ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Երեկ Լիսագոր-Բերձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը` մոտ 150 մ: Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ահազանգը ստացել են ժամը 23:15-ին։
Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ԱԻՊԾ Լիսագորի բաժանմունքի փրկարարները, ոստիկանության Բերձորի տարածքային բաժանմունքի և ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանի գլխավորությամբ, ինչպես նաև քննչական օպերատիվ խումբը:
ՆԳ նախարարության ծառայողները փրկարարական ու տեխնիկական հատուկ միջոցներով տուժածներին հանել են ձորից:
«Պարզվել է, որ նույն օրը ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Ե.Մ.-ն (ծնված 1961թ.) վարելով իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է»– նշված է հաղորդագրության մեջ:
Էջմիածնում ոստիկանության սերժանտ է ինքնասպանություն գործել
Ուղևորները՝ Երևան քաղաքի բնակիչ Ա.Գ.-ն (ծնված 1968թ.) և Ասկերանի շրջանի բնակիչ Խ. Հ.-ն (ծնված 1973թ.), ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանակերտ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 40-ամյա տղամարդը շպրտվել ու բախվել է մեկ այլ մեքենայի