ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Բեյրութում մայիսի 25-ի առավոտյան կյանքից հեռացել է Հայ կաթողիկե պատրիարք Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը: Տեղեկությունը հայտնում է գրող, լրագրող, վերլուծաբան Սագո Արյանը: Նա գրառում է արել Facebook–ի իր էջում։
Գրիգոր Կապրոյանը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Քահանա է կարգադրվել 1959-ի մարտի 28-ին, եպիսկոպոս դարձել՝ 1977 թվականին:
Հրեաները ներողություն են խնդրել հարձակման ենթարկված հայ սպասավորներից
Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս-պատրիարք է դարձել 2015 թվականի հուլիսի 25-ին՝ փոխարինելով Ներսես Պետրոս 19-րդ Թարմունուն:
Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը մինչև 2013 թվականի ապրիլը Ֆրանսիայի հայ կաթոլիկների եպիսկոպոսն էր։