00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հյուսիսային հոսք-2». ավարտին հասցնե՞լ, թե՞ միլիարդներ թաղել ծովի տակ

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցСеверный поток 2
Северный поток 2 - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2021
Բաժանորդագրվել

«Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում, Պետդեպարտամենտը շարունակում է Եվրոպային սպառնալ պատժամիջոցներով։ Եվ չնայած Հին աշխարհում գիտակցում են ռուսական կապույտ վառելիքի պահանջարկը, Գերմանիայում սպասվող ընտրությունները կարող են զգալի ազդեցություն ունենալ նախագծի հեռանկարների վրա։ Նշանակում է՝ պետք է շտապել ավարտել աշխատանքները։ Թե երբ կկտրեն կարմիր ժապավենը՝ պարզել է ՌԻԱ Նովոստին։

Հասցնել մինչև Բունդեսթագի ընտրությունները

Գազատարի կառուցումը կավարտվի մինչև սեպտեմբերի 26-ը, հայտարարել է Գերմանիայում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևը։ «Եթե եղանակը լավը լինի, ավելի արագ առաջ կշարժվենք»,-ավելացրել է նա։ Մնացել է 100 կմ խողովակաշար տեղադրել։

Ընտրություններից հետո Բունդեսթագում ուժեղ դիրքեր կարող են գրավել կանաչները, իսկ նրանք այս ծրագրին, մեղմ ասած, չեն աջակցում։ Այսպես, մայիսի 3-ին գերմանական ոչ պետական բնապահպանական կազմակերպությունը (NABU) հայց է ներկայացրել Համբուրգի վարչական դատարան։ Բնապահպանները կարծում են, որ «Հյուսիսային հոսք-2»-ը վնաս կհասցնի Բալթիկ ծովին։

«Հյուսիսային հոսք-2»–ը կարող է արգելեն. ինչո՞վ կպատասխանեն Ռուսաստանն ու Գերմանիան - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2021
«Հյուսիսային հոսք-2»–ը կարող է արգելեն. ինչպե՞ս կպատասխանեն Ռուսաստանն ու Գերմանիան

Բացի այդ, շուտով ռուսական խողովակի հանդեպ բարյացակամ տրամադրված Անգելա Մերկելը կլքի կանցլերի պաշտոնը։ Թե ով կգա իշխանության՝ դեռևս պարզ չէ։ Իսկ խաղասեղանին շատ մեծ փողեր են։

«Հիմա հարցն այսպես է դրված․ ուզո՞ւմ ենք արդյոք մենք ծովի հատակին տասնյակ միլիարդ եվրո թաղել։ Որոշումը պետք է կայացնի Եվրոպան»,-ընդգծում է Սերգեյ Նեչաևը։

ԵՄ-ում կարծիքները վաղուց են կիսվել։ Խողովակաշարն անցնում է Գերմանիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Դանիայի տարածքային ջրերով։ Առաջին երեք երկրները շինարարության թույլտվությունը բավականին արագ տվեցին։ Դիմադրում էր միայն Կոպենհագենը, բայց արդյունքում զիջեց։ Փոխարենը Չեխիան, Լեհաստանը, Հունգարիան, Սլովակիան, Ռումինիան, Խորվաթիան կտրականապես դեմ են։ Էլ չենք խոսում Ուկրաինայի մասին։ Ոչ ոք չի ուզում զրկվել տարանցիկ երկրի կարգավիճակից։

Ի դեպ, Վարշավան պատրաստակամություն է հայտնել հրաժարվել ռուսական վառելիքից 2022թ․-ից սկսած, երբ «Գազպրոմի» հետ պայմանագիրն ավարտվի։ Լեհերը հույսը դնում են Հյուսիսային ծովում՝ դեպի նորվեգական շելֆ անցկացվող Baltic Pipe խողովակաշարի վրա։ Մնացածն անդրօվկիանոսյան հեղուկացված բնական գազն է, որով ամերիկացիները պատրաստ են ողողել Եվրոպան։

Ի հեճուկս պատժամիջոցների

«Հյուսիսային հոսք-2»-ի երկու ճյուղերի ընդհանուր հզորությունը տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր է։ Երկարությունը՝ 1234 կմ։

Շինարարությունը կանգնեցվել է 2019թ․-ի դեկտեմբերին՝ խողովակներն անցկացնող շվեյցարական Allseas ընկերությունը ամերիկյան պատժամիջոցների պատճառով դուրս եկավ նախագծից։ Մեկ տարի անց աշխատանքները վերսկսեցին։ Բայց Վաշինգտոնը շարունակում է խոչընդոտներ հարուցել։

Կհետևեն «Մոսկվայի վարքին»․ գերմանացիները կկանգնեցնե՞ն «Հյուսիսային հոսք-2»-ը

ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն 2021թ․-ին կրկին ընդլայնեց սահմանափակումները։ Պետդեպն ահաբեկում է եվրոպական ընկերություններին։ Մինչև այս տարվա փետրվարը «Հյուսիսային հոսք- 2»-ը լքեցին ԵՄ-ի 18 մասնակից։ Սակայն Եվրոպայում գիտակցում են նախագծի կարևորությունը էներգետիկ անվտանգության համար։ Եվ Կրեմլում ընդգծում են, որ գործընկերները մտադիր են ավարտին հասցնել «Հյուսիսային հոսք-2»-ը։

Գերմանիայի իշխանությունները բազմիցս հաստատել են դա, մասնավորապես, մայիսի 4-ին ԳԴՀ-ի արտգործնախարար Հայկո Մաասը՝ Լոնդոնում «Յոթնյակի» արտգործնախարարների նիստի ժամանակ։ Բանն այն է, որ Գերմանիան հրաժարվում է ածխային ու ատոմային էներգետիկայից։ Որպեսզի առանց ցնցումների անցում կատարի վերականգնվող ռեսուրսներին՝ երկրին ավելի շատ գազ է պետք։

Մի քանի օր անց՝ մայիսի 11-ին, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ Թինո Կրուպալան հիշեցրեց․ «Որպես ինքնիշխան պետություն, մենք պետք է գործնական հարաբերություններ պահպանենք շատ երկրների հետ»։ Եվ նշեց, որ գազատարի շինարարությունը շահավետ է թե՛ ԳԴՀ-ի, թե՛ Ռուսաստանի համար։

«Հյուսիսային հոսք-2»․ ԱՄՆ-ն եվրոպական ընկերություններին սպառնում է նոր պատժամիջոցներով - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2021
«Հյուսիսային հոսք – 2»․ ԱՄՆ-ը եվրոպական ընկերություններին սպառնում է նոր պատժամիջոցներով

«Հնարավոր չէ տնտեսական երկարաժամկետ արդյունավետ համագործակցությունը փչացնել այսրոպեական քաղաքական հավակնություններով, ինչպես որ ԱՄՆ-ն կուզեր։ Անձնական բան չկա, ուղղակի բիզնես է»,-կարծում է Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դոցենտ Մաքսիմ Չերնյաևը։

Սակայն լուրջ առիթներ կան կասկածելու, որ սեպտեմբերի վերջին կարմիր ժապավենը կկտրեն։

«Խոչընդոտները ոչ միայն իրավաբանական և քաղաքական են․ աշխատանքի տեմպը դանդաղ է։ Ապրիլի 19-ից մինչև մայիսի 10-ը 3,1 կմ են տեղադրել։ Ապրիլի 1-19-ը՝ 8,6 կմ։ Ստացվում է՝ 40 օրում 11,7 կմ, կամ օրական միջինում 0,3։ Այդպես գրեթե 11 ամիս պետք կլինի»,-ասում է TeleTrade տեղեկատվավերլուծական կենտրոնի գլխավոր տնտեսագետ Մարկ Գոյխմանը։

Սակայն այն փաստը, որ նախագիծը չեն կարող կանգնեցնել, ինչպես երևում է՝ գիտակցել են անգամ դրա ամենակատաղի հակառակորդները (թեև չեն հաշտվել այդ մտքի հետ)։ Ծայրահեղ դեպքում, նոր պատժամիջոցները շրջանցելու համար կարելի է աշխատել դուստր ձեռնարկությունների միջոցով։ Իհարկե, դա ավելի շատ ժամանակ կխլի, բայց, ինչպես ասում են, դանդաղ գնաս՝ հեռու կգնաս։

Լրահոս
0