ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Այսօր առավոտյան կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացել է լրագրող, տնտեսական մեկնաբան Արա Մարտիրոսյանը: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Տնտեսական լրագրողների ակումբից։
Մարտիրոսյանը 51 տարեկան էր, երկար տարիներ աշխատել է «Ազգ» օրաթերթում, թղթակցել է տարբեր լրատվամիջոցների, դասավանդել է Երևանի պետական մանկավարժական համալսարանում։
Վերջին շրջանում նա Yerevan.Today-ի տնտեսական մեկնաբանն էր: