00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կկատարվի՞ արդյոք Հայաստանի նախագահի նվիրական երազանքը

© Sputnik / Nana MartirosyanПрезидент Армен Саркисян во время рабочей поездки в Лори
Президент Армен Саркисян во время рабочей поездки в Лори - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Դեռ անցած դարավերջին թվում էր, թե տիեզերական տուրիզմը հեռավոր ապագայի հարց է, բայց մեր հազարամյակը նոր-նոր էր սկսվել, երբ 2001 թ.–ին ամերիկացի մեծահարուստ Դենիս Տիտոն 20 մլն դոլար վճարեց և ուղիղ մեկ շաբաթ անցկացրեց Միջազգային տիեզերական կայանում։
Արդյոք կկատարվի՞ Հայաստանի նախագահի նվիրական երազանքը

Նման հատուկենտ տուրիստական թռիչքները շարունակվեցին մինչև 2009 թվականը, բայց հետո դադարեցին տարբեր պատճառներով։ Եվ ուրեմն կարելի է պնդել, որ տիեզերական տուրիզմի զարգացման առաջին քայլերը հենց մեր օրերում են սկսվում։ Շաբաթ օրը բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի «Վիրջին Գելաքթիք» ընկերությունը ինքնաթիռի միջոցով բարձրացրեց հրթիռը մինչև 13 կիլոմետր, ինչից հետո այդ հրթիռն առանձնացավ և սեփական շարժիչի աշխատանքի շնորհիվ գերձայնային արագությամբ սլացավ ու հասավ մինչև Երկրի մակերեսից 90 կիլոմետր հեռավորություն։ Քանզի մասնագետները միակարծիք են, որ բաց տիեզերքը սկսվում է 100 կիլոմետրից, կարելի է ասել, որ Բրենսոնի հրթիռը գրեթե հատեց տիեզերքի սահմանը։​

Флаги Армении в старом городе армянского квартала Иерусалима года в знак поддержки продолжающегося конфликта в Нагорно-Карабахском регионе (7 октября 2020). Иерусалим - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2021
Ինչո՞վ են տարբեր հայերն ու հրեաները. ՀՀ–ի անհաջողության և Իսրայելի հաջողության գրավականը

Սա հրթիռի երեք գլխավոր փորձարկումներից առաջինն էր, որն իրականացրին երկու մասնագետները, ընդ որում, նրանցից մեկը ՆԱՍԱ-ի տիեզերագնաց է։ Երկրորդ փորձարկման ժամանակ հրթիռում կլինեն նաև «Վիրջին Գելաքթիք» ընկերության աշխատողներից մի քանիսը։ Եվ վերջապես երրորդ փորձարկման ժամանակ դեպի տիեզերքի սահմանը կուղևորվի ինքը՝ 71-ամյա Ռիչարդ Բրենսոնը, որը դրանից հետո իրավունք կունենա համոզելու ապագա տիեզերական զբոսաշրջիկներին. «Տեսա՞ք, որ ոչ մի վախենալու բան չկա, ես գնացի այնտեղ և բարեհաջող վերադարձա»։

Ճիշտն ասած, տիեզերքի սահմանին հասնել ցանկացողներին համոզելու կարիք էլ չկա։ Այդ թռիչքներին հենց հիմա անհամբեր սպասում են ամերիկացի հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն և էլի մոտ 600 ապագա ուղևորներ, որոնք, ի դեպ, վճարել են տոմսի լրիվ արժեքը՝ 250 հազար դոլար։ Ավելին, տեղեր ամրագրելու հայտերով արդեն դիմել է մոտ 8000 մարդ։ Այս մարդիկ ապագայում, իհարկե, կկարողանան հպարտությամբ պատմել. «Թեկուզ կարճ ժամանակով, բայց տեսանք մեր հարազատ մոլորակը տիեզերքից»։

Ռադիոյի օգտակար և վնասակար կողմերը, կամ ինչպես Էյֆելյան աշտարակը փրկվեց ռադիոյի շնորհիվ

Սակայն մասնագետները պնդում են՝ հեռու չէ նաև այն ժամանակը, երբ այս օրերին՝ մայիսի վերջերին, կայցելեք տուրիստական գործակալություն, խորհուրդ կհարցնեք. «Ո՞ւր գնամ այս ամառ՝ Կիպրո՞ս, թե՞ Բալի կղզի», և ի պատասխան կլսեք. «Իսկ չե՞ք ցանկանա այս տարի ձեր արձակուրդն անցկացնել Երկրի ուղեծրում»։

Սա էլ այլևս ֆանտաստիկայի ոլորտից չէ։ Ուղիղ երեք տարի առաջ՝ 2018 թվականի գարնանը, Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքում կայացած համաժողովում հայտարարվեց՝ «Ավրորա» տիեզերակայանը կլինի այն առաջին հյուրանոցը, որը կգործի Երկրի ուղեծրում։

Իհարկե, շատերը կարող են պնդել, որ 2000-ական թվականներին Միջազգային տիեզերական կայանն էլ էր որպես հյուրանոց ծառայել այն յոթ բախտավորների համար, որոնք այնտեղ անցկացրին մի քանի օր։ Բայց նրանք ստիպված էին կիսել տիեզերագնացների հաճախ ոչ այնքան դյուրին տիեզերական առօրյան, ինչն, իհարկե, էլի հետաքրքիր է։ Ամեն դեպքում, «Ավրորա» հոթելում հյուրերը կըմբոշխնեն անհրաժեշտ բոլոր հարմարությունները, որոնք կոչված են արդարացնելու շատերիս համար, մեղմ ասած, անհասանելի գինը։

Шествие против комендантского часа и covid-ограничений в столице Грузии (3 апреля 2021). Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
«Նախկիններ, նախկիններ...» ստեղծագործությունը իշխանությունների քաղաքական հիթն է դարձել

Երկշաբաթյա հանգիստը ուղեծրում յուրաքանչյուրի համար կկազմի առնվազն 9,5 միլիոն դոլար։ Համաձայնե′ք` այդ փողով երևի հնարավոր է այցելել աշխարհի պետությունների կեսից ավելին։ Շատ ճիշտ եք՝ եթե երեք աստղանի հյուրանոցով կամ նույնիսկ հոսթելով բավարարվեք, ողջ աշխարհն էլ կտեսնեք, ներառյալ Անտարկտիդան։

Ամենազարմանալին գիտե՞ք` որն է։ Ցանկացողների պակաս չկա։ Բոլոր թռիչքներն ամրագրված են դեռ մեկ տարի առաջ։ Այնինչ այդ «Ավրորան» դեռ չի էլ ստեղծվել. այն գոյություն ունի ընդամենը նախագծերի մակարդակով։ Թե երբ այդ ուղեծրային հյուրանոցը, այսպես ասենք, միս ու արյուն կստանա, առայժմ ոչ ոք չի համարձակվի գուշակել, մանավանդ հաշվի առնելով, որ նույն «Վիրջինիա Գելաքթիք» ընկերությունը, որը մի քանի օր առաջ հաջողությամբ իրականացրեց փորձնական երեք գլխավոր թռիչքներից առաջինը, իր նախնական ժամանակացույցից հետ է մնացել 9 տարով։

Կուբացին 3 որդի ուներ` Վլադիմիրը, Իլյիչը և Լենինը, իսկ Ստալինը Հնդկաստանում օրերս հաղթել է

Բոլոր դեպքերում հուսանք, որ Հայաստանի նախագահի նվիրական երազանքն այնուամենայնիվ կկատարվի մինչև նրա լիազորությունների ավարտը։ Հիշում եք, չէ՞, թե ամիսներ առաջ ինչ էր ասել Արմեն Սարգսյանը. «Երբ շատ մոտ էի երազանքիս իրականացմանը և ունեի բավարար գումար՝ տիեզերք մեկնող զբոսաշրջիկ դառնալու համար, ես դարձա նախագահ։ Սակայն ես շարունակում եմ երազել և գուցե լինեմ առաջին նախագահը, որը կթռչի տիեզերք»:

Լրահոս
0