00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է արել կորոնավիրուսը Հայաստանի բանկերում. վարկերի 30 տոկոսի վճարումը հետաձգվել է

© Sputnik / Asatur Yesayants Посетители в защитных масках в банке (8 апреля 2020). Еревaн
 Посетители в защитных масках в банке (8 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Բաժանորդագրվել
Հետաձգումները կազմել են շուրջ 1.3 տրիլիոն դրամ կամ ՀՀ բանկային համակարգի բոլոր վարկերի շուրջ մեկ երրորդը:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. 2021թ-ի մարտի դրությամբ Հայաստանում 7.1 տոկոս չաշխատող վարկ կա։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։

Пресс-конференция Ара Каряна в мультимедийном пресс-центре Sputnik Армения (11 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2021
Հայաստանի բանկերը պետք է հավելյալ հարկ վճարեն հակաճգնաժամային վարկերի համար. տնտեսագետ

«Թեև չաշխատող վարկերի թվաքանակն ավելացել է, բայց ՀՀ–ում այդ ցուցանիշն այլ երկրների համեմատ մնում է ցածր։ Քանի որ մեր բանկային համակարգը շատ պահպանողական է ու վարկերին շատ զգուշորեն է մոտենում, ապա այդ ծավալը միշտ պատմականորեն ցածր է եղել»,– ասաց նա։

Իսկ չաշխատող վարկերի ավելացումը Սեյրան Սարգսյանը պայմանավորում է 2020թ–ի ընթացքում կորոնավիրուսի համավարակի հետևանքով բանկային համակարգում վարկերի վճարումների ուշացումների, պարտքերի ներման ու արձակուրդների հանգամանքով։

Նշենք, որ չաշխատող վարկերը նրանք են, որոնց մարումը կամ տոկոսների վճարումը վարկառուն ուշացրել է պայմանագրով սահմանված ժամկետից։

Այս վարկերի ներկա ծավալը, Բանկերի միության տնօրենի խոսքով, Հայաստանի բանկային համակարգի համար մտահոգիչ չէ։

Պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների գրեթե 3 մլրդ դրամի վարկեր են ներվել. նախարար

«Բանկային համակարգը դեռևս մեծ ունակություն ունի հաղթահարելու դրանից բխող ռիսկերը»,–ասաց Սարգսյանը։ Դրանք կառավարելու միջոցներից է վարկային տոկոսադրույքների բարձրացումը որոշ ռիսկային ոլորտներում։ Որպես օրինակ Սեյրան Սարգսյանը նշեց կորոնավիրուսի հետևանքով վնասներ կրած սպասարկման ոլորտները։ Մինչդեռ այն ոլորտներում, որոնց վրա համավարակն էապես չի ազդել, տոկոսադրույքները մնացել են անփոփոխ։

Հայաստանի բանկերն այսօր էլ շարունակում են տարկետումներ տրամադրել 2020-ի ճգնաժամից տուժած իրենց հաճախորդներին։

Բանկերի միության տվյալներով, 2020թ–ին վարկի վճարման հետաձգում է տրամադրվել վարկերի շուրջ 30 տոկոսի դեպքում կամ շուրջ 550 000 անհատ վարկառուների և 17 000 ընկերությունների: Հետաձգումները կազմել են շուրջ 1.3 տրիլիոն դրամ կամ ՀՀ բանկային համակարգի բոլոր վարկերի շուրջ մեկ երրորդը:

Исполнительный директор Союза банков Армении Сейран Саркисян - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Ինչու են COVID-ից հետո պակասել ոչ ռեզիդենտների ավանդները. պարզաբանում

Եվս 2.5 մլրդ դրամի պարտք էլ ներվել է վարկառուներին։

Հիշեցնենք` 2020թ–ի դեկտեմբերի դրությամբ Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերի մասնաբաժինը 6.7 % էր։ Այդ ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը չէր բացառել, որ այդ ցուցանիշն առաջիկայում կարող է հասնել 10%–ի։

Այդուհանդերձ, Գալստյանը շեշտել էր, որ անգամ այդ դեպքում դա բանկային համակարգի համար էական ռիսկեր չի առաջացնի, քանի որ ՀՀ բանկային կապիտալի մակարդակը բավականին բարձր է և բավարար` հնարավոր ռիսկերը կլանելու համար:

ՀՀ բանկային համակարգի վարկային ամբողջ պորտֆելն այսօր 4.1 տրիլիոն դրամ է կազմում։

Լրահոս
0