ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իտալական «Ռոմայից»: Այս մասին գրում է il Tempo-ն։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան խնդրել է 5 միլիոն եվրո աշխատավարձով նոր պայմանագիր կնքել երկու տարով, բայց «Ռոման» պատրաստ չէ բավարարել նրա խնդրանքը:
Նշվում է նաեւ, որ Ռայոլան սկսել է Մխիթարյանի ծառայություններն առաջարկել իտալական A Սերիայի այլ ակումբներին: Խոսքը մասնավորապես «Միլանի» մասին է:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հայ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսը»։
Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմայի» հետ պայմանագիր է կնքել 2020 թվականի օգոստոսին: Պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը։
Վարազդատ Հարոյանը հեռանում է «Աստանայից». հայտնի է նրա նոր ակումբի անունը