00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեպրեսիան սկսվեց արդեն Մոսկվայում. բժիշկը չի հաշվել՝ քանի կյանք է Արցախում փրկվել

© Sputnik / Aram NersesyanВрач–доброволец из Москвы Шаген Даниелян
Врач–доброволец из Москвы Шаген Даниелян - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2021
Բաժանորդագրվել
Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Շահեն Դանիելյանը դեռ ուսանող էր, որն օգնում էր փորձառու վիրաբույժներին, երկրորդ պատերազմի ժամանակ նա արդեն իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կյանքեր էր փրկում։

Դավիթ Գալստյան, Sputnik Արմենիա

Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի վիրաբույժ Շահեն Դանիելյանի հետ, որը Արցախ էր ժամանել տեղացի բժիշկներին օգնելու համար, առաջին անգամ զրուցել ենք դեռ պատերազմի ընթացքում՝ Ստեփանակերտում: 7 ամիս անց Երևանում կրկին հանդիպեցինք նրա հետ։

Պատերազմից պատերազմ

Դանիելյանն առաջին պատերազմ գնաց՝ լինելով 2-րդ կուրսի ուսանող, որը «հիացած քայլում էր փորձառու վիրաբույժների հետևից»։ 5-րդ կուրսում, պատերազմի ավարտին, նա արդեն բժշկական ծառայության մայոր էր:

Дед и бабушка пропавшего военнослужащего Норайра Мкртчяна Норайр Агабабян и Карине Джахинян  - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
«Երկու օր թոռս քնապարկում է քնել` մյուսներից հեռու». նոր մանրամասներ կորած զինվորի մասին

Խոստովանում է, որ երջանիկ էր, երբ վիրահատության էին վերցնում, գիշեր-ցերեկ օգնում էր։ Վիրահատությունների արանքում արյուն էր հանձնում։ Այդ պատերազմը խորը հետք թողեց նրա կյանքում։ Բայց իրական օգնությունը, բժիշկի հավաստմամբ, նա ցուցաբերել է վերջին պատերազմի ժամանակ։

«Վերադարձա երկրորդ պատերազմին, երբ արդեն Մոսկվայում որպես մասնագետ կայացա։ Երկար տարիներ աշխատել եմ Սկլիֆոսովսկու ինստիտուտում, որտեղ անհետաձգելի վիրաբուժություն սովորելու բոլոր հնարավորությունները կան: Դա ինձ շատ օգնեց, ես իսկապես կարողացա կատարել պարտքս հայրենիքի առջև։ Մասնագիտական հմտություններիս շնորհիվ շատերին է հաջողվել փրկել»,- ասում է Դանիելյանը։

Պատերազմի 44 օրերից Դանիելյանն ընկերների հետ միասին Արցախում մոտ մեկ ամիս են անցկացրել։ Վիրաբույժը չի նշում փրկված կյանքերի թիվը. «Չենք հաշվել, այդպիսի խնդիր չկար»։

Պայքարել են յուրաքանչյուրի համար

Ըստ Դանիելյանի՝ Ստեփանակերտի հիվանդանոցում դեղորայքի պակաս չի եղել։ Հայկական տարբեր հիմնադրամների, առանձին անհատների համախմբվածության, օգնության շնորհիվ գրեթե ոչնչի պակաս չի եղել։

Ադրբեջանցու հետ ընկերություն անելու գինը. տավուշցիները անկլավների թեման փակված են համարում

«Արյան բոլոր բաղադրիչները, բոլոր սարքերը, բոլոր գործիքները գրեթե ամեն օր թարմացվում էին։ Հայրենասերների շնորհիվ, մասնավոր օգնության հաշվին։ Ոչ ոք պետության մասնակցությանը չէր սպասում։ Մարդիկ ինքնակազմակերպվել են, զանգում- հարցնում էին՝ ինչ է պետք։ Ես ճանաչում եմ հարյուրավոր մարդկանց, որոնք ընդգրկված են եղել  այդ գործընթացում», - ասում է Դանիելյանը։

Հիմնական խնդիրը վիրավորների մեծ թիվն էր։ Կային օրեր, երբ հատկապես դժվար էր։

Եվ չնայած պատերազմի օրենքների համաձայն՝ մարտական գործողությունների ժամանակ հաճախ առաջանում է «տեսակավորման» շատ ցավոտ հարցը (եթե բժիշկները հասկանում են, որ հիվանդին փրկելու հույս գրեթե չկա, ապա, որպես կանոն, նրանք փորձում են օգնել նրանց, ովքեր փրկվելու ավելի շատ հնարավորություն ունեն), Ստեփանակերտում այն չի եղել։

Տեղացիները առանց հանգստանալու աշխատում էին, բայց սփյուռքահայ բժիշկների դեսանտը թույլ էր տալիս օգնել նույնիսկ նրանց, ովքեր շատ քիչ շանսեր ունեին։

«Պայքարում էինք գործնականում յուրաքանչյուրի համար՝ ուժերը թույլ էին տալիս»,- ասում է Դանիելյանը։

Պատերազմն ու կորոնավիրուսը

Պատերազմից շատ առաջ Դանիելյանն արդեն վարակվել էր կորոնավիրուսով։ Սակայն Մոսկվա վերադառնալուց հետո պարզվել է, որ հակամարմինների տիտրերը նրա մոտ զգալիորեն աճել են։ Դա նշանակում է, որ նա հիվանդացել է ևս մեկ անգամ՝ արդեն Արցախում։

Пещеры в Сюникской области - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Սիսիանի հատվածում կրակոցներ չեն եղել, վիրավորներ չկան. ՊՆ–ն հերքում է

Արցախում կորոնավիրուսի վերաբերյալ տվյալներ, վիճակագրություն չի եղել։ Այն ժամանակ դժվար կլիներ վիճակագրություն վարել։ Բայց շատ բժիշկներ, ինչպես և Դանիելյանը, այդ ընթացքում հիվանդացել են։

«Նրանք շարունակում էին աշխատել, քանի որ երբ տասնյակ վիրավորներ են գալիս, մնացած բոլոր հարցերը երկրորդ պլան են մղվում։ Ոչ ոք չի փորձել ախտորոշումը անել, թեստեր հանձնել»,- նշում է վիրաբույժը։

Չնայած վիճակագրության բացակայությանը՝ նա վստահ է, որ դա մեծ խնդիր էր: Ամենայն հավանականությամբ, վարակվածները հիվանդությունը փոխանցել են միմյանց, այդ թվում՝ հիվանդանոցներում։

Հենց այդ պատճառով էլ  համավարակի ժամանակ պատերազմ սանձազերծելը  կրկնակի հանցագործություն է, որը հակասում է մարդասիրության բոլոր սկզբունքներին։

Ապրումները չեն օգնի

Արդեն այն բանից հետո, երբ Դանիելյանն ու նրա գործընկերները Մոսկվա վերադարձան, դեպրեսիայի մեջ ընկան։

«Պատերազմից հետո մեզ համար դժվար էր կենտրոնանալ մեր պլանային վիրահատությունների վրա։ Մենք հասկանում էինք, որ չենք կարող ստիպել մեզ անել այն սովորական վիրահատությունները, որոնք պատերազմից առաջ ենք արել», - ասում է Դանիելյանը։

«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել

Բոլոր մտքերը զբաղված էին պատերազմի օրերով, վիրավորներով, նրանց շրջապատած մարդկանցով։ Վիճակը շատ հուզական էր, ծանր, բայց այն գիտակցումը, թե ինչ է կատարվել, ավելի ուշ եկավ։

«Երբ վիրահատում ես, փրկում ես մարդկանց, քեզ թվում է, որ դու կռվում ես ու իսկապես հաղթում ես։ Բայց երբ արդյունքներին ես հանդիպում, այդքան զոհերով ու տուժածներով... Դա շատ բարդ է», - հիշում է Դանիելյանը։

Ընկճախտից դուրս գալը երկար ու բարդ գործընթաց էր։ Անհնար էր ոչ միայն վիրահատել, այլև գիտական հոդվածներ գրել, ընդհանուր առմամբ նորմալ կյանքով ապրել։

Հետո պարզ դարձավ, որ մտորումները, հիշողություններն ու ապրումները չեն օգնի։ Այդ պատճառով բժիշկները որոշեցին անցնել գործնական քայլերի և կենտրոնանալ կրթական ծրագրերի վրա՝ յուրաքանչյուրն իր մասնագիտությամբ։

Пациенты центра протезирования и реабилитации Интерорто  - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
Նոր մասնագիտություն, նոր աշխատանք. պատերազմում վիրավորված տղաներն անգործ չեն մնա

«Ես տորակալային վիրաբուժության (կրծքավանդակի օրգանների վիրաբուժություն- խմբ.) մասնագետ եմ։ Ընկերներիս հետ հունիսին Երևանում կրթական գիտաժողով եմ կազմակերպում։ 10 հայտնի մասնագետներ, պրոֆեսորներ են գալու Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից», - ասում է Դանիելյանը։

Դա թույլ կտա բարձրացնել տեղի մասնագետների պրոֆեսիոնալիզմը, կնպաստի մասնագետների միջև գիտական և գործնական կապերի հաստատմանը։

Տեղացի բժիշկներին օգնելու համար Արցախ ժամանակ բժիշկ-վնասվածքաբան-օրթոպեդ Նորայր Զախարյանի հիշողությունների մասին, կարդացեք Sputnik Արմենիայի մեկ այլ նյութում:

Լրահոս
0