ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. 68 տարեկանում մահացել է թատրոնի և կինոյի չեխ դերասանուհի Լիբուշե Շաֆրանկովան։ Տեղեկությունը հայտնում է CNN Prima News-ը՝ վկայակոչելով դերասանուհու որդուն` Յոզեֆ Աբրամին։
Նշվում է, որ վերջին տարիներին Շաֆրանկովան պայքարում էր թոքերի քաղցկեղի դեմ։ Մահվան պատճառների մասին ստույգ տեղեկություններ դեռ չկան։
Ինչպես վաղ փուլում հայտնաբերել արյան քաղցկեղը․ բժիշկը նշել է արդյունավետ եղանակը
Դերասանուհին ծնվել է 1953 թվականի հունիսի 7-ին Չեխիայի Բռնո քաղաքում։ Ավարտել է տեղի թատերական ուսումնարանը։ Առաջին անգամ կինոյում է հայտնվել տասնյոթ տարեկանում, նրան մեծ ճանաչում է բերել 1973 թվականին նկարահանված «Երեք ընկույզ Մոխրոտիկի համար» ֆիլմը։
Շաֆրանկովան խաղացել է նաև 1996 թվականին նկարահանված «Կոլյա» ֆիլմում, որն «Օսկարի» է արժանացել։