Փորկապությունը բավական տհաճ խնդիր է։ Գաստրոէնտերոլոգները medikforum.ru-ին ներկայացրել են փորկապության զարգացման հիմնական պատճառներն ու դրա կանխարգելման միջոցը։
Բժիշկները պնդում են, որ փորկապությունը չափազանց տարածված խնդիր է, դրան բախվում է երկրի բնակչության 50 տոկոսը։ Դեֆեկացիայի բացակայությունն անգամ 48 ժամվա ընթացքում արդեն համարվում է խանգարում։
Մասնագետների խոսքով՝ հաճախ դեֆեկացիայի խանգարման ու փորկապության պատճառ է կարող է լինել սթրեսը, ինչպես նաև սխալ սննդակարգը։ Այս խնդրի զարգացման կարող է հանգեցնել նաև արագ սննդի գործածությունն ու ֆիզիկական ակտիվության պակասը։ Սրանով է բացատրվում այն փաստը, որ փորկապության խնդրին բավական հաճախ բախվում են նստակյաց կենսակերպ վարողները։
Փորկապությանը նպաստող մյուս կարևոր գործոնն օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր չխմելն է։ Մասնագետները խորհուրդ են տալիս մարմնի ամեն կիլոգրամի դիմաց 30 մլ մաքուր ջուր խմել։
Ո՞ր ոգելից խմիչքն է քիչ վնաս հասցնում օրգանիզմին
Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ խնդրի կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս ազատվել դրանցից։ Սա նշանակում է, որ հարկավոր է հնարավորինս նվազեցնել սթրեսի մակարդակը, կարգավորել սննդակարգը, բացառել արագ սնունդը, վարել ակտիվ կենսակերպ ու հետևել օրվա ընթացքում օգտագործվող ջրի քանակությանը։