00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկրկնելի հանճարն ու լռակյաց ավագը. հայ ռմբարկուի լիբանանյան ուղին

© AFP 2024 / MARWAN NAAMANIФутбольные болельщики сборной Ливана во время 7-го матча чемпионата Федерации футбола Западной Азии против Кувейта (14 декабря 2012). Кувейт
Футбольные болельщики сборной Ливана во время 7-го матча чемпионата Федерации футбола Западной Азии против Кувейта (14 декабря 2012). Кувейт - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2021
Բաժանորդագրվել
Շատերը տարակարծիք են այն հարցում, թե ով է Լիբանանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը, սակայն բոլորի սրտերը լցվում են երախտագիտության զգացումով, երբ հնչում է Վարդան Ղազարյանի անունը, որը հմայում էր տեղի ֆուտբոլասերներին ամեն անգամ, երբ խաղադաշտ էր մտնում։

«Անկրկնելի հանճար». տարիներ առաջ այսպես էր բնութագրում լիբանանյան մամուլը մեր հայրենակից Վարդան Ղազարյանին։

17 տարվա ակտիվ կարիերայից հետո Վարդանը որոշ ժամանակով վերադարձավ Հայաստան և հարազատ Կապան քաղաքում կարճատև ժամանակ անցկացելուց հետո կարոտը նրան հետ տարավ Լիբանան, որովհետև կարոտը կապված էր շատ գեղեցիկ հիշողությունների հետ։ Դրանցից մեկն անշուշտ առնչվում է 2001 թվականի մայիսի 26–ին կայացած խաղի հետ, երբ հեռավոր Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կերտվում էր լիբանանյան ֆուտբոլի պատմության կարևորագույն դրվագներից մեկը։ Աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում «Մայրիները» տոնեցին իրենց տարեգրության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը (8-1)` ջախջախելով Պակիստանի հավաքականին։ Այդ խաղում տպավորիչ «դուբլով» աչքի ընկավ մեր հայրենակից Վարդան Ղազարյանը։

Անկախ այն հանգամանքից, թե Լիբանանում տարիներ առաջ ում էին երկրպագում մարզասերները, բոլորն անխտիր հարգանքով էին վերաբերվում հայ ֆուտբոլիստին, հակառակորդ թիմի երկրպագուները ողջունում էին նրան հիացմունքով և գնահատում ցուցադրած հրաշալի մրցելույթների համար: Ի սկզբանե նա չի եղել սովորական խաղացող, սովորական գոլահար կամ սովորական աստղ: Խաղադաշտում նրա հազվադեպ բացակայությունը հակառակորդ թիմի կողմից ընկալվում էր որպես օրհնություն, քանի որ Վարդանն իր թիմի կեսն էր, եթե ոչ ավելին:

Игрок «Тоттенхэм Хотспур» (второй слева) бросает вызов голкиперу «Локомотива» Мартину Лукову во время футбольного матча Лиги Европы между «Локомотивом» и «Тоттенхэм Хотспур» на стадионе «Локомотив» в Пловдиве (17 сентября 2020). Болгария - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
299 խաղ, 140 գոլ, ռմբարկու և մարզիչ. Էդուարդ Երանոսյանը բուլղարական ֆուտբոլի խորհրդանիշն է

Ռմբարկու, խաղի կազմակերպիչ և լռակյաց ավագ: Նա իր գործն անում էր առանց խոսելու, «Մայրիների» ազգային ընտրանու 10 համարը սկզբում դժվարանում էր հաղորդակցվել արաբերենով, բայց այն, ինչ թողեց մարզադաշտերում, հրաշալի պատառիկներից հյուսված մի անզուգական ֆուտբոլային պատմություն է։ Նա երկար ժամանակ 19 գոլով համարվում էր Լիբանանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն, իսկ առաջնության խաղերում խփած 117 գոլը համարվում է երկրորդ ցուցանիշը լիբանանյան ֆուտբոլում։

Վարդան Ղազարյանը ծնվել է 1969 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Կապան քաղաքում, ֆուտբոլի հետ առնչվել է դեռ պատանեկան հասակից, սյունյաց հրաշագեղ լեռներով պարուրված բնօրրանում, որտեղ տղաների խրոխտ ու նպատակասլաց բնավորությունը ձևավորվում է դեռ մանկական տարիներին, իսկ երբ 1989 թվականին տեղափոխվեց Հոկտեմբերյանի «Սպարտակ», արդեն հեռանկարային խաղացող էր։ Մեկ տարի անց վերադարձավ Կապան և երկու մրցաշրջան անցկացրեց տեղի «Սյունիք» ակումբում։ Թե ինչ կարիերա կունենար Վարդանը Հայաստանում, դժվար չէ կռահել, բայց ճակատագիրը նրա համար նախատեսել էր այլ ուղի։ 1992 թվականին նա ժամանեց Լիբանան որպես օտարերկրյա խաղացող, որը ցանկանում էր ամրապնդվել տեղի ակումբներից մեկում։ Երկու տարուց քիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի ամբողջությամբ հարմարվեր տեղի պայմաններին, իսկ երբ ստացավ Լիբանանի քաղաքացիություն, 1995 թվականից սկսեց հանդես գալ այդ երկրի ազգային հավաքականի կազմում:

Кристолиан Фредерик Татарян (справа) борется за мяч с Трояном Фабио Селестини во время матча Труа-Кретей 16-го финала Кубка Лиги на стадионе Обе (7 января 2001). Труа - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2021
Ինչպես հայն օգնեց «Նիցցային» «Պարկ դե Պրենսում» անցկացված վերջին գավաթային եզրափակիչում

Վարդան Ղազարյանի ուժը ոչ միայն նրա տեխնիկայի և գոլային հոտառության մեջ էր, այլև ֆիզիկական պատրաստվածության, որովհետև խաղաց մինչև 39 տարեկանը։ Մարզիչներն ասում էին, որ նրա պրոֆեսիոնալիզմը և մարզումների հանդեպ լրջությունը ուժ էին տալիս նրան, և այդ հատկանիշներով հայ ռմբարկուն լավ օրինակ էր հանդիսանում երիտասարդ ֆուտբոլիստների համար: Ղազարյանը 10 մրցաշրջան անցկացրեց հայկական «Հոմենեթմենի» և յոթ մրցաշրջան արաբական «Հեքմեխի» կազմում, հավասարապես սիրվեց ինչպես լիբանանահայ, այնպես էլ արաբ երկրպագուների կողմից։

Ջորկաեֆ ավագը հայերի հետ ոչ–ոքի խաղաց դաշտում և հայուհու հետ հաղթեց անձնական կյանքում

Իսկ ազգային հավաքականում անցկացրեց 39 հանդիպում` դառնալով 19 գոլի հեղինակ։ Բազմաթիվ խաղերում Վարդանի խփած գոլերը հաղթանակ են պարգևել «Մայրիների» ընտրանուն, ինչպես օրինակ Էկվադորի, Կիպրոսի, Թուրքմենստանի, Օմանի հավաքականների հետ հիշարժան հանդիպումներում։ Պատահական չէ, որ որոշ խաղերում նա ասպարեզ է մտել ազգային թիմի ավագի թևկապով։ Ղազարյանի համար առավել հաջողակ էր 1996 թվականի մրցաշրջանը, երբ անցկացրած ութ խաղում մրցակիցների դարպասը գրավեց 11 անգամ և ճանաչվեց Ասիայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

2009 թվականին ավարտելով ակտիվ ֆուտբոլիստի կարիերան` Վարդանը սկսեց լրջորեն ուսումնասիրել մարզչական աշխատանքի յուրահատկությունները և շուտով դարձավ «Տրիպոլի» ակումբի մարզչի օգնականը։ Հայ մասնագետն ասում է, որ արաբ գործընկերներից շատ բան է սովորել և ստացած փորձով 2017 թվականից ղեկավարում է հիշյալ թիմը որպես գլխավոր մարզիչ։

«Ես ուրախ եմ այն դերի համար, որ տրվեց ինձ Տրիպոլիում, որտեղ այժմ ապրում եմ, և ունեմ նույն զգացողությունը, ինչ «Հոմենեթմենում» հանդես եկած տարիներին, որտեղ տիրում էր ընտանեկան գերազանց մթնոլորտ», - ասում է մեր հայրենակիցը:

Աստղային կարիերան երբեք չփոխեց Վարդանի բնավորությունը, քանի որ այսօր էլ չափազանց համեստ է, երբ զրուցում է լրագրողների հետ, և պատրաստ է միշտ օգնել ընկերներին: Երկրպագուները կարոտում են նրա մրցելույթները և ցանկանում, որ Ղազարյանի նման աստղեր շատ լինեն լիբանանյան ֆուտբոլի երկնակամարում, որպեսզի մարզադաշտերում ծնվեն նրա նման նոր հանճարներ։

«Գելոն» լուռ լսեց, իսկ Վյաչեսլավն արտասվեց. ինչպես Համբարձումյանները չմասնակցեցին ԱԱ–ին

Լրահոս
0