00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն ուզում է նվազեցնել իրանական տարանցիկ բեռնափոխադրման վճարը. դա ի՞նչ կտա տարածաշրջանին

© Sputnik / Aram NersesyanТрасса Ереван - Ехегнадзор
Трасса Ереван - Ехегнадзор - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Բաժանորդագրվել
Սակագները վերանայելուց բացի, Հայաստանը պետք է կարողանա իրականացնել ենթակառուցվածքային բոլոր նախագծերը և ավելացնել ճանապարհների թողունակությունը։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Իրանական փոխադրողների համար տարանցման սակագների նվազեցումը Երևանի կողմից կարևոր քայլ է։ Մի կողմից՝ դա կբարձրացնի մեր երկրի գրավչությունը, մյուս կողմից՝ թույլ կտա ավելացնել բեռնափոխադրումների ծավալն Իրանի տարածքով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը։

Мегринский перевал - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
Սյունիքի դեպքերից հետո Իրանն ակտիվացել է. ինչո՞ւ է Հայաստանն անտեսում հարևանի շահը

Ավելի վաղ ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Իրանի ճանապարհային շինարարության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ հայկական կողմը օրենսդրական փոփոխությունների փաթեթ է նախաձեռնել, որով նախատեսվում է վերանայել Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների համար գանձվող վճարների դրույքաչափերը և դրանց հաշվարկման չափանիշները․ փոփոխության արդյունքում իրանական բեռնափոխադրողների համար այդ դրույքաչափերը մի քանի անգամ կնվազեն։

Սակայն փորձագետը վստահ է, որ եթե Հայաստանը լրջորեն հավակնում է տարածաշրջանում տարանցիկ երկրի կարգավիճակ ստանալ, պետք չէ դրա վրա կանգ առնել։ Անհրաժեշտ է մի շարք կարևոր հարցեր լուծել։

«Միշտ կարծել եմ, որ Հայաստանի տարածքում սահմանված ճանապարհային հարկը չարդարացված բարձր է։ Դա տարանցիկ հաղորդակցության խոչընդոտներից մեկն է», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։

Իրանական յուրաքանչյուր բեռնատար Հայաստան մուտք գործելիս մոտ 250-270 դոլար է վճարում։ Հովհաննիսյանի կարծիքով՝ այդքան բարձր սակագները վնասում են ոչ միայն իրանական, այլև հայկական կողմին։

Մամուլը բազմիցս անդրադարձել է այս թեմային՝ նշելով, որ փոխադրողները տարբեր սխեմաների են դիմում հարկերից խուսափելու համար։ Օրինակ` իրանական բեռնատարներից շատերը, հասնելով իրանա-հայկական սահման, ապրանքները տեղափոխում են հայկական բեռնատարներ, որպեսզի դրանք Երևան հասցնեն։

И.о. вице-премьера Мгер Григорян принял делегацию, возглавляемую министром дорожного строительства и градостроительства Ирана Мохаммадом Эслами (24 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
«Միջանցքային» տրամաբանությամբ հարցեր ՀՀ–ն չի քննարկելու. Մհեր Գրիգորյանը` իրանցի նախարարին

Մասնագետը նշեց, որ սակագների իջեցման ֆոնին կավելանա Իրանից տրանսպորտային միջոցների հոսքը: Բացի այդ, վերջին ժամանակաշրջանում Հնդկաստանը սկսել է հետաքրքրություն ցուցաբերել տարբեր երկրներ (այդ թվում՝ Եվրոպա) Սև ծովով բեռների տեղափոխման հարցում։ Եթե Երևանը լուծի բոլոր լոգիստիկ խնդիրները, երթուղին կարող է անցնել հենց իրանական նավահանգիստներով՝ Հայաստանի ցամաքային ճանապարհով դեպի Վրաստանի նավահանգիստներ։ Սակայն այս ամենը դեռ միայն հեռանկար է:

Հակաթուրքական էմբարգո. Հայաստանը շահո՞ւմ է, թե՞ կորցնում

Այս փուլում հայկական կողմը պետք է ուժերը կենտրոնացնի ենթակառուցվածքների հարցը լուծելու, ճանապարհների թողունակությունը երկու կամ երեք անգամ ավելացնելու ուղղությամբ։ Հովհաննիսյանն ընդգծեց, որ տարածաշրջանում իրապես տարանցիկ երկիր դառնալու համար պետք է լրջորեն նախապատրաստվել։

Փորձագետը նաև դրական գնահատեց «Հյուսիս–հարավ» մայրուղու կառուցման նախագիծը։ Ի սկզբանե «Հյուսիս-հարավը» նախատեսված էր որպես հայկական բեռների փոխադրման տարանցիկ ու կենտրոնական մայրուղի, որը հաղորդակցական կապ ունենալու հնարավորություն կտա Իրանին, Վրաստանին ու Հայաստանին:

Делегация во главе с председателем КГД Армении Эдвардом Ованнисяном втретилась с руководителем таможенной службы Ирана Мехди Мирашрафи (23 мая 2021). Тегеран - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
Մեղրիի անցակետի արդիականացման հարցերը ՊԵԿ նախագահը քննարկել է Իրանի գործընկերոջ հետ

Մայրուղին առաջին հերթին նախատեսված է տարանցման համար և ըստ էության այդպիսին էլ մնում է։ Միջանցքի գործարկումը թույլ կտա ակտիվացնել տրանսպորտային լոգիստիկան։ Այդ ճանապարհով հնարավոր կլինի Իրանից ու Հայաստանից բեռներ տեղափոխել Փոթիի ու Բաթումի նավահանգիստներ։

Վրաստանի տարածքով դեպի ծով հասնող ուղիղ ճանապարհ կլինի, ինչը կարևոր է ինչպես Երևանի, այնպես էլ Թեհրանի համար։ Ճանապարհը տեսականորեն կապելու է Պարսից ծոցը Սև ծովի հետ։ Ավտոմոբիլային ճանապարհը շատ ավելի կարճ է, քան ծովայինը, իսկ լոգիստիկայում հատուկ տեղ ու դերակատարություն ունեն ժամանակի և ծախսերի գործոնները։

«Հյուսիս-հարավն» անկախ Հայաստանի պատմության ամենածավալուն նախագծերից է, որն իրանական սահմանից մինչև վրացական սահման տանող ճանապարհը 550 կմ-ից կկրճատի մինչև 490 կմ ու կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար:

«Մշակել ենք նոր տնտեսական քաղաքականություն». Քերոբյանը մանրամասներ է հայտնել

Լրահոս
0