00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վանեցյանը ժամանակին գիտակցեց շնագայլերի էությունը. Սերժ Սարգսյանը` դաշինք կազմելու մասին

© Sputnik / Asatur YesayantsДень независимости Армении (21 сентября 2018). Еревaн
День независимости Армении (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2021
Բաժանորդագրվել
Հայաստանի հանրապետական կուսակցությունն ու «Հայրենիքը» ընտրություններին դաշինքով հանդես գալու հուշագիր կստորագրեն։ Սերժ Սարգսյանը վստահեցնում է` մանդատներ ստանալու համար չեն դա անում։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի հուշագրի ստորագրմամբ կմեկնարկի այս փուլի պատվի գործը։ «Հայրենիք» կուսակցության հետ հուշագրի ստորագրումից առաջ այսօր` մայիսի 15–ին, իր ելույթում ասաց ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը

Նշենք, որ ՀՀԿ–ն և «Հայրենիք» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Պատիվ ունեմ» դաշինքով: Այսօր կստորագրվի դաշինք կազմավորելու մասին հուշագիր։

«Հուշագրի ստորագրմամբ կմեկնարկի այս փուլի մեր պատվի գործը, այն է` ընտրություններում ընդդիմության հաղթանակի շնորհիվ հեռացնել ներկայիս իշխանությանը և վերականգնել ՀՀ լիարժեք ինքնիշխանությունը։ Դաշինք կազմող երկու քաղաքական ուժերին միավորում է արտաքին ու ներքին վտանգների, առկա մարտահրավերների ու դրա հաղթահարման շուրջ մեր ունեցած նույնանման մոտեցումները»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` ստեղծված իրավիճակից դուրս գալը մեկ կամ երկու քաղաքական ուժերի ջանքերի հարց չէ` այստեղ պահանջվելու է բոլոր առողջ քաղաքական ուժերի համախմբումը։ Սարգսյանը վստահեցրեց` դաշինքի ստեղծման նպատակը պատգամավորական մանդատներ ունենալը չէ, այլ քաղաքական դաշտի այլ ուժերի հետ «կապիտուլյանտներին իշխանությունից հեռացնելը»։

Ишхан Сагателян, Роберт Кочарян и Ваге Акопян на мероприятии, посвященное началу политического сотрудничества между вторым президентом Робертом Кочаряном, АРФД и партией «Возрождение Армении»  (9 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2021
«Կոչ ենք անում պատրաստ լինել ցանկացած սցենարի». «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Երբեմն լսում եմ կարծիքներ, թե Արթուր Վանեցյանը, որպես ԱԱԾ տնօրեն, հետապնդումների առաջամարտիկ էր, ինչպե՞ս եք նրա հետ դաշինք կազմում։ Շատ պարզ. Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ իրական էությունը, անձամբ կանգ առավ և կոչ արեց նաև մյուսներին։ Ավաղ, նրան չլսեցին։ Ասեմ ուղիղ` դժվար թե գտնվի մի մարդ, որն այս իշխանությունների հետապնդումներից ավելի է տուժել, քան ես, իմ ընտանիքն ու մերձավոր շրջապատը»,–ասաց Սարգսյանը։

Նա հավելեց, որ անցյալին վերադարձ չի լինելու, սակայն նա, ով չի խոստովանում անցյալի սխալները, քաջություն չունի։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Չենք գնդակահարի. Շարմազանովը խոսել է Վանեցյանի հետ դաշինքի և երկրում տիրող իրավիճակի մասին

Լրահոս
0