00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցիների տրակտորի ձայնը պարբերաբար լսվում է. ի՞նչ է կատարվում Վերին Շորժայում

© Photo / official site of the President of RA Военные посты на армянсо-азербайджанской границе
Военные посты на армянсо-азербайджанской границе - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
Բաժանորդագրվել
Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ–ադրբեջանական սահմանին առկա իրավիճակին, ադրբեջանցիների գործողություններին և համայնքի բնակիչների առօրյային։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ադրբեջանական կողմում տեխնիկան շարունակում է աշխատել, նրանք ինչպես եկել ու դիրքավորվել են, նույն տեղում էլ մնացել են, պարբերաբար լսվում է տրակտորի ձայնը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Նա ևս մեկ անգամ հերքեց ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե ադրբեջանցիներն ինժեներական աշխատանքներ են իրականացնում սեփական տարածքում։

«Իմ ծննդյան օրից ու դրանից առաջ էլ այդ տարածքները եղել են Հայաստանի կազմում»,–ընդգծեց Երանոսյանը։

Նրա խոսքով` իրենք ոչինչ չգիտեն` ադրբեջանցիների հետ բանակցություններ ընթանում են, թե ոչ, միայն ակնառու տեսնում են, թե ինչ է կատարվում շփման գծում և որ այնտեղ արդեն կանգնած են նաև հայ զինվորականները։

Ադրբեջանի ԶՈւ փորձել է ինժեներական աշխատանքներ կատարել - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
Ադրբեջանցիները հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել Վերին Շորժայի մոտ

Անդրադառնալով գյուղացիների առօրյային` համայնքապետը նշեց, որ հովիվներն անասուններին անարգել տանում են արոտավայրեր, որոնք գտնվում են իրենց տարածքում և պատկանում են Վարդենիսի համայնքին։ Բնակիչները թեև անհանգստացած են, սակայն ամենևին արտագաղթելու տրամադրություն և ցանկություն չունեն։

«Երեկոյան 40 տոննա պարարտանյութ եմ բերել, որպեսզի գարնանացանն ու այլ գյուղատնտեսական աշխատանքներն անխափան իրականացվեն։ Սպասում ենք մի քանի օր, որպեսզի եղանակը խոնավանա և սիլիտրան օգտագործենք։ Հանդակները դիրքերին շատ մոտ են, բայց այդ հանգամանքն ամենևին մեզ չի կանգնեցնում։ Այնքան ենք աշխատում, որ թշնամին տեսնի` մտածելու կամ վախենալու բան չունենք»,– ասաց Վերին Շորժայի համայնքապետը։

Երանոսյանի կարծիքով` յուրաքանչյուր համայնք նախևառաջ ինքն է իր հողի տերը և ինքը` որպես համայնքապետ, գիտի, թե ինչ պետք է առաջնահերթ անի գյուղի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Село Драхтик Гегаркуникской области - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2021
Կութում հովվի ուղղությամբ կրակահերթը տևել է մոտ 30 րոպե. Թաթոյանը մանրամասներ է հայտնում

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Լրահոս
0