00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սևակ Հակոբյան
Սիրիահայերին հայրենիք բերելու մասին ենք մտածում, բայց ռազմավարություն չկա․ Սևակ Հակոբյան
17:48
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտնականները պարզել են, որ Ավստրալիայի բնիկները հիշողության արդյունավետ մեթոդ են կիրառում

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցмозг человека
мозг человека - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2021
Բաժանորդագրվել
Հետազոտողները 76 ուսանող բժիշկների մասնակցությամբ փորձարկում են անցկացրել և ստուգել հիշելու երկու մեթոդների արդյունավետությունը։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Բարդ տեղեկությունները հիշելու տեխնիկան, որը վաղուց ի վեր օգտագործում են Ավստրալիայի աբորիգենները, շատ ավելի արդյունավետ է, քան այսօր տարածված «հիշողության պալատ» մեթոդը: Նման եզրակացության են հանգել Մոնաշի համալսարանի գիտնականները։ Ինչպես հաղորդում է «Իզվեստիա» թերթը, հետազոտության արդյունքները հրապարակվել են «PLOS ONE» ամսագրում:

Рукa пожилой женщины - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2021
Ինչպես չկորցնել հիշողությունը և սուր միտք ունենալ. գիտնականները տարրական միջոց են գտել

Նշվում է, որ նոր տեղեկությունը հիշելու համար ավստրալացի բնիկները պատմվածք են հորինում, որում նկարագրում են ֆլորան, ֆաունան և տեղանքի առանձնահատկությունները: Սովորելու ընթացքում աբորիգենները հաճախ կրկնում են իրենց պատմությունը, ինչի շնորհիվ էլ կարողանում են արագ մտապահել մեծ թվով փաստեր։

Հետազոտողները ստուգել են այս մեթոդի արդյունավետությունը՝ 76 ուսանող բժիշկների մասնակցությամբ փորձարկում իրականացնելով։ Նրանց առաջադրանք է տրվել թիթեռների 20 անվանում մտապահել անգլերեն լեզվով (օրինակ՝ hairstreak, patch, admiral, copper և այլն)։

Գիտնականներն ուսանողներին երեք խմբի են բաժանել, որպեսզի կարողանան համեմատել, թե մտապահման տեխնիկաներից որն է առավել արդյունավետ։ Մի խումբն օգտվել է ավստրալացի բնիկների մեթոդից, մյուսը՝ «հիշողության պալատի» մեթոդից։ Ուսանողների երրորդ խումբը մտապահել է անվանումները՝ չօգտագործելով ոչ մի հնարք։

Հայ գիտնականները 3D ակնոց են ստեղծել

«Հիշողության պալատը» հիշողությունը մարզելու դասական եղանակ է։ Այս տեխնիկան օգտագործող մարդը զուգորդումներ (ասոցիացիաներ) է ստեղծում այն տեղեկատվության, որը պետք է հիշել, և երևակայական տան կամ պալատի որոշակի տեղերի միջև։

Ավստրալական աբորիգենների մեթոդն ամենաարդյունավետն է եղել կարճ ժամանակում բառերի ամբողջ ցանկը ճշգրիտ վերարտադրելու համար («հիշողության պալատից» եռակի արդյունավետ)։ Մեթոդն օգտակար է եղել նաև այն տեղեկությունները հիշելու համար, որտեղ շատ կարևոր է այս կամ այն գործընթացի հստակ հերթականությունը։

Այդուհանդերձ հետազոտողները խոստովանել են, որ բոլոր մեթոդներն էլ արդյունավետ չեն երկարաժամկետ մտապահման համար: Ստացած տեղեկությունները չկրկնելու դեպքում աստիճանաբար մոռացվում են վեց շաբաթվա ընթացքում։

Ինչպես է սուրճն ազդում մարդու ուղեղի վրա. գիտնականները հետաքրքիր բացահայտումներ են արել

 

Լրահոս
0