00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հայն օգնեց «Նիցցային» «Պարկ դե Պրենսում» անցկացված վերջին գավաթային եզրափակիչում

© AFP 2024 / ALAIN JULIENКристолиан Фредерик Татарян (справа) борется за мяч с Трояном Фабио Селестини во время матча Труа-Кретей 16-го финала Кубка Лиги на стадионе Обе (7 января 2001). Труа
Кристолиан Фредерик Татарян (справа) борется за мяч с Трояном Фабио Селестини во время матча Труа-Кретей 16-го финала Кубка Лиги на стадионе Обе (7 января 2001). Труа - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2021
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի հարավն իր յուրատեսակ ֆուտբոլային ավանդույթներով պարտական է հանրահայտ «Օլիմպիկին», որի պատանեկան դպրոցը ֆուտբոլային դարբնոց է եղել բազմաթիվ պատանիների համար։

Տասնամյա ակտիվ կարիերայի ընթացքում նա մեկ հայտնվում էր Մարսելի «Օլիմպիկում», մեկ «Նիցցայում», և լավագույն տարիներն անցկացրեց այդ ակումբներում` դառնալով Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն և գավաթակիր։ Այդուհանդերձ Ֆրեդերիկ Թաթարյանի սրտում հատկապես «Նիցցան» ուներ առանձնահատուկ տեղ։

«Տղաներիս ցույց եմ տվել իմ կարիերայի ընթացքում արված լուսանկարները, պատմել եմ այն ամենը, ինչ ապրել եմ «Նիցցայում», և նրանք գիտեն, որ դա այն տեղն է, որտեղ ես ինձ ամենալավն եմ զգացել անձամբ և մասնագիտորեն»,– նշում է անվանի ֆուտբոլիստ, «Նիցցա» ակումբի լավագույն պաշտպաններից մեկը`Ֆրեդերիկ Թաթարյանը։

Футболистка Ненси Авесян - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2020
Ամերիկահայ ֆուտբոլիստ Նենսի Ավեսյանը հրապարակել է նորածին դստեր լուսանկարը

1997 թվականի մայիսի 10-ը շատերի համար սովորական օրացուցային օր էր, բայց ոչ ֆրանսահայերի, ովքեր անհամբերությամբ սպասում էին Ֆրանսիայի գավաթի հերթական խաղարկության եզրափակիչ մրցավեճին. հանդիպւկո էին «Նիցցան» և «Գենգամը»։

Ֆրանսահայերի ուշադրության կենտրոնում էր «կարմրասևերի» պաշտպան Ֆրեդերիկ Թաթարյանը։

Խաղը հիշարժան էր նաև այն առումով, որ  Ֆրանսիայի գավաթը լեգենդար «Պարկ դե Պրենս» մարզադաշտում խաղարկվում էր վերջին անգամ։ Հետագա տարիներին եզրափակիչ խաղերն անցկացվելու էին արդեն նորակառույց «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում, որտեղ մեկ տարի անց Ֆրանսիայի հավաքականը հռչակվելու էր աշխարհի չեմպիոն։

«Պարկ դե Պրենսի» խորհուրդն այդ օրն ասես ավելի էր մեծացել, ուստի երկու թիմերն էլ ձգտում էին հաջողությամբ նշանավորել մայիսի 10-ը։ Մրցավեճն իսկապես անցավ գրավիչ ու լարված պայքարում, հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, և հաղթողը որոշվեց միայն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով։  Ֆուտբոլային ճակատագիրն ավելի բարեհաճ գտնվեց «Նիցցայի» նկատմամբ, իսկ Ֆրեդերիկ Թաթարյանն անվրեպ իրացրեց հարվածներից մեկը` ամրագրելով «կարմրասևերի» հաղթանակը։

© AFP 2024 / CORRՖրեդերիկ Թաթարյան (աջից). 20 դեկտեմբերի, 1996
Ինչպես հայն օգնեց «Նիցցային» «Պարկ դե Պրենսում» անցկացված վերջին գավաթային եզրափակիչում - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2021
Ֆրեդերիկ Թաթարյան (աջից). 20 դեկտեմբերի, 1996

Թաթարյանը ծնվել է 1970 թվականի դեկտեմբերի 30-ին Մարսելում։ Ֆրանսիայի հարավն իր յուրատեսակ ֆուտբոլային ավանդույթներով պարտական է հանրահայտ «Օլիմպիկին», որի պատանեկան դպրոցը ֆուտբոլային դարբնոց է եղել բազմաթիվ պատանիների համար։ Նրանք հետագայում իրենց ավանդն են թողել ֆրանսիական ֆուտբոլի տարեգրության մեջ։

Բացառություն չէր նաև տասնամյա Ֆրեդերիկը, ով համարձակ բախեց հանրահայտ ակումբի պատանեկան դպրոցի դուռը. հենց այդտեղ ձևավորվեցին ապագա նշանավոր պաշտպանի յուրահատուկ որակները։

Ֆուտբոլասեր թենիսիստը. ինչպես Էդուարդ Քալանթարյանը մահացած դերասանին «նկատեց» տրիբունայում

Թաթարյանը հանդես է եկել մի շարք ակումբներում`«Մյուլուզ», «Կանն», «Սիոն», «Մարտիգ», «Կրետեյլ», «Տուլոն», սակայն պարբերաբար վերադառնում էր կամ «Օլիմպիկ», կամ «Նիցցա»։

Ֆրանսիայի առաջնություններում մեր ազգակիցը հեղինակել է 25 գոլ, ինչը վատ ցուցանիշ չէ պաշտպանի համար։ Թաթարյանի կարիերայում առավել հաջողակ էին 1990-92 թվականները, երբ նա «Օլիմպիկի» կազմում երկու տարի անընդմեջ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։

Մասնագետները կես կատակ-կես լուրջ այդ հաջողությունը նույնիսկ «ֆուտբոլային դավադրություն» համարեցին ընդդեմ Մոնակոյի, որը երկու տարի անընդմեջ նայեց «Օլիմպիկի» թիկունքին և հանգրվանեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։ 

Нападающий Вашингтон Юнайтед Алеко Эскандарян празднует свой гол в первом тайме против мадридского Реала в товарищеском футбольном матче (9 августа 2006). Сиэтл - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2021
Հայի բախտ. Ալեկոյի ընդհատված թռիչքը «աստղաշերտավորների» հավաքականի կազմում

Այդուհանդերձ Ֆրեդերիկ Թաթարյանը լիարժեք հաջողություն է համարում Ֆրանսիայի գավաթի հաղթական եզրափակիչը, երբ ինքն արդեն թիմի առանցքային խաղացողներից էր, պաշտպանությունում կատարում էր «առաջին ջութակի» դերը և անմիջական ներդրում ունեցավ այդ հաղթանակում։

2005 թվականին ավարտելով ակտիվ ֆուտբոլիստի կարիերան՝ նա կրկին վերադարձավ հարազատ քաղաք, որտեղ «Նիցցայի» երկրպագուները առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում հայազգի պաշտպանին։ 

Այժմ բոլոր հուշերը վերակենդանանում են։ Հին ընկերները, վետերան ֆուտբոլիստները զրուցում են ակումբի, արդյունքների մասին, որոնց հասան համատեղ ջանքերով, և իհարկե՝ Ֆրանսիայի գավաթի 1997 թվականի խաղարկության մասին։

Թաթարյանը ոչինչ չի մոռացել, և ոչ ոք չի մոռացել Թաթարյանին։

Լրահոս
0