ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Այսօր՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Բուդաղյան 3 հասցեում տղամարդու դի կա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեի բակում տեղադրված 4868 հոսանքի էլեկտրաենթակայանի դիմաց հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ՝ 70-ամյա Մայիս Պետրոսյանի դին»,–գրում է կայքը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Պետրոսյանը մահացել է էլեկտրահարման հետևանքով։
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ողբերգական դեպք Կոտայքում. երիտասարդ տղամարդն էլեկտրահարվել է ու մահացել