00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր Զինված ուժերը ճնշման տակ են․ Փաշինյանը՝ սահմանային իրավիճակի մասին

© Photo : press office of the GOV of RAИ.о. премьер-министра Никол Пашинян в селе Кут Гегаркуникской области
И.о. премьер-министра Никол Пашинян в селе Кут Гегаркуникской области  - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Բաժանորդագրվել
Վարչապետի պաշտոնակատարը խոսեց այն մասին, թե ինչու ադրբեջանական ԶՈւ-ի՝ մեր տարածք մուտք գործելուց հետո հայկական Զինված ուժերը ոչ մի գործողություն չեն ձեռնարկում։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Սահմանում իրադրությունը լարված է։ Facebook-ի պաշտոնական էջում ուղիղ եթերի ժամանակ նշեց Կութ գյուղից վերադարձող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ինչո՞ւ է լարված, որովհետև երբ որ ադրբեջանական զինված  ուժերի որոշ ստորաբաժանումներ մուտք են գործել մեր տարածք, մեր ԶՈւ ստորաբաժանումները նրանց առաջխաղացումը կանգնեցրել են և դեմ դիմաց կանգնել են»,- նշեց Փաշինյանը։ Նա խոսեց վերջին օրերին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերի մասին։ «Մի դրվագում մերոնք են իրենց հետ հրել, մի դրվագում՝ իրենք մերոնց»։

Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Հայ զինվորականներին գերեվարելու փաստով քրեական գործ է հարուցվել. դատախազություն

«Մեր և Ադրբեջանի զինվորները իրար մեջ հյուսվել են այս գործողությունների արանքում, ընդ որում` դա վերաբերում է ոչ միայն 2-րդ, այլև 1-ին բանակային կորպուսի հատվածին։ Տեղ կա, որ մեկ շաբաթից ավելի դեմ դիմաց ուղղակի կանգնած են, բնականաբար, այդտեղ լարումը մեծանում է, և լինում են միջադեպեր»,- նշեց Փաշինյանը։ Նա շեշտեց, որ մեր զինվորները փորձում են կասեցնել ադրբեջանական ոտնձգությունները։

«Իրավիճակը լարված է և պայթյունավտանգ»,- սահմանային վիճակը կարճ բնութագրեց վարչապետի պաշտոնակատարը։

Նա հավելեց, որ ՀՀ զինված ուժերը, բանակը, զինվորները,  սպաները, գեներալները շատ ուժեղ ճնշման տակ են։

«Մի կողմից ճնշումը հետևյալն է՝ ինչու գործողություններ չեն արվում, հակաահաբեկչական գործողություններ չեն սկսվում, մյուս կողմից ճնշումն այն է, որ ցանկացած գործողություն զուգորդվում է  հաջողությամբ և անհաջողությամբ»,- մանրամասնեց Փաշինյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր գիշեր ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Լրահոս
0