00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դըմփ-դըմփ-հու, Շուռնուխի օրինակը պետք է դաս լինի. Արշակյանը` Սյունիքի դեպքերի մասին

© Sputnik / Aram NersesyanГлава администрации села Шурнух Акоп Аршакян показывает карту (18 декабря 2020).
Глава администрации села Шурнух Акоп Аршакян показывает карту (18 декабря 2020). - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
Բաժանորդագրվել
Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը Sputnik Արմենիայի եթերում որոշ մանրամասներ է հայտնել Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական արկածախնդրության մասին և ասել, թե ինչ իրավիճակ է Շուռնուխում։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի– Sputnik. Իշխանասարի և Վերիշենի ուղղությամբ ադրբեջանական զորքի առաջխաղացման ֆոնին Շուռնուխում իրավիճակը հանգիստ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

«Մեր գյուղի տարածքում հանգիստ է։ Վերիշենի հատվածում է, որ կեսգիշերին մոտ 3 կմ առաջ են եկել։ Մեր համայնքապետը` Առուշ Առուշանյանն էլ այնտեղ է, ռուս սահմանապահների հետ բանակցում են»,- ասաց նա։

Թե ինչպես են մոտ 200 հոգի (ըստ որոշ տեղեկությունների) ադրբեջանցի ներթափանցել ՀՀ պետական սահման, Շուռնուխի գյուղապետը դժվարանում է պատասխանել։ Փոքրիկ դադարից հետո ասում է` իր տեղեկություններով` գիշերը մարտական հենակետերում հայկական ԶՈւ զինծառայողներ չեն եղել։

Флаг Армении в Сюнике - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
ԱԱԾ–ն Սյունիքի իրավիճակի հետ կապված հայտարարություն է տարածել

«Տեղեկություններ ունեմ, որ ձյան պատճառով պոստն իջեցրել են ներքև, չգիտեմ` ում հրամանով... դե, չգիտեք` ով ա հրամայում զորքին»,- նշեց Արշակյանը։

Ադրբեջանական կողմի` սահմանին զորք և զինտեխնիկա կուտակելու մասին Արշակյանը տեղեկություններ չունի, բայց կարծում է`անհրաժեշտության դեպքում աշխարհազորը պետք է միջամտի։ Ավելին, նա չի բացառում, որ մարտական գործողություններ սկսվեն։

«Ամեն ինչ էլ հնարավոր է, եթե հետ չեն գնում, ուրեմն վերջը մի բան պետք է լինի։ Եթե չտեղափոխվեն, աշխարհազորայինը պետք է հարցը լուծի, թե չէ` այսպես չի լինի։ Շուռնուխի օրինակը պետք է դաս լինի բոլորին, մոտավորապես այսպիսին է իրավիճակը` կարողանում եք` վերցրեք, էլի։ Բա, դըմփ-դըմփ-հու»,- հավելեց Արշակյանը։

Նրա խոսքով` եթե ադրբեջանցիներն Իշխանասարի ուղղությամբ դիրքային առաջխաղացում ունենան, նշանակում է` ամբողջ Սյունիքն իրենց վերահսկողության տակ կառնեն։

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Լրահոս
0