00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թանկարժեք կահույք, վարագույր, գրիչներ, ոսկեղեն... Ինչ ունեն վարչապետի աթոռի հավակնորդները

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցДенежные купюры США и банковские карты
Денежные купюры США и банковские карты - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2021
Բաժանորդագրվել
ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի երկրորդ օրն է ավարտվում։ Քաղաքական ուժերն ու վարչապետի թեկնածուներն ընտրողներին են ներկայացնում իրենց գաղափարներն ու ծրագրերը։ Բայց մինչ այդ նրանք ԿԸՀ են ներկայացրել իրենց գույքի ու եկամուտների մասին հայտարարագրերը։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. 25 քաղաքական ուժ ու 25 պոտենցիալ վարչապետներ։ Արտահերթ խորրդարանական ընտրություններին մասնակցող ուժերը ներկայացրել են թեկնածուների ունեցվածքների հայտարարագրերը։ Sputnik Արմենիան առանձնացրել է ցուցակների առաջնորդների` վարչապետի թեկնածուների հայտարարագրած եկամուտները, գույքն ու նյութական միջոցները։

Зал заседаний НС Армении перед выборами (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2021
Արտահերթ, բայց ոչ արտառոց. հոլանդական ընտրություններն ու հայ «չգործարար» թեկնածուները

1. «Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը, ըստ հայտարարագրի, ունի երկու բնակարան Երևանում` 89 և 78 քմ տարածքով։ Ունի նաև 5 հողատարածք Արագածոտնի մարզում` ընդհանուր 7.5 հա մակերեսով, որոնցից մեկի վրա կա 63 քմ–անոց անասնագոմ։

Նորիկյանը հայտարարագրել է նաև 2 ավտոմեքենա` Lexus GX 460 (2012թ.), Mercedes E320 (1999թ.)

«Արդար Հայաստանի» վարչապետի թեկնածուի եկամուտը հաշվետու տարում կազմել է 5 460 000 դրամ։ Իսկ հայտարարագրման պահին Նորիկյանն ունեցել է 2 000 000 դրամ, 3 500 դոլար, 18 000 եվրո և 500 000 ՌԴ ռուբլի։

2. ՀԱԿ վարչապետի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարագրել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող, պետության կողմից իրեն տրված բնակելի տունը` 813. 35 քմ մակերեսով ու 1.8 հա հողամասով։

Տեր–Պետրոսյանը նաև Կորյունի 19ա հասցեում գտնվող 311.2 քմ և Վարդանանց 5ա հասցեում գտնվող 2` 57.6 քմ և 167 քմ հասարակական նշանակության տարածքների սեփականատերն է։

Առաջին նախագահը հայտարարագրել է նաև իր հանրահայտ Lincoln Tauncar ավտոմեքենան (1997թ.)։ Որպես եկամուտ նշել է 11 111 520 դրամի կենսաթոշակը, գիտական կադրերի պատրաստման համար Մատենադարանից ստացած 115 963 դրամն ու տարածքների վարձակալության դիմաց «Իմպրեսո» ընկերությունից ստացած 1 200 000 դրամը։

Այդ բանավեճը Նիկոլի համար կարող էր ուղղակի ինքնասպանություն լինել. Տեր-Պետրոսյան

Հայտարարագրի ներկայացման պահին Տեր–Պետրոսյանի խնայողությունները կազմել են 2 010 դոլար։

3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետ թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր հայտարարագրում նշել է, որ անշարժ, շարժական գույք ու խնայողություններ չունի։

Հաշվետու ժամանակահատվածում ստացած եկամուտը կազմել է 11 871 432 դրամ։

Ի դեպ, օրերս Փաշինյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր նյութական վիճակը վատթարացել է։ Համեմատության համար նշենք, որ 2018թ–ի մայիսին ներկայացրած հայտարարագրով նրա եկամուտն այդ տարվա ընթացքում կազմել է 13 963 230 դրամ, խնայողությունները` 1 800 դոլար և 790 000 դրամ։ 2017թ–ին ԱԺ պատգամավոր ընտրվելու պահին Փաշինյանը նաև սեփական HYUNDAI SONATA ավտոմեքենա է ունեցել։

4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 3 բնակարան է հայտարարագրել Երևանի Գյուլբենկյան, Փափազյան ու Զաքյան փողոցներում` 117, 44.7 և 73.91 քմ մակերեսներով։

Глава Палаты адвокатов Ара Зограбян во время акции протеста с требованием опубликовать договор с Азербайджаном - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Մինչև ո՞ւր ենք նահանջելու. Արա Զոհրաբյանը ներկայացրել է հավաքի մասնակիցների պահանջները

Զոհրաբյանը նաև 2 գրասենյակ ունի Մաշտոցի (1 95 քմ) և Արգիշտի (226.5 քմ) փողոցներում, 2 ավտոկայանատեղի Փափազյան փողոցում ու 1-ական ավտոտնակ` Զաքյան և Գյուլբենկյան փողոցներում։

Արա Զոհրաբյանը հայտարարագրել է նաև Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում 235.7 քմ մակերեսով բնակելի տուն և 0.053 հա այգեգործական հողամաս։

Թեկնածուն 2 ավտոմեքենա ունի` Mercedes-Benc CLS 350 (2006թ.), BMWX6 350 (2013թ.)։

Որպես եկամուտ Զոհրաբյանը նշել է Փաստաբանների պալատից ստացած 5 677 577դրամ աշխատավարձը, «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրաենյակից ստացած 5 677 577դրամը, ինչպես նաև «Տուրկապ» ԲԲԸ–ից ստացած 4 264 925 և «Ռովենտուս–Ցենտր» ՓԲԸ–ից ստացած 1 052 800 դրամը։

Այս եկամուտներից բացի նա նաև 7 846 200 դրամ գումար է ստացել «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի վարձակալությունից ու 186 095 դրամ Երևանի «Գլաձոր» համալսարանից` մատուցած ծառայության դիմաց։

ԿԸՀ-ն հաստատեց ընտրության մասնակիցներին. որոշ թեկնածուներ հանվեցին ցուցակներից

Արա Զոհրաբյանը «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի 19%–ի, «Ռովենտուս–Ցենտր»–ի 87.5%–ի, «Ռուվենտուս բիզնես կենտրոն» ՓԲԸ 87.5% –ի սեփականատերն է։

Հայտարարագրի ներկայացման պահին Արա Զոհրաբյանն ունեցել է 12.5 մլն դրամի և 120 000 դոլարի խնայողություններ։

5. «Ազատություն» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու ու նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ինչպես նաև կուսակցության ընտրական ցուցակի այլ թեկնածուները գույքի և եկամուտների հայտարարագիր չեն ներկայացրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ԿԸՀ–ից հայտնեցին, որ դա թեև Ընտրական օրենսգրքի պահանջի խախտում է, բայց իրավական որևէ հետևանք չի առաջացնում։

6. «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարագրել է Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող 106 քմ բնակարանը, ԱԱԾ–ից ստացած 2 113 000 թոշակը, ինչպես նաև հայտարարագրի ներկայացման պահին ունեցած 10 000 000 ՀՀ դրամի ու 25 000 դոլարի խնայողությունները։

7. «Միասնական հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու Լուսինե Ավագյանը նշել է, որ ունի 265 քմ մակերեսով բնակելի տուն Գավառում, 2011թ.–ի արտադրության «Պեժո-300 S» մակնիշի ավտոմեքենա։

Артур Ванецян выступает перед журналистами на митинге оппозиции (9 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
«Դու նամուս, թասիբ, պատիվ ունե՞ս». Վանեցյանը բացեց «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավը

Հայտարարագրի ներկայացման ժամանակահատվածում թեկնածուն ունեցել է 80 000 դրամի եկամուտ ու 1000 դոլար բանկային ավանդ։

8. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանի հայտարարագրից պարզ է դառնում, որ նա ոչինչ չունի՝ ո՛չ աշխատանք, ո՛չ գույք, ո՛չ ունեցվածք։

9. «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարագրել է Վանաձորում գտնվող 51.54 քմ մակերեսով բնակարանն ու 2013թ–ի արտադրության Toyota Camry ավտոմեքենան։

Որպես եկամուտ Մարուքյանը նշել է ԱԺ–ից ստացած 7 205 400 դրամի աշխատավարձը, ինչպես նաև հիպոթեկային վարկի տոկոսագումարների վերադարձի արդյունքում բյուջեից ստացած 311 000 դրամը` Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում գնած բնակարանի վարկի դիմաց։

Հետաքրքրական է, որ այս մասին նշելով, սակայն, Մարուքյանն այս բնակարանը չի նշել որպես սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույք։ Ըստ հայտարարագրի, նա այստեղ միայն հաշվառված է, իսկ սեփականատերն է միայն Վանաձորում գտնվող բնակարանի։

Գուցե հայկական կողմը չի՞ ուզել «իր ունեցած բոլոր փամփուշտները կրակել». Էդմոն Մարուքյան

Հայտարարագրի ներկայացման պահին Մարուքյանի ունեցած դրամական միջոցները կազմել են 4 124 000 դրամ, 1 380 դոլար, 1 075 եվրո։

10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտնել է, որ 1413.42 ք/մ մակերեսով բնակելի տուն ունի Կոտայքի մարզի Առինջ համայնքում և 2007թ–ի արտադրության Hummer H3 մակնիշի ավտոմեքենա։

Հաշվետու տարում Ուրիխանյանն ԱԺ–ից ստացել է 7 078 650 դրամ աշխատավարձ։ Եվս 1 792 700 դրամ էլ ստացել է Ֆինանսների նախարարությունից, ինչպես նշվում է հայտարարագրում` «քաղաքացիա–իրավական պայմանագրով»։ Իսկ թե կոնկրետ ինչ ծառայություն է մատուցել Ուրիխանյանը ֆիննախին, հայտնի չէ։

Հայտարարագրի ներկայացման պահին Ուրիխանյանի խնայողություները կազմել են 5.5 մլն դրամ։

Арам Саркисян на военном пантеоне «Ераблур» - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
«Քոչարյանի թիմի հետ հակառակ մոտեցումներ կան». ո՞ւմ հետ կոալիցիա կկազմի «Հանրապետությունը»

11. «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու, կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հայտարարագրել է Արարատի մարզի Արարատ գյուղում ունեցած 0.099 հա հողատարածքը, Երևանում 130 քմ տարածքը, 2 ավտոմեքենա` Hyundai Tuscani (2017թ.) և Mercedes-Benc G350 (1994թ.)։

Արամ Սարգսյանը նաև գրիչների` 100 000 դոլար արժեքով թանկարժեք հավաքածուի, 25 000 դոլարանոց ժամացույցի և 16-րդ դարի նկարի (արժեքը որոշված չէ) սեփականատեր է։

Արամ Սարգսյանը հաշվետու ժամանակահատվածում «Գալիք» ՍՊԸ–ից 28 մլն դրամի եկամուտ է ստացել։

Ըստ հայտարարագրի՝ նրան է պատկանում այս ընկերության բաժնետոմսերի 50 %–ը, ինչպես նաև «Հատուկ ցեմենտ» ՍՊԸ–ի 45 %–ն ու «Կավաշեն» ՍՊԸ 25 %–ը։

Հայտարարագրի ներկայացման պահին նախկին վարչապետն ունեցել է 16 մլն դրամ, 20 000 դոլար, 5000 եվրո։

«Գյուղատնտեսությունը մեռած է». Ծառուկյանը կարծում է` գյուղնախարարությունը պետք է վերաբացվի

12. «Հայոց Հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Գալստյանի հայտարարագրում նշված է միայն, որ նա «Ադոնայի» իրավապաշտպան ՀԿ տնօրենն է։ Եկամուտ, գույք, բիզնես չունի։

13. «Ազատ հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Միքայել Հայրապետյանն էլ ՀԱՊՀ դոցենտ է` 1 200 000 դրամ տարեկան աշխատավարձով։

Ունի 120 000 դրամ խնայողություն և Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածում 78 քմ-ոց բնակարան։

14. ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված ամենածավալուն հայտարարագիրը թերևս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարագիրն է։

Դրա համաձայն, Ծառուկյանը 4 բնակելի տուն ունի Առինջում 768.48 քմ, 228.3 քմ, 2963.8քմ. և 5234.94 քմ մակերեսներով, 1 բնակելի տուն Ծաղկաձորում 186.29 քմ և բնակարան Երևանի Մոսկովյան փողոցում` 131.4 քմ մակերեսով։

Ունի հարյուրավոր հեկտարների հասնող 10 հողամասեր Առինջ գյուղի տարբեր հասցեներում, 1 հողամաս Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում, 2 հողատարածք Երևան– Սևան մայրուղու աջ կողմում և 1-ը` Ծաղկաձորում։

Ունի նաև 77.16 քմ–անոց շինություն Առինջում` ինքնակամ կամ կցակառույց, որը դեռ գրանցման փուլում է։ Ունի նաև հասարակական նշանակության 2 շինություններ Երևան–Սևան մայրուղու աջակողմյան հատվածում և հանգստյան գոտի Սևանի ափին։

Гагик Царукян выступает на митинге оппозиции (20 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2021
Ծառուկյանն ուզում է մարդկանց մատից փուշ հանել. ինչ է առաջարկում նա

Ծառուկյանը հայտարարագրել է նաև 16 թանկարժեք ավտոմեքենաներ` BMW X5 (2020թ.), Toyota Land Cruiser Prado (2004 թ.), Jeep Wrangler (2006 թ.), Rolls-Royce (2008 թ.), 2 Nissan Patrol Safary (2006, 2018 թթ.), Range Rover Sport 4.4 (2014 թ.), Toyota Tundra 5.7 (2014 թ.), Mercedes-Benc G (2016 թ.), BMW X5 (2017 թ.), Toyota Land Cruiser 200 (2015 թ.), Rolls-Royce Silver Spur (2007 թ.), 2 Toyota Land Cruiser 200 (2012 թ.), Bentley, Bentayga (2016 թ.), Rolls-Royce Culinan (2019 թ.), BMW X6 Xdraive 35i (2017 թ.)։

Թանկարժեք գույքի շարքում Ծառուկյանը գրանցել է ննջարանի 15 կահույք` ընդհանուր շուրջ 2 մլն եվրո արժեքով, ճաշասենյակի 4 կահույք` 787 800 եվրո արժեքով, նախասրահի 10 կահույք` 1 711 000 դոլար արժեքով, խոհանոցի կահույք` 110 000 եվրո և 1 փայտյա կահույք` 118 485 եվրո արժեքով։ Ծառուկյանի հայտարարագրած վարագույրն էլ արժե 251 799 եվրո, իսկ 20 հատ ջահը` 1 587 300 եվրո։

Թանկարժեք իրերից Ծառուկյանը հայտարարագրել է 3 ոսկե ժամացույց` ադամանդե քարերով` 1.3 մլն դոլար ընդհանուր արժեքով, տղամարդու 3 ոսկե մատանի ադամանդե քարերով` 4 մլն 700 հազար դոլար արժողությամբ, 3 ոսկե ժամացույց` 500 000 դոլար, ոսկե շղթա` 100 000 դոլար։

Ինչ վերաբերում է ԲՀԿ նախագահի տարեկան եկամուտներին, Աժ–ից նա ստացել է 7 594 150 դրամ աշխատավարձ, ՀՀ տարբեր բանկերից ստացել է 9 249 305 դրամ, 33 125 դոլար, 561 838 եվրո տոկոսադրույքներ։

Բացի այդ, «Զվարթնոց Հոլդինգ» ՓԲԸ–ից ստացել է 340 740 110 դրամ շահաբաժին, «Գլոբալ Մոթորս» ՓԲԸ–ից ու «Մուլտի Մոթորս» ՍՊԸ–ից` 7 և 14 մլն դրամ վարձավճար, «Մուլտի Ուելնես կենտրոն» ՍՊԸ–ից` 477 775 000 դրամ փոխառության վերադարձ և «Արարատ ցեմենտ» ՓԲԸ–ից` 561 640 եվրո։

«Որտեղ ես, այնտեղ էլ նա». Արզաքանցյանը` կնոջ հետ ծանոթության և ընտանեկան կյանքի մասին

Ծառուկյանի դրամական միջոցները հայտարարագրի ներկայացման պահին կազմել են 877 300 000 դրամ, 52 850 000 դոլար ու 5 001 400 եվրո։

Նա 20-100 տոկոս բաժնեմասեր ունի ՀՀ 54 ՍՊԸ–ներում ու ՓԲԸ–ներում։

15. Հայաստանի Դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, ով նույնպես հայտնի է իր հարստությամբ, հայտարարագրել է 1 բնակելի տուն ու 1 բնակարան Գավառում` 209.7 և 95.3 քմ մակերեսներով, 1 BMW 740 (2008թ.)։

Թանկարժեք գույքերից Արզաքանցյանը հայտարարագրել է ձեռքի 2 ժամացույց` 75 000 եվրո և 120 000դոլար արժեքով, 1 ոսկե խաչ 7 կարատանոց ադամանդե քարով` 16 000 դոլար արժողությամբ։

Արզաքանցյանի եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 56 880 000 դրամ` «Ցար Տիգրան» ՓԲԸ–ից։

Արզաքանցյանը նաև «Աշտարակյան գինիներ» ՓԲԸ–ի, «Նիկոլի սար» ՍՊԸ–ի ու «Գոլդեն Վելլի» ՍՊԸ–ի 100 տոկոս սեփականատերն է, ինչպես նաև Լյուքսեմբուրգյան AMGM ընկերության 29 տոկոսի ու ֆրանսիական «Գրանմաքս» ՍՊԸ–ի 53 տոկոսի բաժնետերը։

Այս պահին նրա դրամական միջոցները գնահատվում են 35 մլն դրամ, 80 000 դոլար, 60 000 եվրո։

Движение 5165 стартовало предвыборную кампанию с села Ахцк (7 июня 2021). Арагацотн - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
«5165»-ը քարոզարշավը սկսեց Աղձքից`արքաների դամբարանի մոտից և ներկայացրեց իրենց նպատակը

16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության վարչապետի թեկնածու Կարին Տոնոյանը «Հայ ասպետ» հիմնադրամի ու «Որդուս» ՀԿ–ի նախագահն է։ Նրա աշխատավարձը հիմնադրամում այս տարի կազմել է 4.6 մլն դրամ։

Հայտարարագրած դրամական միջոցները կազմում են 6000 դոլար, 700 000 դրամ։ Որևէ այլ ունեցվածք Տոնոյանը չի հայտարարագրել։

17. «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Սահակյանը անհատ ձեռնարկատեր է։

Ունի 108 քմ բնակելի տուն և 20 ավտոտնակ Երևանի Շիրազի փողոցում, նաև Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.1240 հա հողատարածքի սեփականատերն է։

Ունեցած եկամուտների ու դրամական միջոցների մասին Սուրեն Սահակյանի հայտարարագրում տեղեկություններ չկան։

18. «Շիրինյան–Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» վարչապետի թեկնածու, պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարագրել է 431.2 քմ մակերեսով 1 սեփական տուն Երևանի Նորք–Մարաշ համայնքում և 1000–ական քմ տարածքով 3 հողամաս Մալաթիա–Սեբաստիա թաղամասում։

Շիրինյանը հետ է կանչել կուսակցական հայտը, ընտրությանը կմասնակցի Բաբաջանյանի հետ դաշինքով

Բաբաջանյանը նաև 2011թ–ի արտադրության Toyota Land Cruiser ավտոմեքենայի սեփականատերն է։

Նրա պատգամավորական տարեկան աշխատավարձը կազմել է 8 226 430 դրամ։

19. «Ազգային օրակարգ» կուսակցության վարչապետի թեկնածու, կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը հայտարարագրել է միայն 25 000 դոլարի ունեցվածք։

20. «Վերելք» կուսակցության վարչապետի թեկնածու Ալեքսան Մինասյանը «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի ռազմական գծով փոխտնօրենն է։ Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 8 070 430 դրամ, թոշակը` 546 000 դրամ։

Մինասյանը Երևանի Մամիկոնյանց փողոցում ունի 253.8 քմ մակերեսով բնակարան, 2005թ.–ի արտադրության Audi A6 մակնիշի ավտոմեքենա։

Հայտարարագրած դրական միջոցները կազմում են 20 մլն դրամ ու 120 000 դոլար։

21. «Ազատական» կուսակցության վարչապետի թեկնածու, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նշել է, որ ներկա պահին չի աշխատում։ Միակ ունեցած սեփականությունը 2004 թ.–ի արտադրության Mercedes-Benc-600 մակնիշի ավտոմեքենան է։

Самвел Бабаян - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2021
«Լուրջ ցանկ է». Բաբայանը խոսեց պարտության մեղավորներից և ակնարկներ արեց Շուշիի մասին

22. «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին հայտարարել էր, որ դուրս է գալիս ընտրապայքարից։ Այդուհանդերձ, քվեաթերթիկների 22-րդ համարն արդեն ամրագրված է այդ քաղաքական ուժի անունով ու փոփոխման ենթակա չէ։ Նշենք, որ այս կուսակցությունը ևս իր թեկնածուների եկամուտների հայտարագրերը չէր ներկայացրել ԿԸՀ։ Այնպես որ, կուսակցության նախագահ ու վարչապետի թեկնածու Խաչիկ Ասրյանի կարողությունը ընտրողների համար անհայտ մնաց։

23. Հայաստանի եվրոպական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Խզմալյանը հայտարարագրել է 1 բնակարան Երևանի Պարոնյան փողոցում` 70 քմ մակերեսով։ Իսկ դրամական միջոցները կազմում են 10 000 դոլար և 1 մլն դրամ։

24. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացված է որպես ՌԴ «Սիստեմա» ընկերության անկախ տնօրեն` 199 300 դոլար տարեկան աշխատավարձով ու ընկերության 0. 0306 %-ի բաժնեմասի սեփականատեր։

Որպես սեփականություն Քոչարյանը հայտրարագրել է Ստեփանակերտում գտնվող 195.83 քմ բնակարանն ու Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող 1715.7 քմ մակերեսով բնակելի տունը։

«Եթե Փաշինյանն ասում է` վենդետա է անելու, ես էլ ասում եմ` համաներում է լինելու». Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի եկամուտները ունեցած պարտատոմսերից կազմել են 28 915 000 դրամ, բանկային ավանդից տոկոսները` 78 155 դոլար։

Դրամական միջոցները հայտարարագրի ներկայացման պահին եղել են 98 000 000 դրամ ու 1 927 000 դոլար։

25. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը չի աշխատում, ունի 1998թ–ի արտադրության 1 BMW 528 ու 1000 դոլար գումար։

26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը հայտնել է, որ ՀՀ կառավարությունից ստացել է 448 595 դրամի փոխհատուցում և 1 140 928 դրամի վերահաշվարկ` Պետական վերահսկողական ծառայությունում աշխատանքից ազատվելու արդյունքում։

Գրանցման պահին Սանասարյանի ունեցած դրամական միջոցները կազմել են 360 206 դրամ։

Լրահոս
0