00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Մարիա Գաբրիելյան
Հալեպում ֆինանսական լուրջ խնդիր կա, մարդիկ չեն կարողանում հաց գնել. Մարիա Գաբրիելյան
14:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու Գեղարքունիքում գերեվարված զինծառայողները զենք չեն կիրառել. պարզաբանում

© Sputnik / Aram NersesyanАрмянские военнослужащие на одной из позиций близ села Давид Бек в Сюникской области Армении
Армянские военнослужащие на одной из позиций близ села Давид Бек в Сюникской области Армении - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Բաժանորդագրվել
Գերեվարված զինծառայողների վերադարձի համար ՀՀ պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում ռուս խաղաղապահ զորակազմի աջակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Արդեն 16 օր է՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ստեղծված իրավիճակը փորձում է լուծել առանց զենքի կիրառման: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսպես պատասխան այն հարցին, թե ինչու հայկական կողմը զենք չի կիրառել, երբ փորձել են գերեվարել նրանց։

Военнослужащий пограничных войск Азербайджана - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Ադրբեջանցի զինվորականներին գերեվարելու հնարավորություն միշտ էլ կա. Ասրյան

«Նրանք մոտեցել են մեր զինծառայողներին, զենքը ուղղել են դեպի նրանց և հրամայել հանձնվել»,- մանրամասնեց Ասրյանը:

Երբ հայկական կողմը փորձել է նոր դիրք կահավորել՝ ադրբեջանցի զինծառայողներին շրջապատելու նպատակով, հակառակորդը նկատել է դա և «տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել։

«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել իրենց սադրիչ գործողությունները, իսկ մեր ԶՈւ-ն փորձում է նրանց վտարել մեր տարածքից: Իրավիճակը լարված է Սև լիճ-Վերիշեն հատվածում և գիշերվա ընթացքում նաև լարվել է Կութ-Նորաբակ ուղղություններում: Գիշերային իրավիճակը հատկապես լարվածության գագաթնակետին է հասել ժամը 05:00-ի սահմաններում։ Հակառակորդը փորձում էր իր ուժերը միավորել և ստեղծել ավելի նպաստավոր իրադրություն իր համար»,- նշեց Ասրյանը։

ԳՇ պետի տեղակալի խոսքով՝ ակտիվ աշխատում են ռուսական խաղաղապահ ուժերի հետ հարցը բանակցային ճանապարհով լուծելու համար։

Исполняющий обязанности начальника полиции Арман Саркисян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Ռուսական կողմը մասնակցում է բանակցություններին. փոխնախարարը` գերեվարված վեց զինվորի մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր գիշեր ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Լրահոս
0