ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը լուսաբանելու համար։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Գերազանց է։ ՈՒԵՖԱ, շնորհակալություն։ Շարունակում ենք աշխատել»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին բլոգեր Վասիլի Ուտկինը հայտնել էր, որ Բաքվում Եվրո-2020-ի կազմկոմիտեն արգելափակել է ռուսաստանցի լրագրողի հավատարմագրումը:
Ավելի վաղ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ասոցիացիայի փոխնախագահ Էլհան Մամեդովը հայտարարել էր, որ Եվրո-2020-ում Նոբել Առուստամյանի հավատարմագրման մերժելը կապված է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հետ»:
Առուստամյանի խոսքով ՝ ինքը եղել է Արցախում, որտեղ և ծնվել է իր պապը։
Բաքուն Առուստամյանին թույլ չի տվել մասնակցել Եվրո-2020-ին. Ուտկինը դիմել է կազմկոմիտեին
Եվրո-2020-ը պետք է կայանար անցյալ ամռանը, սակայն կորոնավիրուսի պատճառով մրցաշարը տեղափոխեցին 2021–ին: Հանդիպումները տեղի կունենան հունիսի 11-ից հուլիսի 11-ը աշխարհի միանգամից մի քանի երկրներում: