00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական մշակումը թույլ կտա մի քանի անգամ նվազեցնել հակաբիոտիկների օգտագործումը

© IratesАнтибиотики, врач
Антибиотики, врач - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Բաժանորդագրվել
Ւստ գիտնականների` հակաբիոտիկների օգտագործումն աճում է ամբողջ աշխարհում, ինչը կապված է բնակչության հիվանդացության աճի, նոր վարակների առաջացման և ոչ դեղատոմսային դեղերի չկարգավորվող սպառման հետ:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Ռուսաստանի «ՄԻՍիՍ» ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի գիտականները նանոմասնիկներ են ստեղծել հակաբիոտիկները վարակի օջախ մատակարարելու համար։ Նրանց խոսքով՝ նման նանոնյութերի օգտագործումը թույլ է տալիս որոշ դեպքերում 6-7 անգամ նվազեցնել հակաբիոտիկի չափաբաժինը, ինչի շնորհիվ նվազում է թե՛ օրգանիզմի վրա ծանրաբեռնվածությունը, թե՛ դեղերին պաթոգենների ադապտացման արագությունը: Արդյունքները հրապարակվել են «American Chemical Society Applied Materials Interfaces» ամսագրում։

мозг человека - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2021
Գիտնականները պարզել են, որ Ավստրալիայի բնիկները հիշողության արդյունավետ մեթոդ են կիրառում

Գիտնականների խոսքով՝ հակաբիոտիկների օգտագործումն ամբողջ աշխարհում աճում է, ինչը կապված է բնակչության հիվանդացության աճի, նոր վարակների առաջացման ու ոչ դեղատոմսային դեղերի չկարգավորվող սպառման հետ: Հակաբիոտիկների մշտական օգտագործումը մանրէների դեպքում դրանց նկատմամբ կայունության զարգացում է առաջացնում. այսօր ավանդական հակաբիոտիկների մեծ մասն անզոր են բակտերիալ պաթոգեններից շատերի դեմ:

Սակայն նոր հակաբիոտիկ ստանալու համար 10-20 տարվա հետազոտություն ու կլինիկական փորձարկումներ են պահանջվում, իսկ դեղորայքային թերապիան, ինչպես նշում են գիտնականները, մինչ այժմ մնում է վարակների դեմ պայքարի հիմնական միջոցը:

Չինացի գիտնականները կարողացել են մարդու ջերմությունը վերածել էլեկտրաէներգիայի

Խնդրի լուծման ուղիներից մեկը հակամանրէային նանոհիբրիդներն են, որոնք օգնում են հաղթահարել ախտածինների դիմադրողականությունը դեղամիջոցների նկատմամբ՝ առանց հիվանդի համար կողմնակի ազդեցությունների։ Նման դեղամիջոցների հիմնական առավելությունը, գիտնականների խոսքով, հակաբիոտիկի դեղաչափի լուրջ նվազեցումն է, ինչը նվազեցնում է օրգանիզմի վրա ծանրաբեռնվածությունն ու դանդաղեցնում մանրէների կայունության զարգացումը:

Հակաբիոտիկը վարակի օջախ մատակարարելու համար ստեղծված նանոմասնիկները մշակել են Ռուսաստանի «ՄԻՍիՍ» ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի գիտականները՝ Կիրառական միկրոկենսաբանության ու կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի ու Բախի անվան կենսաքիմիայի ինստիտուտի գործընկերների հետ։

3D ակնոց, որի օգտագործումը բժշկական հետազոտությունների կամ սթրեսային այլ իրավիճակներում նվազեցնում է ցավն ու սթրեսի աստիճանը - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2021
Հայ գիտնականները 3D ակնոց են ստեղծել

Մասնագետների խոսքով՝ նոր նանոհիբրիդները կարող են ոչնչացնել բակտերիալ ու սնկային պոպուլյացիաները՝ օգտագործելով շատ ավելի քիչ ակտիվ նյութ, քան շուկայում առկա հակաբիոտիկները: Որոշ դեպքերում 6-7 անգամ ավելի քիչ ակտիվ նյութ է օգտագործվում։

«Արծաթի մասնիկների օգտագործումը թույլ է տալիս հասնել լրացուցիչ մանրէասպան ազդեցության։ Գենտամիցինով բեռնված նանոմասնիկները արդյունավետ են աղիքային ցուպիկի բակտերիաների 38 տեսակի մանրէահիմքերի դեմ, իսկ արծաթի մասնիկները դրանց մակերևույթին դնելուց հետո այդ թիվը հասել է 47–ի», - ասել է հետազոտության համահեղինակ, «ՄԻՍիս»-ի «Ոչ օրգանիկ նանոնյութեր» լաբորատորիայի ինժեներ Քրիստինա Գուդզը։

Բացի այդ, ստացված նանոմասնիկները, գիտնականների խոսքով, կարող են հակաբիոտիկների մեծ «բեռ» կրել ու արյունատար համակարգից հեշտությամբ ներթափանցել հյուսվածքներ ու հակառակը՝ ապահովելով դեղերի շարունակական մատակարարումը վարակի օջախ: Գիտնականները հայտնել են, որ դեղամիջոցները անցել են ավելի քան 50 բակտերիալ ու սնկային կուլտուրաների լաբորատոր փորձարկումներ:

Այժմ գիտնականների խումբը շարունակում է նոր նանոհիբրիդների նախակլինիկական փորձարկումները։ Ուսումնասիրությունը իրականացվում է Ռուսաստանի գիտական հիմնադրամի № 20-19-00120 նախագծի շրջանակում:

Գիտնականներն ասել են՝ հատկապես որ վիտամինն է անհրաժեշտ տարեց մարդկանց

Լրահոս
0