00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը COVID-19-ից մահացության հարաբերական ցուցանիշով աշխարհում 31-րդ տեղն է զբաղեցնում

© Sputnik / Asatur YesayantsКоридор медцентра "Сурб Аствацамайр"
Коридор медцентра Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2021
Բաժանորդագրվել
Հայաստանում կորոնավիրուսային վարակից բուժված ամենատարեց պացիենտը 98 տարեկան է։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայաստանը COVID-19-ից մահացության հարաբերական ցուցանիշով (ըստ 100.000 բնակչության հաշվարկի) աշխարհում 31-րդ տեղն է զբաղեցնում, 2021թ․-ի մայիսի 7-ի դրությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ գրավոր հարցմանն ի պատասխան։

Կորոնավիրուսի հետ կապված մահերի ընդհանուր թիվը (ներառյալ COVID-19-ով վարակված պացիենտների մահը այլ պատճառներով) կազմել է 5356 դեպք։

Девушка катается на велосипеде Yerevan Ride - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2021
Հայաստանում 2021թ.–ին նախատեսված մարդահամարը չի կայանա. պատճառը կորոնավիրուսն է

Առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ կորոնավիրուսի բարդացումներից մահացած ամենաերիտասարդ պացիենտը 16 տարեկան է եղել։ Դեպքը գրանցվել է 2020թ․-ի հոկտեմբերին։ Աղջիկն ուղեկցող հիվանդություններ է ունեցել։ 14 տարեկանում նա գլխուղեղի վիրահատություն է տարել (չարորակ գոյացության մասնակի հեռացում) և եղել է վեգետատիվ վիճակում։

Հայաստանում կորոնավիրուսային վարակից բուժված ամենատարեց պացիենտը 98 տարեկան է։

«Ինչպես այլ երկրներում, այնպես էլ՝ Հայաստանում, գրանցվում են ՊՇՌ-թեստավորման կրկնակի դրական արդյունքով դեպքեր: Սակայն պարզել՝ դրանք կրկնավարակ են, թե ոչ, ներկայումս հնարավոր չէ: Չի բացառվում, որ երկրորդ թեստավորման պահին պացիենտները պարզապես դեռ առողջացած չեն եղել»,-հայտնեցին Առողջապահության նախարարությունից։

Գերատեսչությունից նշեցին, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս չի սահմանել նոր կորոնավիրուսային հիվանդության կրկնավարակ համարվող դեպքի ստանդարտ բնորոշումը:

ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների շեմն անցել է 10 հազարը

Հայաստանում COVID-19-ի բրիտանական շտամի 11 դեպք է գրանցվել։ Ինչ վերաբերում է հնդկական և այլ շտամներին՝ մեր երկրի տարածքում առայժմ դրանք չեն գրանցվել։

«Համավարակի սկզբից մինչև 2021 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ի հետ ասոցացված բազմասիստեմ բորբոքային (կավասակիանման) համախտանիշ արձանագրվել է մինչև 18 տարեկան 113 երեխայի մոտ»,-նշեցին Առողջապահության նախարարությունում։

Ինչ վերաբերվում է օտարերկրացիների մուտքին՝ կանոններն առայժմ չեն փոխվել։ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված որոշման համաձայն՝ Հայաստան կարող են մուտք գործել ՊՇՌ թեստի բացասական արդյունք ունեցող քաղաքացիները։ Կորոնավիրուսային վարակի դեմ ամբողջական պատվաստում անցած լինելու դեպքում (երկու դեղաչափ՝ խմբ․) քաղաքացին ազատվում է ՊՇՌ թեստ հանձնելու պարտավորությունից։

Ученый обрабатывает образцы ПЦР-тестов на коронавирус в микробиологической лаборатории больницы Грегорио Маранон в Мадриде - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2021
Կորոնավիրուսային համավարակի կարանտինի սահմանափակումներից մի քանիսը հանվեցին

Ընդ որում՝ պատվաստանյութի երկրորդ ներարկումը պետք է արված լինի երկիր մտնելուց նվազագույնը 14 օր առաջ։ Անձը պետք է ներկայացնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ ստացած լինելը հաստատող սերտիֆիկատ (տեղեկանք)։

Պատվաստման սերտիֆիկատը կարող է լինել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով։ Պետք է նշված լինեն պատվաստումն իրականացրած կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը, պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան օրը, ամիսը, տարին, պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, առաջին և երկրորդ դեղաչափի ներարկման տարեթվերը (օր, ամիս, տարի), ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:

2021 թվականի մայիսի 9-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել է 10727 անձ:

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մայիսի 14-ի դրությամբ կազմել է 220 447։ Հիվանդությունից բուժվածների թիվը 207 464 է, բուժման փուլում է 7627 մարդ։ Կատարված թեստերի ընդհանուր թիվը 1030335 է։

Կորոնավիրուսն ու քաղաքական հավաքները. ի՞նչ քրեական գործեր են հարուցվել 2020թ–ին

Երկրում 2020 թվականի մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 11-ը արտակարգ դրության ռեժիմ է գործել: Այնուհետև կարանտին է սահմանվել, որը կտևի մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը: Հանրապետությունում դիմակային ռեժիմը պահպանվում է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2020 թ․- մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը կոչ է արել պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին:

Լրահոս
0