00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչու է Ադրբեջանն ակտիվացել ՀՀ սահմանին, և որն է մեր առաջնային խնդիրը. Ավետիսյանի տեսակետը

© Sputnik / Andranik GhazaryanОваннес Аветисян
Ованнес Аветисян - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Բաժանորդագրվել
Հանրային կառավարման հարցերի փորձագետ Հովհաննես Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սահմանային լարվածության հարցին և խնդրի լուծման գործում պետական համակարգի դերակատարությանը։
Ավետիսյան. «Պետք է վերականգնել անվտանգության համակարգը, հետո մտածել ընտրությունների մասին»

Հովհաննես Ավետիսյանի դիտարկմամբ` արցախյան պատերազմից հետո ստեղծվել է մի վիճակ, երբ իշխող քաղաքական ուժը, որի վատ կառավարման հետևանքով ունեցանք նման ելք, շարունակում է կառավարել, հետևաբար փլուզված անվտանգության համակարգը վերակենդանանալու հնարավորություն չի ստանում։ Խոսքը մի երևույթի մասին է, որը, ըստ նրա, կոչվում է պետության դադար, այսինքն`գործ ունենք անվտանգության համակարգի փլուզման հետ։

Армянские военнослужащие на одной из позиций близ села Давид Бек в Сюникской области Армении - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Գերեվարված զինծառայողների հարցով Հայաստանի և Ադրբեջանի ԳՇ-ների միջև ուղիղ կապ չկա

«Ցանկացած պետության գոյության տրամաբանությունն անվտանգության համակարգի շուրջ է, և եթե չկա այդ համակարգը, քաղաքացիներն իրենց պաշտպանված չեն զգում, ապա մյուս բոլոր ոլորտներում գործունեությունը պարալիզացվում է։ Դրա հետևանքով թշնամին ձեռնարկում է շարունակական ոտնձգություններ, նա չի կատարում իր պայմանագրային պարտավորություններն առ այն, որ արդեն իսկ պետք է վերադարձրած լիներ հայ ռազմագերիներին։ Գործող իշխանությունն այնքան ապիկար է, որ չի կարողանում վերադարձնել նրանց, ուստի գրանցվում են ավելի մեծ ոտնձգություններ»,– նշեց հանրային կառավարման հարցերի փորձագետը։

Ավետիսյանի խոսքով` այս իրավիճակից դուրս գալու մասին քննարկումները շարունակվում են վեց ամիս, ի սկզբանե առաջ էր քաշվել անցումային կառավարություն ստեղծելու ճիշտ գաղափարը, որը հնարավորինս արագ պետք է փոխարիներ գործող իշխանությանը։ Խնդիրները սրվում են օր օրի, վտանգներն ավելի են ահագնանում, ուստի ժամանակավոր կառավարության գաղափարը շարունակում է մնալ կենսունակ։ Փորձագետի գնահատմամբ` անհրաժեշտ է նախ լուծել անվտանգության համակարգին առնչվող խնդիրները, նոր հետո մտածել ընտրությունների մասին, որովհետև նման պայմաններում ցանկացած քաղաքական պրոցես չի հաջողի և դա չի բերի կայունության ու անվտանգության համակարգի վերականգնման։

Ավետիսյանին զարմացնում է այն հանգամանքը, որ գործող քաղաքական ուժերը համաձայնվել են մասնակցել իշխող քաղաքական ուժի օրոք կազմակերպված ընտրություններին, որի դեպքում ելքն արդեն իսկ կասկածի տակ է, քանզի ձախողված կառավարությունը չի կարող անցկացնել արդար ընտրություններ։

Армянский военнослужащий на армяно-азербайджанской границе - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինվորների թիվը չի գերազանցում 1000-ը. ԳՇ պետի տեղակալ

Նշենք, որ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ։

Հայտնի են գերի ընկած զինվորականների անունները

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Լրահոս
0