00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոլոր թեկնածուներին միավորող մինուսները, կամ մեծ է վտանգը, որ միասին մեջքի վրա կընկնենք

© Sputnik / Asatur Yesayants / Անցնել մեդիապահոցБюллетени для голосования
Бюллетени для голосования - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Բաժանորդագրվել
Հայաստանում դրությունն օրեցօր վատթարանում է, իսկ սպասվող արտահերթ ընտրությունները միայն հարցեր են առաջացնում։ Sputnik Արմենիայի սյունակագիրը անդրադառնում է այն ընտրություններին, որի առջև հայտնվել է ժողովուրդը։

Մենք սովոր ենք իշխանությունների վարվեցողության հստակ տրամաբանության․ապրիր այստեղ և հիմա, արագ ճանկիր, հեռու տար։ Մարդիկ փոփոխությունների են սպասում, և դրանք հնարավոր են սպասվող ընտրությունների արդյունքում։ Բայց եթե ընտրություններն անցկացվում են ոչ այն երկրներում, որտեղ ընտրության արդարությունը քաղաքացիական հանրության արյան մեջ է, այլ այնտեղ, որտեղ իշխանությունն ու ընդդիմությունը միշտ հակասական կարծիքներ ունեն, ապա, որպես կանոն, իշխանությունն է հաղթում։ Ինչպե՞ս կստացվի այս անգամ։

Հայաստանը բարեկեցիկ երկրների քարտեզից անհետանում է ոչ այն պատճառով, որ ձախողման է դատապարտված, այլ քաղաքական և տնտեսական համակարգը բարեփոխելու կամքի պակասի պատճառով։

ЦИК Армении - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
Հայաստանից դուրս գտնվող 650 քաղաքացի կկարողանա օնլայն մասնակցել ընտրություններին

«Հին աղետները վերացվում էին, բայց նոր բարիքները թույլ էին զգացվում։ Հասարակությունը գոհ էր հանդարտությունից, բայց կարգուկանոնը խունանում ու փչանում էր` չթարմացվելով և ավարտին չհասնելով։ Թույլ էին տալիս, որ գործերն ընթանան, ինչպես ընթացել էին ի սկզբանե` քիչ մտածելով նոր պահանջմունքների և պայմանների մասին։ Ժամացույցները լարում էին, բայց չէին ստուգում»։

Ռուս պատմաբան Կլյուչևվսկին սա 19-րդ դարի Ռուսաստանի մասին է գրել, բայց համապատասխանում է նաև հանրապետության բոլոր երեք նախագահների օրերի Հայաստանին։

Եթե մնացածի մասին չխոսենք, այլ միայն հիշենք, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն այսօր հասել է 2960 դոլարի, ապա ուրախության առիթ առհասարակ չի մնա։

Ժողովուրդներն ու երկրները սիրում են իրենք իրենց մյուսների հետ համեմատել, այսօր ամենից հաճախ Չինաստանի հետ են համեմատվում։ Մենք նույնպես մի հայացք գցենք այդ երկրին` ամենակարևորը հիշեցնելու համար։ Չինաստանն ամեն ինչ հաղթահարեց և արդյունաբերության առումով հզորացավ, քանի որ գլխավոր խնդիրն ուրիշներին դուր գալը չէր, այլ սեփական ճանապարհով ընթանալը. այդ երկիրը ստիպեց հարգել իրեն ու հաշվի նստել հետը։ Տարածքն ու բնակչության թիվն այստեղ կապ չունեն, նայենք մեզ հետ անհամեմատելի Իսլանդիային, Լիխտենշտեյնին,Մոնակոյին և համաձայնենք։

Ընտրություններին Արա Աբրահամյանի կուսակցությունը կմասնակցի «Ալյանսի» հետ դաշինքով

Այսօր Հայաստանում շատ ավելի բարդ է, քան երբևէ։ Եթե զսպող կենտրոնները չաշխատեն, երկիրը գուցե և քարուքանդ լինի։ Եթերը գերլցված է հեռանկարի մասին սարսափելի պատմություններով։ Շատերը, արհամարհելով գարնանային ավիտամինոզը` պատրաստվում են ամռան սկզբին բողոքի ցույցերի շարք սկսել՝ մեկը մյուսին «գետնով տալու» համար։ Մինչդեռ մեծ է վտանգը, որ բոլորս միասին մեջքի վրա կընկնենք։

Կանխատեսում այն դեպքի համար, եթե Հայաստանի վրա, ինչպես մի քանի օր առաջ էր, կայծակնաբեր ամպեր հավաքվեն, ուժգին քամի լինի, կտրուկ ցրտի և «Նիկոլ՝ վարչապետ»։ Ի՞նչ կլինի այդ դեպքում։ Հայաստանի սահմանները՝ ըստ նոր աշխարհագրական քարտեզների՞, վերընթաց արտագաղթ՝ առանց տուն վերադարձողների դույզն-ինչ նկատելի շարժի՞։ Բոլոր գիտեն, որ կան ռեժիմներ, որոնց ավելի հարմար է հեռվից նայել, քան ապրել դրանց օրոք։ Նոր տեղումներ են սպասվում։

Хачатур Сукиасян во время митинга премьер-министра со своими сторонниками на площади Республики (1 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2021
Ինչու են օլիգարխներն էլի ուզում ԱԺ մտնել, կամ հարուստներ և հայտնիներ ԱՄՆ-ի սենատում էլ կան

Եթե նման բան պատահի, ինքնըստինքյան հասկանալի է՝ Եվրոպայի Խորհրդից Երևան կժամանի «գլխավոր դեմոկրատներից» որևէ մեկը, Նիկոլ Փաշինյանին կբացատրի, թե ինչպես ճիշտ ապրել, կպահանջի ազատվել խղճի բանտարկյալներից։ Կամ էլ չի ժամանի։ «Եղանակն» այսօր Եվրոպայում նույնպես փոփոխական է։

Հայաստանում թափ հավաքող «տարածաշրջանների պատերազմի» առանձնահատկությունը․արցախյան ալիքի վրա հնարավոր է մի անգամ իշխանական աթոռին բարձրանալ, հետո փորձել վերադառնալ, բայց հակաարցախյան տրամադրություններ ստեղծե՞լ, որոնք մեր աչքի առաջ վերածվում են «բոլորը բոլորի դեմ» պատերազմի։ Ի ուրախություն մեր գոռոզ հարևանի։

Եվ ի՞նչ լավ բան կա նրանում, որ մի անհաջող առաջնորդին կփոխարինի մեկ ուրիշը, բայց առանց բնութագրիչ շեշտադրության։ Էլ չասած, որ մենք բոլորս արյունակից եղբայրներ ենք, ուստի հիմարություն է ընտրել, թե որ «շան տղեն» է մերը, իսկ որը մերը չէ։ Խնդիրը ծննդավայրը չէ։

Իսկ այդ ընթացքում իր մասին հիշեցրեց նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Իսկ եթե վերադառնա՞։ Հեռուստացույցի էկրանին կտեսնենք ցավագին-ծանոթ դեմքը, զուսպ կժպտա․«Նյարդերը պինդ պահեք, ես այստեղ Բարձրյալի հրահանգով եմ...», պիջակը կկախի աթոռի թիկնակից և կապացուցի, որ երկու անգամ երկուսի պես պարզ է, որ «Բարգավաճ Հայաստանը» «Դաշնակցության» համեմատ նույնն է, ինչ մանկապարտեզը՝ գինու-օղու գործարանի համեմատ։ Դաշնակցականներին կորոշի փակել և կասի, թե դա անում է, որ Հայաստանը մնա և բարգավաճի։

Ինչպես էին ուզում Սև լճի խնդիրը լուծել խորհրդային տարիներին

Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՞։ Եթե փորձենք հնարավորին սեղմ ներկայացնել ամենակարևորը․դժգոհներ միշտ էլ լինելու են, իշխանությունների խնդիրն է սեփական գործողություններով այդ դժգոհներին կողմնակիցների վերածել։ Մեզ մոտ ղեկավարում են մարդկանց, ոչ թե գործընթացները։ Չի կարելի ամեն ինչ բաժանել բոլորին, քանի որ ամեն ինչը քիչ է, իսկ բոլորը շատ են։ Ամեն ինչ հենց այնպես է, ինչպես ասում է, բայց խոսքը ոչ միշտ է գործ։

Руки участников митинга в поддержку сюникцев (22 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Հսկայական պարգևավճարներից և այլ համեղ արտոնություններից հեշտ չեն հրաժարվում

Քոչարյանի հետ կապված անհանգստությունները․ քաղաքական «անէությունից» (հարաբերական) հառնելով` թևերը կբացեն քաղաքական արկածախնդրության, գանձագողության կամ բացահայտ քրեական տարրերի համար մերժված կերպարները։ «Նախկինները» դառնում են այնպիսի հասկացությունների հականիշ, ինչպիսիք են ապագան, հույսը և հաջողությունը։ «Վենդետան և արդարադատությունը տարբեր բաներ են»,-ավելորդ չի համարում ընդգծել Քոչարյանը, բայց Փաշինյանի կողմնակիցներն այս խոսքերին լուրջ չեն վերաբերվում։ Ճիշտ է, Քոչարյանը փորձառու ղեկավարի, պատերազմում հաղթածի, Ռուսաստանի հավատարիմ բարեկամի փորձ ունի, հակառակորդների համար դժվար է վիճել այս ամենի հետ։

Բոլորին միավորող մինուսները շատ փորձագետների դիտարկումներով՝ գոյություն ունեցող «պարտիական մենյուն» արդեն քչերին է դուր գալիս, ոչնչից առաջացող կուսակցությունները շատ արագ կորցնում են կապը իրականության հետ, քաղաքական երկնակամարում ոչ միայն վառ անհատականություններ, այլև ուղղակի անհատականություններն ավելի ու ավելի քիչ են պատահում, մինչդեռ նրանց սպասում են։ Նրանց հետ հույսեր են կապում։

Լրահոս
0