00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկն արտագաղթի ձեռքն է կրակն ընկել, մյուսը` ներգաղթի, կամ Հայաստանի և ԱՄՆ–ի նմանությունը

© Sputnik / Aram NersesyanПассажиры рейса Ереван-Москва в зале вылета аэропорта "Звартноц" (1 февраля 2021). Еревaн
Пассажиры рейса Ереван-Москва в зале вылета аэропорта Звартноц (1 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
Բաժանորդագրվել
Բնակչության շարժը` ներգաղթի և արտագաղթի տեսքով, առկա է միշտ ու բոլոր երկրներում։ Sputnik Արմենիայի սյունակագիրն անդրադարձել է այդ հարցի հետ կապված Հայաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում առկա խնդիրներին։
ԱՄՆ-ի նախագահները փոխվում են, ներգաղթյալների հոսքը չի դադարում

Եկեք անկեղծ լինենք։ Որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, այնուամենայնիվ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև առնվազն մեկ նմանություն կա՝ թե՛ մեզ մոտ, թե՛ Ամերիկայում չեն դադարում թեժ վեճերը բնակչության շարժի հարցերի շուրջ։ Մեր գլխավոր մտահոգությունն, իհարկե, արտագաղթն է։ Բայց երբ պաշտոնական վիճակագրություն ես վկայակոչում, ըստ որի գարնանային ամիսներին գնացողների թիվը գերազանցում է ժամանածների ցուցանիշը, միանգամից հեգնական մեկնաբանություն ես լսում՝ բա լավ, առաջի՞ն անգամ եք լսում, որ գարնանը մարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի։

Նույնիսկ երբ հակադարձում ես՝ բայց ես չեմ ասում, Գագիկ Եգանյանի նման փորձառու մասնագետներն են ասում, որ գնացողների թիվն անկախ եկածների թվից, միևնույն է՝ այս տարի ավելի շատ է, քան նախորդ տարիներին, և դա բացատրելի է, որովհետեւ անվտանգության հետ կապված մտահոգություններ են առաջացել։ Էլ չեմ ասում Արցախի մասին, որտեղ այս վերջին պատերազմի հետեւանքով տանիքից զրկվել է մոտ 30 հազար մարդ։ Էլի չափազանց դժվար, երբեմն պարզապես անհնար է համոզել նրանց, ովքեր շարունակում են համառորեն պնդել՝ արտագաղթը բոլորովին էլ չի ահագնացել, ընդհակառակը՝ իրավիճակը բարելավվել է։ Քանզի բազմիցս համոզվել եմ, որ այս մասին վիճելն անիմաստ է, ավելի լավ է անցնենք Ամերիկային։

Площадь Сахарова в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
«Բայց չէ՞ որ առաջնայինը ազգերի ինքնորոշման իրավունքն է». Սախարովը կդառնար 100 տարեկան

Միացյալ Նահանգների գլխավոր պրոբլեմը, բնականաբար, ոչ թե արտագաղթն է, այլ ներգաղթը։ Չէ՞ որ նախագահ է փոխվել, և եթե նախորդը խոստանում էր բետոնե մեծ պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանի ողջ երկայնքով, ապա նորը դադարեցրել է այդ պարսպի շինարարությունը։ Միայն՝ մի նրբություն։ Իրականում այդ պատը սկսեց կծկվել ու բալզակյան Շագրենի կաշվի նման փոքրանալ հենց նախորդ նախագահի օրոք, որովհետև սկզբում Թրամփը խոստանում էր, որ պատի երկարությունը կլինի մոտ 1000 կիլոմետր, հետո մտածեց, որ դրա կեսն էլ բավական է, վերջում էլ սկսեց բոլորին համոզել, որ այդ 1000 կիլոմետրի մեկ քառորդն էլ թույլ կտա էապես կրճատել անօրինական ներգաղթյալների հոսքը Մեքսիկայից։

Իսկապես, պատը իհարկե կարող է կանգնեցնել նրանց, ովքեր ցանկանում են Ամերիկա մտնել, ասենք, կեղծ փաստաթղթերով, միայն տեղացիներին հայտնի ձորակներով ու արահետներով։ Բայց ախր, հակառակ գերիշխող կարծիքի, ներգաղթյալների ճնշող մեծամասնությունն Ամերիկա է մտնում միանգամայն օրինական անցակետերով։ Մտնում են ու միանգամից էլ հանձնվում են իշխանություններին։ Լսել եմ, որ առաջ հայաստանցիներից ոմանք էլ գրեթե նույն կերպ էին վարվում Եվրոպայում։ Մարդն իր ընտանիքով ինքնաթիռով Երևանից ժամանում էր, ասենք, Պրահա՝ տուրիստական վիզայով, հենց օդակայանում էլ հանձնվում էր ու ապաստան խնդրում։ Արդյոք ամիսներ շարունակ փախստականների ճամբարում շատ վատ պայմաններում ​մնալուց հետո իրոք գոնե ժամանակավոր կացության իրավունք կստանա՞ր։ Դա բոլորովին այլ հարց է, եկեք չշեղվենք։

Հսկայական պարգևավճարներից և այլ համեղ արտոնություններից հեշտ չեն հրաժարվում

Հիմա Հանրապետականներն ամերիկյան Կոնգրեսում մեծ աղմուկ են բարձրացրել՝ ի՞նչ է անում այս դեմոկրատ նախագահը, դյուրացրել է մուտքի կանոնները և մեր երկիրը լցնում է ներգաղթյալներով։ Իսկապես, տեսեք՝ միայն մարտ ամսին անօրինական ճանապարհով Ամերիկա է ժամանել 170 հազար մարդ, նրանցից 19 հազարն անչափահաս երեխաներ են՝ առանց ծնողների ուղեկցության։

Свободная экономическая зона г. Мегри - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
Գնացքն արդեն մեկնել է, կամ ճանապարհների ապաշրջափակումից կշահեն Ադրբեջանը, Թուրքիան...

Հիմա կասեք՝ լավ, էդ ո՞ր մի ծնողն է իր երեխային մեն-մենակ ուղարկել օտար երկիր։ Շատ պարզ պատասխան ունի այս հարցը։ Երեխաներին ուղարկում են, որովհետեւ նրանց, այսպես ասած՝ դիփորթ չեն անում, անչափահասներին հետ չեն ուղարկում, այլ թույլ են տալիս մնալ հարազատների և ծանոթների մոտ։ Դե իսկ մի քանի տարուց երեխան կմեծանա, միգուցե նույնիսկ ԱՄՆ-ի քաղաքացիություն կստանա և ի վերջո ծնողներին էլ կհրավիրի Ամերիկա։ Ու բոլորովին պարտադիր չէ, որ ծնողներն էլ դառնան Ամերիկայի քաղաքացի։ Ի՞նչ է, չե՞ք եղել Լոսում։ Տասնյակ հազարավոր հայաստանցիներ այնտեղ ապրում և աշխատում են առանց դրա իրավունքն ունենալու. ուղղակի ոստիկանության հետ պրոբլեմ չունենաք ու կարող եք տարիներով այդպես ապրել, որևէ մեկը ձեզ բան չի ասի։

Միայն թե ընտրելու հնարավորություն չեք ունենա՝ ո՛չ Ամերիկայի նախագահին, ո՛չ էլ Հայաստանի խորհրդարանի անդամներին։ Բայց դե մեր նախնիները հնուց են ասել՝ երկու էրնեկ մի տեղ երբեք չի լինում… ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ամերիկայում։

Լրահոս
0