ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի- Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր անդամ ունի: Որոշումն ընդունվեց այսօր ԿԸՀ հերթական նիստում:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ մանդատից հրաժարված Նարեկ Պետրոսյանի փոխարեն մանդատը կտրվի ցուցակում նրան հաջորդող Սուրեն Կառլենի Հոխունյանին:
ԿԸՀ-ն միաձայն կողմ քվեարկեց այս որոշմանը:
Ի դեպ, հետաքրքրկան է, որ Նարեկ Պետրոսյանն ընդամենը մի քանի օր առաջ էր ստացել մանդատը:
Մայիսի 25-ին նա փախարինել էր «Իմ քայլից» դուրս եկած Էդգար Բարսեղյանին:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը հրաժարվում է մանդատից
Նարեկ Պետրոսյանը, սակայն, մանդատը ստանալուց հետո հայտարարել էր, որ ինքն էլ է պատրաստվում դադարեցնել ավագանու անդամի լիազորությունները:
«Իմ քայլի» պատգամավորը հրաժարվել է մանդատից. Փաշինյանը նրա հետ կապված պլաննե՞ր ունի