ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, ինչպես նաև հունիսի 1-2-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 31-ին, հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում այսօրվանից սկսած մինչև հունիսի 3–ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +31...+33, երեկոյան`+28...+30 աստիճան։
Մարդը կարող է բնածին դիմադրողականություն ունենալ COVID-ի նկատմամբ․ բժիշկ