00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Միջանցքները պատով են ավարտվում». Լևոն Տեր-Պետրոսյան` կանխատեսո՞ղ, թե՞ կեղծ մարգարե

© Photo : PAN Photo via SputnikМитинг оппозиционного Армянского народного конгресса
Митинг оппозиционного Армянского народного конгресса - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2021
Բաժանորդագրվել
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է իր դիրքն ամրապնդել մեծ քաղաքականության մեջ, հատկապես գործող իշխանության ձախողված քաղաքականության ֆոնին։ Ի՞նչ է փորձում ապացուցել նախկին նախագահը, որին ժամանակին ստիպեցին հրաժարական տալ։

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է ամրապնդել իր դիրքերը մեծ քաղաքականության մեջ, հատկապես գործող իշխանության ձախողված քաղաքականության ֆոնին։ Sputnik Արմենիայի սյունակագրի նյութում կարդացեք` ի՞նչ է փորձում հասարակությանն ապացուցել նախկին նախագահը, որին ժամանակին ստիպել են հրաժարական տալ։

Անտագոնիզմի գաղափարախոսը հայ հասարակության մեջ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների միջև վառ արտահայտված հակասությունների մասին: Առաջին նախագահի խոսքով՝ իր համար սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե այդ թշնամանքը չկասեցվի։

Ինչի՞ց սկսվեց միմյանց նկատմամբ անթաքույց ատելությունը։ Տեր-Պետրոսյանն այդ մասին լռեց, բայց իզուր։ Այո, նախկին իշխանության գործողություններից շատերը հիմնավոր կշտամբանք են հարուցել և հարուցում։ Հասկանալի է, որ այս կամ այն քաղաքական գործիչներին տարբեր կերպ են վերաբերվում, բայց մարդկանց անզուսպ դիմակայության հասցնելու համար պետք էր շատ ջանք գործադրել։ Եվ այդ ջանքերը գործադրեցին։ Ու մինչև հիմա էլ գործադրում են՝ ներքին թշնամանքի աստիճանը «եռման կետի» հասցնելով։

Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումը հետևյալն է` ԼՂ-ն տանք Ադրբեջանին և փակենք թեման. Փաշինյան

Իսկ Տեր-Պետրոսյանն ինքը չէ՞ր, որ ժամանակին մասնակցում էր այդ պառակտմանը։ Հենց նրա թիմի մատուցմամբ էր տարիներ առաջ շրջանառության մեջ դրվել «ղարաբաղյան կլան» հասկացությունը։ Նախագահի թիմակիցները տարիներ շարունակ շարքային քաղաքացիների գլուխն էին մտցնում այն միտքը, որ Հայաստանի բոլոր դժբախտությունների մեղավորը հենց այդ «կլանն» է (որի կորիզն ընդունված էր համարել վերնախավին ու օլիգարխներին)։ Այո, օլիգարխներ իսկապես ունեցել ենք և ունենք։ Հիմա, ճիշտ է, նրանց կոչումն իջեցրել են, և նրանք ընդամենը «խոշոր գործարարներ» են, բայց անունները նույնն են՝ Գագիկ Ծառուկյան, Ռուբեն Հայրապետյան, Սամվել Ալեքսանյան և այլն։ Բոլորը, «ղարաբաղցիներ» են, չէ՞...

Портреты премьер-министра Израиля Биньямина Нетаньяху и президента Турции Реджепа Эрдогана лежат на флаге США в огне во время парада в честь Дня Аль-Кудса (1 июля 2016). Тегеран - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2021
«Բայրաքթարները» Երուսաղեմում օդ կբարձրանա՞ն, կամ ինչ նպատակ է հետապնդում Նեթանյահուն

«Ղարաբաղյան կլանի» հանդեպ ատելությամբ էր լցված Տեր-Պետրոսյանի՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների ելույթները, դրանով էին ներծծված նրանց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումները։

Մարդիկ իրենք էլ չնկատեցին` ինչպես է «ղարաբաղյան կլանի» նկատմամբ ատելությունն աստիճանաբար վերածվել Արցախի բնակիչների նկատմամբ լուրջ հակակրանքի՝ անկախ նրանց զբաղմունքից։ Ինձ կարող են հակաճառել` ասելով, թե իբր կենցաղային մակարդակով հակակրանքը միշտ է եղել։ Հնարավոր է։ Սակայն տարբեր տարածաշրջանների բնակիչների փոխադարձ քննադատությունը երբեք չի վերաճել բացահայտ թշնամանքի, երբեք չի բաժանել մեզ հակառակ ճամբարների։

Պատահական չէ, որ արդեն 2018-ին, երբ Փաշինյանը վարչապետ էր ընտրվում, սոցցանցերում էյֆորիա էր տիրում, որ այդ պաշտոնն իջևանցի է ստանձնել։ Այն, որ արդյունքում ամեն ինչ ողբերգություն դարձավ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության համար, արդեն այլ հարց է։

Այնպես որ հասարակության մեջ առկա անտագոնիզմի գաղափարախոսներից ու անցկացնողներից մեկը, մեր խորին համոզմամբ, հենց Տեր-Պետրոսյանն է։ Եվ նրա քաղաքական ուժն ինչ-որ չափով պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ այսօր հասարակության վիճակն այնքան պայթյունավտանգ է, որ, Տեր-Պետրոսյանի գնահատմամբ, սպառնում է քաղաքացիական պատերազմի վերաճել։

Թեև պետք է արժանին մատուցել առաջին նախագահին. նա փորձեց շտկել իրավիճակը՝ պետության նախկին ղեկավարների հետ բանակցություններ անցկացնելով, որպեսզի միասնական ճակատ կազմակերպի Փաշինյանին իշխանությունից հեռացնելու և երկիրը փրկելու համար։ Չստացվեց։ Թեև այդ ի՞նչ «կլան» է, եթե երկու նախկին նախագահները, որոնք իրենց ընդդիմախոսների պնդմամբ, դրա «կորիզն» են կազմում, ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել միմյանց հետ...

Կանխատեսո՞ղ, թե՞ կեղծ մարգարե

Արցախում պարտվելուց հետո Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթների լեյտմոտիվն այն միտքն է, թե ես ձեզ զգուշացրել էի, որ եթե իմ առաջարկած ճանապարհով չգնանք, ամեն ինչ ողբալի ավարտ կունենա, իսկ դուք ինձ չէիք ուզում լսել։

Роберт Кочарян за работой - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2021
Ընդդիմության նվերը, կամ ինչպե՞ս կընթանա Փաշինյան-Քոչարյան «շախմատային պարտիան»

Եվ ահա արդեն սոցցանցերում հայտնի դեմքերն ամեն կերպ գովերգում են Տեր-Պետրոսյանի «իմաստությունը»։ Իսկ գուցե նա ճիշտ էր, և պետք էր ժամանակին համաձայնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակին, որը ենթադրում էր անորոշ ապագայում կարգավիճակի հստակեցման դիմաց շրջանների հանձնում։ Այդ ժամանակ էլ Արցախը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում կպահեինք և հազարավոր կյանքեր կփրկեինք։ Եվ ճանապարհները վաղուց բաց կլինեին, և նավթամուղը մեր տարածքով (այլ ոչ թե Վրաստանով) կանցկացնեին, և ընդհանրապես մեզ համար լավ կապրեինք։

Առաջին հայացքից ամեն ինչ խելամիտ է հնչում, բայց միայն առաջին հայացքից։ Չնայած արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակին՝ հենց Տեր-Պետրոսյանն էր «պարտվողական պարադիգմ» ներդրել։ Համաձայնելով «հողեր` կարգավիճակի դիմաց» սկզբունքին՝ նա ուզում էր «իսրայելական տարբերակով» լուծել հարցը։ Ժամանակին Իսրայելը Եգիպտոսին տվեց Սինայի թերակղզին՝ փոխարենը ստանալով այդ պետության ճանաչումը։ Սակայն Իսրայելն այն ժամանակ ավելի հեռու նպատակ ուներ. նա փորձեց (և դա հաջողությամբ արեց) արաբական աշխարհի խոշորագույն երկրին դուրս բերել հակամարտությունից։ Մինչդեռ ո՛չ Գոլանի բարձունքների, ո՛չ էլ Արևելյան Երուսաղեմի հարցում մենք իսրայելական կողմից նման եռանդ չենք տեսնում։

Փաշինյանը չի հասկանում, թե ինչ է իրեն ասում Ռուսաստանը. Լևոն Տեր-Պետրոսյան

Հենց այդ պարադիգմում էին գործում նաև Հայաստանի մյուս նախագահները՝ Ադրբեջանի հետ քննարկելով «տարածքներ` կարգավիճակի դիմաց» տարբերակը։ Մեղադրելով իրեն հաջորդող իշխանությանը (այդ թվում նաև ներկայիս վարչապետի պաշտոնակատարին) այն բանում, թե իբր նրանք գործել են «ոչ մի թիզ հող» սկզբունքով՝ Տեր-Պետրոսյանը խորամանկում է։ Այլ բան է, որ երկրորդ և երրորդ նախագահները փորձել են (թեև ապարդյուն) որոշակիության հասնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։

Ինչ վերաբերում է հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու ֆանտաստիկ հեռանկարներին, որոնց մասին նախկինում բազմաթիվ անգամ է խոսվել, ապա հեռու գնալ պետք չէ, բավական է նայել հարևան Վրաստանին. Գրեթե բոլոր ճանապարհները բաց են, խողովակաշարերը` անցկացված, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորված են, միայն թե քաղաքացիների բարեկեցության էական աճ ու տնտեսության հզոր աճ ինչպես չի եղել, այնպես էլ չկա:

Իսկ այն, որ փուլային տարբերակի հետևանքով Արցախի բնակիչները կարող էին ընդմիշտ կորցնել նոր հանրաքվեի միջոցով անկախություն ձեռք բերելու հնարավորությունը (բավական է հաշվի առնել ադրբեջանցիների վերադարձի պայմանը, հետևաբար 20-30 տարի անց ժողովրդագրական կազմի կտրուկ փոփոխությունը), այդ մասին չգիտես ինչու չի խոսվում։

Նույնիսկ փուլային տարբերակի դեպքում չի կարելի բառացել Ադրբեջանի կողմից ռևանշի հավանականությունը։ Հասարակությունը պետք է հաշվի առնի ամենակարևոր բանը՝ պատերազմի և խաղաղության հարցերը կախված չեն լինի նրանից, թե ով կգա իշխանության։ Իշխանությունից կախված կլինի մեկ այլ բան՝ արդյոք մենք պատրաստ կլինե՞նք պատերազմի, թե ոչ։

Անառակ որդին

Տեղի ունեցածի ֆոնին Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը շտապեցին ուրանալ Փաշինյանի հետ բոլոր կապերը։ ՀԱԿ-ի ներկայացուցիչները քիչ ջանք չեն գործադրում ապացուցելու համար, որ Տեր– Պետրոսյանն ամենևին էլ Փաշինյանի «հոգևոր հայրը» չէ։ «Թավշյա հեղափոխության» առաջնորդը, նրանց խոսքով, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, իբր հավատարիմ է «ոչ մի թիզ հող» գաղափարին (դրան հատկապես «հավատում ես»` տեսնելով այն ամենը, ինչ կատարվում է Սյունիքում ու Գեղարքունիքում)։ Ավելին, հենց նրա բռնած ուղղություն է, նրանց կարծիքով, երկիրն աղետի հասցրել։

Премьер-министр Никол Пашинян со своими сторонниками во время митинга на площади Республики (25 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2021
Ընտրազանգվածի «ցավոտ կետերը», կամ արդյո՞ք հայերը պատերազմ են ուզում

Այս չափից դուրս ջանասիրությունն ու 2008-ի իրադարձությունների հիշողությունները (երբ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի համախոհն էր) ստիպում են կասկածել, որ նման հայտարարություններն անկեղծ են։

Համարձակվում ենք ենթադրել, որ 2018-ին Փաշինյանին հաջողվեց անել այն, ինչը չկարողացավ Տեր-Պետրոսյանը 2008-ին. մտավորական–քաղաքական գործչին ոչ ոք չհասկացավ, իսկ ահա Փաշինյանը կարողացավ մարդկանց «հասնել»՝ նրանց հետ խոսելով շատ ավելի հասկանալի լեզվով։

Հասկանում ենք, որ դա կարող է զայրացնել Տեր-Պետրոսյանին։ Բայց ահա թե ինչն է զարմանալի։ Փաշինյանը, որն այդպես էլ չավարտեց բուհը, հանկարծ սկսեց խոսել ժողովրդի կրթվածության մակարդակի մասին՝ պնդելով, որ երկրում մինչև 10 տարեկան երեխաների 35%-ը կարդալ չգիտի։ Երբ Տեր-Պետրոսյանն ասաց, թե Փաշինյանը չի հասկանում` ինչ են նրան ասում ռուսները, նա մոռացավ ավելացնել, որ վարչապետի պաշտոնակատար երբեմն ինքն իրեն չի հասկանում։

Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց` ինչ ճանապարհ էր առաջարկում Արցախի խնդիրը լուծելու համար

Բայց իրականում Փաշինյանը փաստացի իրականացնում է առաջին նախագահի սցենարը։ Հողերը հանձնված են (թեև բազմաթիվ զոհեր ունենք, բայց ինչպես խոստովանել է Փաշինյանն ինքը, ժողովուրդը չէր համաձայնի առանց պայքարի զիջումների գնալ), արդեն ճանապարհների ապաարգելափակման բանակցություններ են ընթանում, քաղաքացիներին համոզում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն առավելություններն ունի և այլն: Այսինքն` այն ամենը, ինչի մասին Տեր-Պետրոսյանը խոսում էր դեռ 90-ականների վերջին, բայց ժողովուրդը դա չընդունեց, և նա ստիպված հրաժարական տվեց։ Հիմա հասարակությունն այնպիսի վիճակի է հասել, որ պատրաստ է ամեն ինչ զիջել, միայն թե պատերազմ չլինի։

Այստեղ պետք է նշել մի փաստ, որը Տեր–Պետրոսյանի օգտին է խոսում. 90-ականների վերջին նա չսրեց իրավիճակը, չկառչեց աթոռից և հեռացավ՝ տեղը զիջելով մեկ ուրիշին։ Ի տարբերություն նրա՝ Փաշինյանը փորձում է ամեն գնով պահել իշխանությունը։

Այսօր Տեր-Պետրոսյանը մեզ արդեն ավելի մեծ դժբախտություններ ու չարչարանքներ է «կանխատեսում»։ Այո, ձախորդությունները կարող են ավելի շատ լինել, եթե նրա «դրածոն» իշխանության ղեկին մնա։

Церемония открытия алмазообрабатывающей компании ADM - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
Կանխատեսելի Հայաստանը. ինչու ընդդիմությունը չի կարողանում հասնել Փաշինյանի հրաժարականին

Վարչապետի պաշտոնակատարն արդեն չի կարող լինել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Ժողովուրդն ու բանակն այնպիսի նվաստացուցիչ վիճակի են հասցված, որ հայ զինծառայողներին գերի են վերցնում հենց Հայաստանի տարածքում։

Եվ նրա տարակուսանքը` Հայաստանի տարածքով ճանապարհ բացելու ադրբեջանական ձգտման վերաբերյալ, ավելի քան տարօրինակ է թվում։ Եթե մենք` որպես արցախյան առաջին պատերազմի հաղթող, բացեցինք Լաչինի միջանցքը, ապա պարզ է, որ հիմա Բաքուն ձգտում է բացել իր «հաղթական միջանցքը»։

Այդ կապակցությամբ ուզում ենք Փաշինյանին (որը խոսել է այդ թեմայով ու վստահեցրել, որ այդ հարցով բանակցություններ չի վարում) հիշեցնել Վիսոցկու խոսքերը. «Коридоры кончаются стенкой, а тоннели ведут на свет» («Միջանցքները պատով են ավարտվում, իսկ թունելները դեպի լույս են տանում»):

Լրահոս
0