ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Ռուսաստանցի լրագրող և սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանը Youtube-ում մանրամասներ է ներկայացրել իրեն Բաքվում կայանալիք Եվրո-2020-ի խաղերին չհավատարմագրելու մասին։
«Սկզբում մտածում էի` սխալմունք է, որ չեն հավատարմագրել ինձ։ Հետո ասացին` ոչ, սխալմունք չկա, նա չի հավատարմագրվել, քանի որ երկրներից մեկը դեմ է։ Ինձ համար հեշտ էր արդեն գուշակելը` որն է։ Եվս մի նամակ գրեցինք ՈՒԵՖԱ–ին` Ադրբեջանին զրկել հավատարմագրում տալու հնարավորությունից։ Մերժեցին», – պատմում է Նոբելը։
Ավելի վաղ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ասոցիացիայի փոխնախագահ Էլհան Մամեդովը հայտարարել էր, որ Եվրո-2020-ում Նոբել Առուստամյանի հավատարմագրման մերժելը կապված է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հետ»:
Առուստամյանի խոսքով ՝ ինքը եղել է Արցախում, որտեղ և ծնվել է իր պապը։
«Ես եղել եմ Լեռնային Ղարաբաղում։ Իմ պապը Լեռնային Ղարաբաղից է. ես այնտեղ եմ եղել մի քանի անգամ, նույնիսկ երեխաների համար ֆուտբոլային մրցաշար եմ կազմակերպել։ 30-ից ավելի տարի այնտեղ ապրող ու պատերազմի ճնշումը զգացող մարդկանց համար եմ կազմակերպել դա, և վստահ եմ, որ երեխաներից շատերի համար դա գլխավոր իրադարձությունն է եղել։ Ես հպարտ եմ, որ արել եմ դա», – ասել է Առուստամյանը։
Մարիա Զախարովան մեկնաբանել է Նոբել Առուստամյանի շուրջ ստեղծված իրավիճակը
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին բլոգեր Վասիլի Ուտկինը հայտնել էր, որ Բաքվում Եվրո-2020-ի կազմկոմիտեն արգելափակել է ռուսաստանցի լրագրողի հավատարմագրումը: Եվրո-2020 - ը պետք է կայանար անցյալ ամռանը, սակայն կորոնավիրուսի պատճառով մրցաշարը տեղափոխեցին 2021–ին: Հանդիպումները տեղի կունենան հունիսի 11-ից հուլիսի 11-ը աշխարհի միանգամից մի քանի երկրներում: