ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի -Sputnik. Ուկրաինան արտաքսել է օտարերկրյա 10 քրեական հեղինակությունների՝ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով ուկրաինական ազգային անվտանգության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ տվյալ քաղաքացիներն ավելի վաղ պատժամիջոցների տակ են ընկել։ Նրանց արգելված է մուտք գործել Ուկրաինայի տարածք:
Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել 668 քրեական հեղինակությունների հանդեպ:
Նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 21-ին կարգադրել է կիրառել ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։
Արդեն 27 «հեղինակությունների» համար չեղյալ են հայտարարվել երկրում բնակվելու թույլտվության փաստաթղթերը։
«Օրենքով գողի» են ձերբակալել. «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ–ներում «զոն նայողներ» են եղել
Հայաստանի և Վրաստանի 10 քաղաքացիների արտաքսել են իրենց հայրենիք։ Ոստիկանությունից հայտնել են, որ նշված քաղաքացիները կապ են ունեցել հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ ոչ միայն իրենց հայրենիքում, այլև հենց Ուկրաինայում: