https://arm.sputniknews.ru/20210603/paterazmic-heto-arajin-angam-shurnuxum-katoxikosi-orhnutyamb-psakadrutyune-exel-27799914.html
Պատերազմից հետո առաջին անգամ Շուռնուխում կաթողիկոսի օրհնությամբ պսակադրություն է եղել
Պատերազմից հետո առաջին անգամ Շուռնուխում կաթողիկոսի օրհնությամբ պսակադրություն է եղել
Sputnik Արմենիա
Շուռնուխ գյուղը, որից 12 տուն պատերազմից հետո անցավ թշնամուն, փորձում է բնականոն կյանքին վերադառնալ։ 03.06.2021, Sputnik Արմենիա
2021-06-03T18:28+0400
2021-06-03T18:28+0400
2021-06-03T18:30+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27799709_0:239:1001:805_1920x0_80_0_0_2c1f2efd37e59a29e60397b3d8babe7e.jpg
շուռնուխ
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27799709_0:208:1001:836_1920x0_80_0_0_ef641fae341921b924a2241b4d89a2eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, շուռնուխ, սյունիք, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հասարակություն , հայաստան, շուռնուխ, սյունիք, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Պատերազմից հետո առաջին անգամ Շուռնուխում կաթողիկոսի օրհնությամբ պսակադրություն է եղել
18:28 03.06.2021 (Թարմացված է: 18:30 03.06.2021) Շուռնուխ գյուղը, որից 12 տուն պատերազմից հետո անցավ թշնամուն, փորձում է բնականոն կյանքին վերադառնալ։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Պատերազմից հետո Սյունիքի Շուռնուխ գյուղում առաջին անգամ պսակադրություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը` նորապսակների լուսանկարը տեղադրելով։
Հայտնել էինք, որ այսօր Սյունիք է այցելել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
«Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շուռնուխում օրհնում է նորապսակներին»,–լուսանկարին կից գրել է Յոլյանը։
Հիշեցնենք, որ պատերազմից հետո` դեկտեմբերի 29–ին, ադրբեջանցիները Շուռնուխի բնակիչներին 1 օր ժամանակ էին տվել գյուղի կեսը, այսինքն` 12 տներն ազատելու համար։ Ավելի ուշ գյուղի 12 տների բնակիչները լքեցին տներն ու տեղափոխվեցին Հայաստանի վերահսկողության տակ մնացող հատված: Այսօր նրանք ժամանակավորապես տեղավորվել են գյուղի այլ տներում: Տեղահանվածների թվում է նաև Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի ընտանիքը, որը բնակվում էր այդ 12 տներից մեկում։