ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկսել է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում համամասնական ցուցակի շուրջ քննարկումները: Այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար, կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:
«Ցուցակը վաղը կներկայացվի կուսակցության վարչությանը, վարչությունը կքվեարկի ու այն կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին»,- ավելացրեց Պապիկյանը:
Անդրադառնալով Գյումրիում ՔՊ–ի պասիվությանը` նախընտրական շտաբի ղեկավարը նշեց, որ ժամանակ դեռ կա:
«Չեմ ուզում «Քաղաքացիական պայմանագրի» ակտիվությունն ու պասիվությունը չափել գրասենյակներով, բայց պետք է նշեմ, որ նախընտրական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, և մենք մեր 12 օրերը ակտիվորեն կաշխատենք»,-վստահեցրեց նա։
Հիշեցնենք, որ արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերը պետք է համապատասխան փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնեն մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18։00-ն։
«Մաշեցնելու ենք մինչև քոքը». Քոչարյանը` Նիկոլ Փաշինյանի վարկանիշի ու վերընտրվելու մասին
Քաղաքական այլ ուժեր դեռևս իրենց ցուցակները չեն հրապարակել։ Հայտնի է միայն ԲՀԿ-ի առաջին եռյակը՝ Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան ու Իվետա Տոնոյան։
Ովքեր կգլխավորեն «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը
Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան մեկ տասնյակ քաղաքական ուժ։
ԱԺ արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։
Տեր–Պետրոսյանն ուզում է ապացուցել, որ ժամանակին իր քարոզածն այլ բան էր. քաղաքագետ