00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամուսինս սահմանից տեսել է մեր տունը». թաղավարդցու կյանքը` գյուղը փշալարով կիսելուց հետո

© Sputnik / Aram NersesyanВременно проживающие в селе Кармир Шука супруги из Тагаварда Славик и Аревик Кочаряны
Временно проживающие в селе Кармир Шука супруги из Тагаварда Славик и Аревик Кочаряны - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2021
Բաժանորդագրվել
Պատերազմից հետո Քոչարյանների ընտանիքը մնացել է առանց ոչնչի. թշնամուն են անցել նրանց տունը, այգին, կենդանիները և ունեցվածքը։ Ամուսիններն այժմ վարձով են ապրում, խոստացել են տուն տրամադրել, սակայն նրանց ցանկությունը հարազատ գյուղ վերադառնալն է։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի- Sputnik. Պատերազմից հետո Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից շուրջ 140 տուն մնացել է թշնամու վերահսկողության ներքո գտնվող տարածքներում։ Արևիկ և Սլավիկ Քոչարյանները տնից զրկված թաղավարդցի ընտանիքներից մեկն են. ամուսինները, սակայն, հարազատ գյուղից հեռու մնալ չեն կարողացել` հարևան Կարմիր Շուկա գյուղում են ժամանակավոր հաստատվել։  

Կինն ասում է` դիրքերից իրենց տունը երևում է, սակայն սիրտ չի անում գնալ–նայել։ Ավելին, գյուղ գնալ էլ հիմա չի ուզում, քանի դեռ ամեն քայլափոխը հիշեցնում է տան մասին, որը հենց գյուղի միջով անցնող սահմանից մի քանի մետր է այն կողմ։

© Sputnik / Aram NersesyanՓշալարով մեջտեղից կիսված Արցախի Թաղավարդ գյուղը
«Ամուսինս սահմանից տեսել է մեր տունը». թաղավարդցու կյանքը` գյուղը փշալարով կիսելուց հետո - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2021
Փշալարով մեջտեղից կիսված Արցախի Թաղավարդ գյուղը

«Սլավիկը գնացել, սահմանի կողմից տեսել է մեր տունը. այրել են»,–ասում է տիկին Արևիկն ու հոգոց հանում` հագի հագուստով է տնից դուրս եկել և մտքով երբեք չի անցել, որ չի վերադառնալու։

Ամուսինները 7 երեխա ունեն` 1 տղա, 6 աղջիկ. աղջիկներից երկուսն էլ հենց Թաղավարդում են ամուսնացել, նրանց տները մեր տարածքում են։

Եթե Դադիվանքը խաղաղապահները չհսկեին, Ղազանչեցոցի բախտին կարժանանար. Արցախի թեմի առաջնորդ

«Կյանքում չեմ մտածել, որ Թաղավարդը թշնամուն է մնալու։ Անգամ պատերազմի օրերին չէի սպասում, որ մեր գյուղ կհասնեն. մինչև հոկտեմբերի 20-ը գյուղում եմ եղել։ Գրադով լավ կրակում էին, վախենում էինք, բայց գյուղից դուրս գալ չէինք ուզում։ Հետո բոլոր կանանց հանեցին, ես էլ դուրս եկա, բայց ինձ հետ ոչինչ չվերցրի, քանի որ վստահ էի` վերադառնալու եմ»,–ասում է տիկին Արևիկը։

© Sputnik / Aram NersesyanԱրևիկ Քոչարյանը` Կարմիր Շուկայի տանը
«Ամուսինս սահմանից տեսել է մեր տունը». թաղավարդցու կյանքը` գյուղը փշալարով կիսելուց հետո - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2021
Արևիկ Քոչարյանը` Կարմիր Շուկայի տանը

Տանը, որտեղ հիմա ամուսինները վարձով են ապրում, ոչ մի ապրանք իրենցը չէ` միայն մի քանի սրբիչ և վերմակ «երևանցի մի աղջիկ» է տվել։ Տիկին Արևիկի հայացքը սահում է տան իրերի վրայով, բայց ոչ մի բանի վրա կանգ չի առնում։ «Ես ամեն ինչ ունեի»,–շշուկով ասում է նա, ու տան կարոտից աչքերը խոնավանում են։

Նրա ամուսինը փրկում է իրավիճակը` հիշեցնելով, որ ավտոմեքենան դուրս է բերել գյուղից։ «Մաշինը հանալ եմ, այ կին։ Այսինքն` մաշինն ինձ ա հանալ, ես էլ մաշինին»,–ժպիտով ասում է ամուսինը, որը պատերազմի օրերին գյուղի ինքնապաշտպանական մարտերին է մասնակցել։

© Sputnik / Aram NersesyanՍլավիկ Քոչարյանը
«Ամուսինս սահմանից տեսել է մեր տունը». թաղավարդցու կյանքը` գյուղը փշալարով կիսելուց հետո - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2021
Սլավիկ Քոչարյանը

Պատերազմից որևէ բան հիշել կամ պատմել Սլավիկ Քոչարյանը չի ուզում, ասում է. «Ինչ լավ բան է, որ հիշենք»։ Միայն պատմում է` մեքենայով գյուղից կանանց է դուրս բերել, իսկ երբ հետ է եկել նորից գյուղ, արդեն այնտեղ թուրքերը «լցված են եղել», և միակ ելքն արագ այդ տարածքից հեռանալն է եղել։

Ձյաձ Սլավիկը Թաղավարդում աշխատանք է ունեցել` ջրային տնտեսությունում է աշխատել, սակայն պատերազմից հետո անգործ է մնացել։ Հետաքրքրվում եմ` Կարմիր Շուկայի ջրային տնտեսությունն աշխատողի կարիք չունի՞, ասում է, թե արդեն աշխատող կա` նրան հո չե՞ն ազատելու, որ իրեն տեղավորեն։

© Sputnik / Aram NersesyanԹաղավարդ գյուղը
«Ամուսինս սահմանից տեսել է մեր տունը». թաղավարդցու կյանքը` գյուղը փշալարով կիսելուց հետո - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2021
Թաղավարդ գյուղը

«Թաղավարդում խաղողի այգի ունեինք, խաղողը հավաքում, գինի էի քաշում ինձ համար։ Բաղ ու բաղչա ունեի` զբաղվում էի, հիմա այստեղ անելիք չկա` չորս պատերի մեջ փակված ենք ամբողջ օրը։ Քաֆթառ մարդ եմ` գործ էլ չկա ինձ համար»,–ասում է ձյաձ Սլավիկը, որն ընդամենը 62 տարեկան է։ Կարճ դադարից հետո խոստովանում է` պատերազմից հետո ասես միանգամից ծերացավ։

«Տղաս ո՜նց կցնծար հիմա». հերոսաբար զոհված Հրայրի մահից 6 ամիս անց ծնվել է նրա առաջնեկը

Կարմիր Շուկայում ձյաձ Սլավիկին բոլորն են ճանաչում, ինքն էլ` բոլորին։ Ավելին, Թաղավարդի իր հարևաններից շատերն են ապաստանել հենց Կարմիր Շուկայում, նրանց տեսնելիս ոչ միայն ուրախանում է, այլ նաև հարազատ տան ու գյուղի հուշերն են արթնանում։

© Sputnik / Aram NersesyanՍլավիկ Քոչարյանը` Կարմիր Շուկայի տանը
«Ամուսինս սահմանից տեսել է մեր տունը». թաղավարդցու կյանքը` գյուղը փշալարով կիսելուց հետո - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2021
Սլավիկ Քոչարյանը` Կարմիր Շուկայի տանը

Այս պահին Քոչարյանները միայն թոռներով են հարուստ` 11 թոռ ունեն, սակայն նրանց էլ հաճախ տեսնել չի ստացվում` պատերազմից հետո ամեն ընտանիք իր խնդիրներով է։

Կարմիր Շուկայում Նոր Թաղավարդ անունով թաղամաս են կառուցում, որտեղ բնակարաններ են հատկացնելու տունը կորցրած թաղավարդցիներին։ Հարցնում եմ` արդյո՞ք հերթագրվել են, որ տուն ստանան, ինչին ի պատասխան տիկին Արևիկն ուսերն է թոթվում և ամուսնուն է նույն հարցն ուղղում։ Ձյաձ Սլավիկը հայտնում է` հերթագրվելը չգիտի, բայց խոստացել են այս տարի տուն տալ, սակայն լսել է, որ նոր կառուցվող տներին քիչ հողամաս են տալու։

Ստեփանակերտում 10 000 տեղահանված կա. քաղաքապետը հայտնել է` տարեվերջին քանիսը տուն կստանան

Տիկին Արևիկն ասում է` այս տարիքում դժվար է լինելու զրոյից տուն–տեղ դնելը, քանի որ անգամ սպասք չունեն։ Կինն, ի դեպ, առողջական խնդիրներ ունի` ճնշումն այնքան է բարձրանում, որ անգամ դեղերը չեն օգնում։ Պատերազմից հետո  առողջական խնդիրն ավելի է սրվել։ Այս ընթացքում նաև աչքն են վիրահատել` կատարակտ ուներ։

«Հույս ունեմ, որ Թաղավարդ ենք վերադառնալու, էն է` էդ հույսով եմ հիմա ապրում»,–ասում է տիկին Արևիկն ու աչքի տակով ամուսնուն է նայում` նա՞ էլ այդպես է մտածում։

© Sputnik / Aram NersesyanԱրևիկ Քոչարյանը
«Ամուսինս սահմանից տեսել է մեր տունը». թաղավարդցու կյանքը` գյուղը փշալարով կիսելուց հետո - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2021
Արևիկ Քոչարյանը

Սլավիկը գլխով դրական նշան է տալիս ու ասում` գյուղ են գնալու, իրենց տունը կարգի բերեն ու ապրեն։

Լրահոս
0