00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հոսքը»՝ հետո․ Պուտինի հետ հանդիպմանը Բայդենին Գերմանիան է հարկավոր

© AP Photo / Bernd WuestneckСудно на шельфе Балтийского моря по газопроводу "Северный поток 2"
Судно на шельфе Балтийского моря по газопроводу Северный поток 2 - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
Բաժանորդագրվել

Պուտինի և Բայդենի գագաթնաժողովի մոտենալուն պես Վաշինգտոնը փորձում է ամրապնդել իր բանակցային դիրքերը՝ հրաժարվելով ակնհայտորեն ձախողած խաղադրույքներից։ Դեռևս Ռուսաստանի հետ ամերիկյան նոր վարչակազմի առաջին շփման՝ Սերգեյ Լավրովի ու պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Ռեյկյավիկում երեկ կայացած բանակցությունների նախօրեին արտահոսք էր տեղի ունեցել, որ ամերիկացիները հրաժարվելու են «Հյուսիսային հոսք-2»-ի պատճառով գերմանացի մասնակիցների դեմ նոր պատժամիջոցներից:

Պյոտր Ակոպով

Դա պատահական զուգադիպություն էր. Պետդեպարտամենտը պետք է Կոնգրեսին զեկույց ներկայացներ, ու այնտեղ պետք էր հաշվետվություն ներկայացնել այն մասին, թե ինչպես է իրագործվում դեռ դեկտեմբերին ընդունված որոշումը՝ խողովակաշարի շինարարության և օգտագործման բոլոր մասնակիցներին, այդ թվում նաև Nord Stream 2 AG գերմանական ընկերությանը պատժելու անհրաժեշտության մասին: Եվ հանկարծ պարզվում է, որ դրա դեմ պատժամիջոցներ չեն լինի։ Նույնիսկ ոչ պաշտոնական արտահոսքը վրդովմունքի ալիք առաջացրեց ԱՄՆ-ում Բայդենի հակառակորդների մոտ՝ նա խոստացել էր միշտ ու ամենուր պայքարել ռուսների ու նրանց հանցակիցների դեմ, իսկ փոխարենը...

Северный поток 2 - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2021
«Հյուսիսային հոսք-2». ավարտին հասցնե՞լ, թե՞ միլիարդներ թաղել ծովի տակ

«Ուրեմն՝ ռուսների մի խումբ կարող է անջատել մեր խողովակաշարերը, իսկ մենք չենք կարող խանգարել նրանց խողովակաշարերի կառուցմանը», — գրում է National Review-ն՝ նկատի ունենալով ամերիկյան Colonial Pipeline խողովակաշարի վրա վերջերս կատարված հաքերային հարձակումը, որտեղ միանգամից «ռուսական հետք» հորինեցին: Իսկ սենատոր Թեդ Քրուզն ընդհանրապես հայտարարել է, որ «Բայդենի վարչակազմը դառնում է ողջ ժամանակակից պատմության ընթացքում ամենառուսամետը»:

«Ցնցող է։ ԱՄՆ օրենքներին հակառակ՝ Բայդենն ակտիվորեն օգնում է Պուտինին խողովակաշար կառուցել»։

Իհարկե, «ռուսներն» այստեղ պետք են միայն որպես ներամերիկյան քաղաքական պայքարի գործիք։ Հանրապետականները հասկանում են, որ Բայդենը չի ուզում նոր պատժամիջոցներ սահմանել ոչ թե Պուտինի սիրտը շահելու համար, այլ այն պատճառով, որ չի ուզում բարդացնել հարաբերությունները Բեռլինի հետ։

Ի՞նչ կտային նոր պատժամիջոցները Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների առումով։ Ոչինչ։ Ամերիկացիներն արդեն վաղուց հնարավոր բոլոր լծակներով ճնշում են գործադրում, որ խափանեն «Հյուսիսային հոսք-2»-ի աշխատանքը։ Սակայն նրանց հաջողվել է միայն ձգձգել դրա շինարարությունը, բայց ամերիկացիները չեն կարողացել ստիպել գերմանացիներին հրաժարվել այն օգտագործելու ծրագրերից։ Եթե Պուտինի հետ հանդիպման նախօրեին Բայդենը նոր պատժամիջոցներ սահմաներ, Ռուսաստանի նախագահը չէր զարմանա։ Բայց ահա Գերմանիան կստանար հերթական ապացույցը, որ ԱՄՆ-ն չի ուզում իր շահերն ու դիրքորոշումը հաշվի առնել։ Վլադիմիր Պուտինը հենց դրա մասին է անընդհատ խոսում։

«Հյուսիսային հոսք-2»–ը կարող է արգելեն. ինչպե՞ս կպատասխանեն Ռուսաստանն ու Գերմանիան

Ընդ որում, նոր պատժամիջոցները չէին փոխի Բեռլինի դիրքերը, ընդհակառակը, դրանք միայն կուժեղացնեն նրանց, ովքեր կարևորում են ամերիկյան թելադրանքին կոշտ պատասխանելու ու Վաշինգտոնի պահանջներին չենթարկվելու անհրաժեշտությունը: Իսկ հաշվի առնելով, որ Գերմանիայում արդեն փաստացի նախընտրական քարոզարշավ է ընթանում, ամերիկյան պատժամիջոցները, ըստ էության, ամերիկյան ֆավորիտների ՝ նույն «կանաչների» դեմ կխաղային։ Իսկ նրանց առանց այդ էլ մեղադրում են ազգային շահերն անտեսելու մեջ։

«Կանաչները» չէին կարողանա աջակցել գերմանական ընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցներին, որքան էլ որ բացասական են վերաբերվում «Հյուսիսային հոսք-2»-ին։ Դա արդեն միանգամայն ապազգային ու հակաեվրոպական տեսք կունենար։ Առավել ևս նախընտրական իրավիճակում մի երկրում, որի բնակչության երկու երրորդը Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների կողմնակից է, իսկ մարդկանց թիվը, որոնք սպառնալիք են տեսնում ԱՄՆ-ի կողմից, վաղուց արդեն գերազանցում է նրանց թվին, ովքեր վախենում են «նենգ Ռուսաստանից»։

Строительство газопровода Северный поток-2 - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2021
Կհետևեն «Մոսկվայի վարքին»․ գերմանացիները կկանգնեցնե՞ն «Հյուսիսային հոսք 2»-ը

Ահա թե ինչու Բայդենն այս բարդ ժամանակաշրջանում չի ուզում սրել հարաբերությունները Գերմանիայի հետ, ընդհակառակը, հունիսյան իր այցի ընթացքում նա ուզում է ցույց տալ բոլորին, որ ատլանտյան համերաշխությունը վերականգնված է, որ Ամերիկան ու Եվրոպան կրկին միասին են: Այդ թվում և Մոսկվային դիմակայելու մեջ՝ և՛ գլոբալ հարցերում, և՛ այնպիսի կարևորագույն թեմաների շուրջ, ինչպիսին Ուկրաինան է։

Հրաժարվել «Հյուսիսային հոսք —2»-ի դեմ նոր պատժամիջոցներից մի իրավիճակում, երբ Ամերիկան, միևնույն է, չի կարող կանգնեցնել այն, միանգամայն խելամիտ քայլ է։ ԱՄՆ-ն առանց դա էլ այդքան շատ ջանքեր է գործադրել ՀՀ-2 — ի դեմ պայքարելու համար, թեև իսկզբանե պարզ էր, որ շանսեր գրեթե չկան:

Բայց գերտերության ճգնաժամի շրջանում ամերիկյան արտաքին քաղաքականությունն ընդհանրապես աչքի է ընկնում իր տրամաբանության բացակայությամբ, և «հոսքի դեմ պայքարը» դրա դրսևորումներից է։ Բայդենը փորձում է շտկել սխալները, բարելավել հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Նահանգներին պետք է վերախմբավորել ուժերը, հանգստացնել եվրոպացիներին, նրանց նկատմամբ հարգանք ու ըմբռնում ցուցաբերել, որ փորձեն ներգրավել նրանց ոչ միայն Ռուսաստանին, այլև Չինաստանին զսպելու քաղաքականության մեջ։

«Հյուսիսային հոսք-2»․ ԱՄՆ-ն եվրոպական ընկերություններին սպառնում է նոր պատժամիջոցներով - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2021
«Հյուսիսային հոսք – 2»․ ԱՄՆ-ը եվրոպական ընկերություններին սպառնում է նոր պատժամիջոցներով

Անկեղծ ասած՝ այդ ծրագիրն այդքան էլ լավը չէ: Արևմուտքը ճգնաժամի մեջ է, սակայն ատլանտիստների մոտ գերմանական էլիտայի վրա ազդեցության հնարավորությունները դեռ մեծ են։ Այդ պատճառով «Հյուսիսային հոսք-2»-ի հետ խաղերը կշարունակվեն նաև աշնանը Գերմանիայում նոր կոալիցիայի ձևավորումից հետո։

Այդ ժամանակ կփորձեն խափանել արդեն կառուցված խողովակաշարի աշխատանքը գերմանացի քաղաքական գործիչների՝ «կանաչների» և «ոչ այդքան կանաչների» միջոցով։ Բայց դա արդեն լինելու է գերմանական պատմության նոր գլուխը, որում գերմանացիները ստիպված կլինեն պաշտպանել ոչ թե ՀՀ-2 -ը, ու նույնիսկ ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունները, այլ սեփական, նաև համաեվրոպական ինքնիշխանությունը։

Լրահոս
0