00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հնարավո՞ր է Իրանի հետ առևտրաշրջանառությունն արագ կրկնապատկել. Արամյանը հիմքեր չի տեսնում

© Sputnik / Andranik GhazaryanВардан Арамян
Вардан Арамян - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
Բաժանորդագրվել
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ վեց ամսվա ընթացքում Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալները պետք է ավելացնել 2,5 անգամ, բայց, ըստ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի, դրա համար լուրջ  նախադրյալներ չկան:
Ինչպե՞ս հասնել Իրանի հետ առևտրաշրջանառության կրկնապատկման. Վարդան Արամյանը փակագծեր է բացում

6 ամսվա ընթացքում Իրանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնապատկելու նախադրյալներ չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ֆինանսների նախկին նախարար, ֆինանսական կառավարման ոլորտի միջազգային փորձագետ Վարդան Արամյանը՝ մեկնաբանելով Հայաստանի էկոնոմիկայի նախարարի` Իրանի հետ առևտրի ծավալների ընդլայնման մասին հայտարարությունը:

Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Իրան կատարած այցից հետո հայտարարեց, որ երկու երկրների իշխանությունները պայմանավորվել են առաջիկա 6 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը ներկայիս 400 միլիոն դոլարից հասցնել  1 միլիարդ դոլարի:

«Կյանքում անհնարին բաներ չեն լինում, բայց միշտ պետք է հաշվի առնել առկա գործոնները: Երբ էկոնոմիկայի նախարարն ասում է` մենք կրկնապատկելու ենք ապրանքաշրջանառությունը, պետք է նրան հարցնել` ի՞նչ  գործոնների հաշվին: Ես նման գործոններ այս պահին չեմ տեսնում», - ասաց նա:

Ըստ Արամյանի ՝ ապրանքաշրջանառության աճը ենթադրում է ներմուծման ու արտահանման ծավալների աճ: Իսկ որպեսզի Հայաստանում Իրանից ապրանքների ներմուծումը կտրուկ աճի, նախ դրանց նկատմամբ պահանջարկը պետք է ավելանա, սակայն երկրի տնտեսությունն այժմ այն վիճակում չէ, որ հնարավոր լինի նման արդյունքի հասնել:

Армяно-иранская граница - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
ԵԱՏՄ-ի և Իրանի նոր առևտրային պայմանագրի շուրջ բանակցություններ կմեկնարկեն. ի՞նչ կտա դա մեզ

«Դրա համար ՀՀ-ում նախադրյալներ չկան, առավել ևս շուրջ 8%-անոց տնտեսական անկումից հետո միանգամից սպասել, որ այդպիսի մեծ պահանջարկ է լինելու, փոքր-ինչ դժվար է», - նշեց Արամյանը:

Նա նշում է ևս մեկ գործոն` փոխարինման էֆեկտը, որը կարող է մեծացնել Իրանից Հայաստան ներմուծվող ապրանքաշրջանառության ծավալները։

«Այստեղ էլ պետք է առաջնորդվենք ըստ ապրանքատեսակների, թե որ ապրանքները կարող են արդյունավետ փոխարինվել իրանականով։ Այսինքն` ռուսական կամ եվրոպական ապրանքների փոխարեն ներմուծելու ենք իրանական ապրանքներ»,- պարզաբանեց նախկին նախարարը։

Հարցին, թե իրանական ապրանքները կարո՞ղ են փոխարինել թուրքական ապրանքներին, Արամյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ անհրաժեշտ է ավելի մանրամասն ուսումնասիրել այդ երկրներից ներմուծվող ապրանքների դասակարգիչները:

Ի՞նչ է առաջարկել Վահան Քերոբյանը իրանցի գործարարներին

Արամյանը նկատում է` նույնիսկ այստեղ գործ ունենք «փոխարինման առաձգականության գործակցի» հետ, որը կարող է տարբեր լինել. հնարավոր չէ մի երկրի արտադրանքը միանգամից մյուս երկրի արտադրանքով փոխարինել:

Встреча министров иностранных дел Армении и Ирана Ара Айвазяна и Мохаммада Джавада Зарифа в рамках регионального турне главы МИД Ирана (27 января 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2021
Իրանի արտգործնախարարը Նախիջևանում է. տարանցման խնդիրներ են քննարկվելու

«Այնպես չէ, որ թուրքական ապրանք սպառողը անմիջապես կանցնի իրանականի: Գնի, որակի և այլնի խնդիրներ կան», - ընդգծեց Արամյանը:

Եթե խոսք է գնում  հայկական ապրանքների արտահանման ավելացման միջոցով ապրանքաշրջանառությունն ավելացնելու մասին, ապա պետք է առաջնորդվել այն սկզբունքով, թե հատկապես ո՞ր ապրանքատեսակների արտահանումը կարելի է եթե ոչ 2 անգամ, ապա գոնե  50%-ով ավելացնել:

Մեկնաբանելով Նախիջևանի տարածքով Երևանից Թեհրան երկաթգիծ կառուցելու հնարավորությունը և առևտրաշրջանառության վրա դրա ազդեցությանը՝ նախկին նախարարը նշեց, որ փորձը ցույց է տալիս, որ տնտեսական իրավիճակն այդքան արագ չի փոխվում, տնտեսական զարգացումներն այդքան արագ չեն ընթանում, առավել ևս ներկայիս իրավիճակում, երբ սպառողները չեն շտապում գնումների, իսկ արտադրողներն էլ`ներդրումներ անելու, իրենց արտադրական ծավալներն ընդլայնելու։

«Դրա հիմքում պետք է լինեն որոշակի գործոններ: Տնտեսագիտական գրականության մեջ վարքագծերի համար պարտադիր պայման են անվտանգության 4 հենասյուները` դա հարկաբյուջետային, ֆինանսական, քաղաքական և անվտանգության հետ կապված կայունությունն է», -ասաց Արամյանը:

Նրա խոսքով` մեզ մոտ այս 4-ից համեմատաբար լավ վիճակում է գտնվում ֆինանսական կայունությունը, բայց, եթե այդ կայունությունն ապահովող մյուս երեք հենասյուները մոտ ապագայում չկարգաբերվեն, դա բացասաբար կանդրադառնա նաև ֆինանսական շուկայի վրա:

Նախկին պաշտոնյան համոզված է, եթե պատասխանատու անձանց խոսքերը մնան հայտարարությունների մակարդակում, ապա տնտեսվարող սուբյեկտները հաջորդ անգամ նույնիսկ իրատեսական հայտարարությունների դեպքում այլևս համարժեք չեն արձագանքի դրանց:

Թեհրանը, Մոսկվան ու Բաքուն սկսում են երկաթուղային ճանապարհի կառուցման բանակցությունները

Լրահոս
0