00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներդրումային ի՞նչ ծրագրեր են հետաքրքրում ռուսական բիզնեսին Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsРоссийские рубли и армянские драмы
Российские рубли и армянские драмы - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2021
Բաժանորդագրվել
Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ միջտարածաշրջանային կապերը վերջին շրջանում ակտիվանում են։ ՀՀ-ում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է, թե ինչ ոլորտներում է Ռուսաստանը պատրաստ ներդրում կատարել Հայաստանում:

-2020 թվականի արդյունքներով, ինչպես նաև 2021 թ․ հունվար-փետրվար ամիսներին, Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ առևտրում որոշակի անկում է նկատվում: Դա նշվել է նաև ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ։ Ընդ որում, ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս առևտրի ծավալները կարող են վերականգնվել և նույնիսկ ավելանալ: Ձեր կարծիքով, ինչի՞ հաշվին է հնարավոր հասնել դրան։

- Հիմնական տնտեսական ցուցանիշներով համաշխարհային ընդհանուր անկման ֆոնին Ռուսաստանը 2020 թ․-ի հունվար-դեկտեմբերին պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ՝ 2,2 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով, չնայած դինամիկան բացասական շրջադարձ է գրանցել՝ 14,9% աճից մինչև 3,5% անկում։ Ռուսաստանը առաջին հորիզոնականն է պահպանում ոչ միայն այդ ցուցանիշով, այլև արտահանման ու ներմուծման ցուցանիշներով։

Главный экономист ЕАБР и Евразийского фонда стабилизации и развития Евгений Винокуров - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2021
Ռուսաստանի տնտեսության վերելքը ձեռնտու է Հայաստանին. փորձագետը` Պուտինի ուղերձի մասին

Վստահ եմ, որ այս անկումը ժամանակավոր բնույթ է կրում, ծավալները կավելանան կորոնավիրուսի համավարակի բացասական հետևանքների հաղթահարմանը զուգահեռ: Ընթացիկ պայմաններում շատ կարևոր է շարունակել երկխոսությունը և զարգացնել մեր երկրների միջև տնտեսական, ներդրումային և առևտրային հարաբերությունները։ Շատ ուրախալի է, որ Ռուսաստանն ու Հայաստանը քայլեր են ձեռնարկում տնտեսական կապերն ակտիվացնելու համար։

Այսպես, ներկայումս Ռուսաստանի և Հայաստանի միջև ակտիվ երկխոսություն է ընթանում մի շարք ուղղություններով՝ տարածաշրջանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցումից մինչև համագործակցություն COVID-19 համավարակին հակազդելու ոլորտում։ Փոխգործակցությունը, այդ թվում՝ Հայաստանում Ռուսաստանի Առևտրային ներկայացուցչության գծով, իրականացվում է ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների, առաջին հերթին՝ Էկոնոմիկայի նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ։

«Ապագայի ինտերնետը»․ ֆրանս-հայկական նախագիծն արդեն նոր ներդրողներ է գտել

Առավել նշանակալի հեռանկարային համատեղ նախագծերի թվում կարելի է առանձնացնել Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը 2026 թ․-ից հետո՝ մինչև առնվազն 2036 թ․-ը, որտեղ գլխավոր կապալառու է հանդիսանում «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը, «Հյուսիս-Հարավ» ավտոտրանսպորտային միջանցքի շինարարությունը, որին մասնակցում է Եվրասիական զարգացման բանկը, արդյունաբերական հարթակների շինարարությունը, Իրանի հետ առևտրային և կոոպերացիոն համագործակցության զարգացումը, այդ թվում՝ հեռանկարում «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ներուժի օգտագործմամբ: Ուզում եմ առանձին նշել «Ռոսատոմ» պետական կորպորացիայի, այդ թվում՝ ածխածնի մանրաթել արտադրող «UMATEX» ընկերության գծով և նախագծերի շուրջ հայ գործընկերների հետ հաջող համագործակցությունը։

Հայկական կողմի հետ բանակցություններ են ընթանում Հայաստանում բժշկական նշանակության արտադրատեսակների, ինչպես նաև սննդամթերքի ճառագայթային ստերիլիզացման կենտրոնների ստեղծման, բժշկական իզոտոպների մատակարարման, ածխաջրածիններից տարբերվող օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանական հետախուզման համար նեյտրոնային գեներատորների կիրառման հարցերի շուրջ:

«ԳԼՈՆԱՍՍ» ԲԸ-ի («ЭРА-ГЛОНАСС» պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգ) հետ քննարկումներ են ընթանում հայ պոտենցիալ բիզնես գործընկերների հետ նավիգացիոն ոլորտում համագործակցության զարգացման և արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգերի և սարքերի գործունեությունն ապահովող ենթակառուցվածքի ստեղծման վերաբերյալ՝ Ռուսաստանում գործող պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգի նմանությամբ:

Ашот Тевикян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
ՌԱԴԻՈ
Ե՞րբ խելքի կգա ՀՀ տնտեսությունը. իրավիճակը դեռ անհանգստացնում է պոտենցիալ ներդրողներին

Բացի այդ, փոխգործակցություն և համատեղ նախաձեռնությունների մշակում է իրականացվում ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում՝ միկրոալիքային, միկրոէլեկտրոնիկայի, արհեստական ինտելեկտի համակարգերի (AI) ոլորտում, այդ թվում՝ պատկերների և տեսանյութերի մշակման, հաջորդ սերնդի կապի համակարգերի (5G), մեքենայի տեսողության (ADAS վարորդի օգնության համակարգ), նեյրոնային ցանցերի, ինչպես նաև ծրագրային ապահովման, էլեկտրոնային բաղադրիչների (հիշողության չիպեր, ինտեգրալ միկրոսխեմներ և այլն) մշակման բնագավառում:

Այժմ երկխոսության մեջ ենք նաև Երևանի քաղաքապետարանի հետ՝ ավտոբուսների պարկի, բազմաբնակարան շենքերի վերելակների, մետրոյի վագոնների թարմացման հնարավորության շուրջ։ Երևանի քաղաքապետարանին հետաքրքրում են նաև ռուսական ընկերությունների այն ծառայությունները, որոնք կապված են քաղաքային տնտեսության կառավարման օպտիմալացման հետ («Քաղաքապետի քարտեզ», համագործակցություն «Ստրելկա» կոնստրուկտորական բյուրոյի հետ) և այլն։

- Ռուսաստանի Դաշնության ո՞ր տարածաշրջաններն են ամենաշատը արտահանում Հայաստան: Ինչպե՞ս է առևտրային ներկայացուցչությունը մասնակցում միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը:

-Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ միջտարածաշրջանային կապերը վերջին շրջանում ակտիվանում են։ Եթե հենվենք վիճակագրության տվյալների վրա, ապա այստեղ առաջատարներն են Մոսկվան և Մոսկվայի շրջանը, Սանկտ Պետերբուրգը, Ստավրոպոլի երկրամասը, Ռոստովի և Նիժնի Նովգորոդի շրջանները: Բայց այստեղ պետք է վերապահում անեմ. տարածաշրջանների հետ շփման մեր աշխարհագրությունը շատ ավելի լայն է․ Բաշկորտոստանի Հանրապետություն, Ղրիմի Հանրապետություն, Թաթարստանի Հանրապետություն, Չուվաշիայի Հանրապետություն, Կրասնոդարի երկրամաս, Արխանգելսկի, Վլադիմիրսկի, Վոլգոգրադի, Նովոսիբիրսկի, Պսկովի, Սամարայի, Սվերդլովի, Տուլայի մարզեր և այլն։

Առևտրային և տնտեսական կապեր․ ի՞նչ են պայմանավորվել Հայաստանի և Վրաստանի վարչապետները

Նախորդ տարվա ընթացքում մենք 23 առցանց հանդիպում ենք անցկացրել տարածաշրջանների ներկայացուցիչների հետ։ Այս տարի բիզնես-առաքելությունները անցկացվում են ոչ միայն տեսակոնֆերանսի ձևաչափով։ Ավիահաղորդակցության վերականգնումը մարզերի ներկայացուցիչներին թույլ է տալիս գործնական կապեր հաստատել անմիջապես Հայաստան այցելելով։ Այսպես, ապրիլին տեղի ունեցավ Ղրիմի գործարարների համալիր բիզնես-առաքելությունը, իսկ ապրիլի 28-ին կազմակերպվեց կլոր սեղան և բանակցություններ անցկացվեցին հայկական բիզնեսի հետ։ Ղրիմյան ընկերությունների թվում ներկայացվել են օծանելիքի և կոսմետիկայի, բժշկական սարքավորումների, էլեկտրատեխնիկայի արտադրողները։

Նաև, տեսանելի ապագայում, առևտրային ներկայացուցչությունը b2b բանակցություններ է նախատեսում Մոսկվայի, Մոսկվայի մարզի բիզնեսի ներկայացուցիչների և հայկական ընկերությունների ներկայացուցիչների միջև։ Շոշափվող ուղղությունների շրջանակը շատ լայն է՝ նորարարություն, բժշկություն, սննդամթերք, շինանյութ և այլն։

- Արդյո՞ք առևտրային ներկայացուցչությունը հայ արտադրողներին օգնում է իրացման շուկաներ գտնել Ռուսաստանում։

- Այո, իհարկե, երբեք չենք մերժում, ավելի շուտ հակառակը, քանի որ երկխոսությունը չի կարող միակողմանի կարգով ընթանալ։ Հատկապես նշանակալից և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ենք համարում Ռուսաստանի տարբեր շրջաններ բանջարեղեն և մրգեր մատակարարելու առաջարկները։ Վերջերս առևտրային ներկայացուցչությունը մասնակցել է X5Retail Group-ի (մթերային առևտրային ցանցերի ռուսական մանրածախ առևտրային ընկերություն), Հայաստանի Հանրապետության ներդրումների աջակցության կենտրոնի և ռուսական ու հայկական բիզնեսի ներկայացուցիչների միջև բանակցություններին:

Вардан Арамян - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
ՌԱԴԻՈ
Հնարավո՞ր է Իրանի հետ առևտրաշրջանառությունն արագ կրկնապատկել. Արամյանը հիմքեր չի տեսնում

Կողմերը քննարկում են հայկական գյուղմթերքի հավաքման, պահպանման համար լոգիստիկ հանգույցի ստեղծման և ուղղակիորեն ռուսական առևտրային ցանցերին մատակարարելու հարցը:

Որպես օրինակ կարող եմ բերել նաև Ռուսաստանում արդյունաբերական սարքավորումներ, տեխնոլոգիաներ և պահեստամասեր արտադրողների ներգրավումը Հայաստանի տարածքում իրականացվող նախագծերին՝ ձկան ալյուրի և համակցված կերերի արտադրության գործարանի ստեղծում՝ ձկնաբուծության համար, բարձրտեխնոլոգիական, ամբողջ տարի գործող ջերմատների կառուցում և այլն ։

- Հայաստանի Հանրապետության կառավարության ներդրումային նախագծերից որո՞նք են ձեզ առավել գրավիչ թվում ռուսական բիզնեսի մասնակցության համար:

- Մի փոքր հեռվից սկսեմ։ Մակրոտնտեսական կայունության և զարգացման ապահովումը առաջնահերթ խնդիրներից մեկն է ԵԱՏՄ երկրների համար՝ ինչպես ազգային, այնպես էլ վերազգային մակարդակով: Դրա համար Եվրասիական պետությունները պետք է խթանեն գործարար և ներդրումային ակտիվությունը։ ԵԱՏՄ երկրները շահագրգռված են ինչպես փոխադարձ, այնպես էլ արտաքին ներդրումների ներգրավմամբ։ Եվրասիական ինտեգրումը պետք է նպաստի այդ գործընթացներին և, առաջին հերթին, Եվրասիական միության ներսում ներդրումային գրավչության աճին։

Ռուսաստանը Հայաստանին օգնում է հաղթահարել հետպատերազմյան սթրեսը․ դեսպան

Իսկ ինչ վերաբերում է Եվրասիական ինտեգրմանը, ապա դրանից առավել նշանակալի օգուտ քաղել է հենց Հայաստանը, որը Միության երկրների հետ ընդհանուր սահման չունի։ Ընդ որում, վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը գրեթե երեք անգամ ավելացրել է արտահանումը ԵԱՏՄ երկրների շուկաներ։ Երկիրը կարողացել է հասնել դրան թունդ ալկոհոլի, հագուստի, տրիկոտաժի և սննդամթերքի (մրգերի, բանջարեղենի, բանջարեղենի պահածոների, ձկան) մատակարարումների ավելացման հաշվին:

Հիշեցնեմ, որ ներկայումս Հայաստանի տնտեսության մեջ բոլոր կապիտալ ներդրումների 40%-ը ռուսական ծագում ունեն։ Հայաստանի հետ ապրանքաշրջանառության և ներդրումային փոխգործակցության ծավալների ակտիվ ավելացումն ամրապնդում է Ռուսաստանի դիրքերը՝ որպես Հայաստանի տնտեսության մեջ նրա առանցքային արտաքին տնտեսական կոնտրագենտ և խոշորագույն արտասահմանյան ներդրող։

Խոսելով Հայաստանի Հանրապետությունում ռուսական բիզնեսի մասնակցության համար գրավիչ նախագծերի մասին, ես առաջին հերթին կնշեի արդյունաբերական շինարարության նախագծերը, ինչպիսիք են, օրինակ, բազալտե մանրաթելերի և դրանից պատրաստված իրերի արտադրությունը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, «Խելացի քաղաք» ստեղծելու նախագիծը:

И.о. министра высокотехнологичной промышленности Айк Чобанян принял делегацию во главе с Чрезвычайным и Полномочным послом России Сергеем Копыркиным (24 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
ՀՀ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Չոբանյանն ընդունել է Կոպիրկինին

Միաժամանակ ռուս գործարարները հետաքրքրություն են ցուցաբերում հանքարդյունաբերության, էներգետիկայի, մետաղագործության, շինարարության, զբոսաշրջության և այլ ոլորտներում իրականացվող նախագծերի նկատմամբ։

- Ռուսական և հայկական բիզնեսների համագործակցության ուրիշ ի՞նչ ձևաչափեր եք տեսնում։

-Ամենաավանդական և ամենատարածված, բայց ոչ պակաս կարևոր և արդյունավետ եմ համարում մեր աշխատանքը պրոֆիլային մասնագիտացված ցուցահանդեսներում և տոնավաճառներում: Ռուսական բիզնեսը տարեսկզբից ի վեր բավականին ակտիվ մասնակցում է Հայաստանի տարածքում անցկացվող սննդի արդյունաբերության, շինարարության, կրթության, զբոսաշրջության և այլ թեմաներով մասնագիտացված ցուցահանդեսներին:

Թե՛ ռուսական, թե՛ հայկական ընկերություններին օգնում ենք, աջակցություն ենք ցուցաբերում գործընկերների որոնման և արտաքին տնտեսական պայմանագրերի կնքման հարցում։ Այստեղ, առիթից օգտվելով, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել ИННОПРОМ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի վրա, որը 2010թ․-ից սկսած ամեն տարի անցկացվում է Եկատերինբուրգում։ ИННОПРОМ-ի շրջանակներում դրվում են արդյունաբերական քաղաքականության հիմքերը։ Ցուցահանդեսի այցելուների մոտ 80%-ը պրոֆեսիոնալ գնորդներ են աշխարհի տարբեր երկրներից, արդյունաբերական ձեռնարկությունների մասնագետներ, որոնք որոշում են կայացնում արտադրության մեջ նոր արտադրանքի և տեխնոլոգիաների ներդրման մասին:

Ռուսաստանը 3,2 մլն դոլար կհատկացնի Հայաստանի առանձին շրջանների վերականգնման համար

Արդեն մի քանի տարի է՝ միջոցառմանը ակտիվ մասնակցություն են ունենում առևտրային ներկայացուցչությունները։ Մեր առևտրային ներկայացուցչության համար դա հիանալի հնարավորություն է, այդ թվում՝ լրացուցիչ առևտրային դաշտեր բացահայտելու և բիզնես-պորտֆելը նոր նախագծերով լրացնելու համար։

Լրահոս
0