ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բելգիա, տեղեկացնում է «Արմենպրեսը»։
Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հունիսի 2-ին հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոնի հետ։
Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում էր, որտեղ հանդիպել է նախագահ Էմանուել Մակրոնի, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։