Ֆիզիկական անձանց անունով Հայաստան ուղղված փոխանցումների հարցում առաջատարը ՌԴ–ն է, որին հաջորդում են ԱՄՆ–ն, Ուկրաինան, Ղազախստանը, Գերմանիան, Ֆրանսիան և այլ երկրներ։ Ցուցակում է նաև Թուրքիան։
Ընդ որում` արտասահմանից Հայաստան փոխանցումներն աճել են հատկապես 2020թ–ի մայիս–հոկտեմբերին, երբ կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների մեղմացման ֆոնին ՀՀ քաղաքացիների համար հնարավորություն ստեղծվեց արտագնա աշխատանքի մեկնելու։
Հայաստան փոխանցված գումարների ծավալը կտրուկ նվազել է 2020թ–ի նոյեմբերից` արցախյան 44-օրյա պատերազմի ավարտին զուգահեռ։ Հաջորդ աճը գրանցվել է արդեն տարեվերջին։
Արտասահմանից Հայաստան տրանսֆերտների աճի միտումը շարունակվել է նաև 2021թ–ի առաջին եռամսյակում։