00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրեր են, կմթնեն, անց կկենան. Արցախի Սարգսաշեն գյուղի բնակիչը ո՛չ տուն ունի, ո՛չ գնալու տեղ

© Sputnik / Aram NersesyanМужчины играют в нарды на рынке Степанакерта
Мужчины играют в нарды на рынке Степанакерта - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
Բաժանորդագրվել
Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի բնակիչն ամեն օր ժամանակը մաշում է Ստեփանակերտի շուկայում իր ծանոթների հետ՝ սպասելով իր ապագա բնակարանի մասին լուրերին։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Պատերազմի հետևանքով տունը կորցրած որոշ արցախցիներ, որոնք Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, պետությունից օգնություն չեն ստացել։

Հոկտեմբերի կեսից հետո Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի բնակիչ Ալյոշա Մելքումյանը ստիպված էր ընտանիքի հետ շտապ լքել տունը. ադրբեջանցիները մոտենում էին գյուղին։ 

© Sputnik / Aram NersesyanԱլյոշա Մելքումյան
Օրեր են, կմթնեն, անց կկենան. Արցախի Սարգսաշեն գյուղի բնակիչը ո՛չ տուն ունի, ո՛չ գնալու տեղ - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
Ալյոշա Մելքումյան

Սարգսաշենում թողնելով ամբողջ ունեցվածքը` տունը, 4,5 հա հողն ու անասունները, նրանք Հայաստան են մեկնել։ Պատերազմի արդյունքում գյուղն Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել, իսկ հրադադարից հետո ընտանիքը վերադարձել է Արցախ` Ստեփանակերտ։

Нарине Товмасян с детьми во дворе арендованного доме в Аскеране - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
«Տուն ստացանք, նորոգեցինք և տվեցինք թշնամուն». պատերազմի հետքը` բազմազավակ ընտանիքների վրա

Մելքումյանն ու նրա որդիները նաև ֆինանսական օգնություն են ստացել (անհատական), սակայն ռուսական անձնագրի պատճառով իշխանությունը հրաժարվել է օգնել նրա կնոջը։

«Նա 39 տարի ապրել է գյուղում։ 2016թ.-ին դիմում է ներկայացրել հայկական անձնագիր ստանալու համար, օրերս պետք է ստանա», – ասաց Ալյոշան Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Չնայած օտարերկրյա քաղաքացիություն ունենալուն, նրան, միևնույնն է, օգնություն է հասնում։ Իշխանությունը դա ընդունում է և խոստանում են վճարել, բայց հայտնի չէ, թե երբ դա տեղի կունենա: Նման խնդրի է բախվել ոչ միայն Ալյոշայի կինը։ Նրա նման մոտ 200 մարդ կա։

Փշալարերից այս կողմ. Թաղավարդի հայաբնակ մասում անհանգիստ-սպասողական վիճակ է

Մելքումյանն այժմ կնոջ և որդիների հետ Ստեփանակերտում վարձով է ապրում։ Նրանք այնտեղ մի փոքր հողամաս ունեն, որը որդին պատերազմից առաջ էր գնել։ Իշխանությունը խոստանում է այնտեղ տուն կառուցել։ Երբ՝ հայտնի չէ։

«Ասացին, որ հարցը քննարկման են դրել։ Ոչ մի ժամկետ չկա», - ասում է Ալյոշան։

Նա վստահ է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած հողերը նախապես «ծախել» էին, իսկ պատերազմը քողարկման համար էր անհրաժեշտ։

Автомобиль с армянскими номерами проезжает мимо азербайджанской колонны на дороге Шуши - Кармир Шука - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2021
Կարմիր շուկայի և Շոշի բնակիչներին անհանգստացնում է ադրբեջանական շարասյունների շարժը

«Ինչու՞ Շուշիի վրա եկան։ Ինչու՞ Աղդամով (Ակնա) կամ Մարտակերտով չեկան։ Նրանց նպատակը Շուշին էր, նրանք այնտեղ էին եկել։ Եթե ամեն ինչ այդպես էր, կարող էին մինգամից տարածքները տալ. առանց այդքան զոհերի», – ասում է մեր զրուցակիցը։

Նա Ղարաբաղում ապագա չի տեսնում, բայց տեղափոխվելու հնարավորություն էլ չկա։

«Ի՞նչ անենք, ու՞ր գնանք։ Ամեն օր գալիս եմ շուկա, կանգնում ու նայում (ինչպես են նարդի խաղում,– խմբ.), հետո տուն եմ գնում...», - ասում է Ալյոշա Մելքումյանը։

Կողքին կանգնած տղամարդն ավելացնում է. «Օրեր են, կմթնեն, անց կկենան․․․ անց կկենան․․․» (արտահայտությունը Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատվածքից է)։

Ողջ, բայց անտուն․ ինչպես են սոցիալական խնդիրները «սպանում» արցախյան պատերազմի մասնակցին

Լրահոս
0