ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Հայազգի հեռուստաաստղ, մոդել, Poosh նախագծի ղեկավար Քորթնի Քարդաշյանը Instagram-ի իր Stories-ում լուսանկար է հրապարակել, որում երևում է «բիշի» կոչվող թխվածքի համար պատրաստված խմորը։
![Քորթնին, Քլոեն և Քենդալը «բիշի» են պատրաստել Քարդաշյանների հայ տատիկի բաղադրատոմսով Քորթնին, Քլոեն և Քենդալը «բիշի» են պատրաստել Քարդաշյանների հայ տատիկի բաղադրատոմսով - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0a/27492589_0:0:700:1227_1920x0_80_0_0_e84c3e3df7b568a0d0c55f2440f4b61f.jpg)
«Հայկական բիշի»,-մակագրել է նա լուսանկարը և նշել քույրերին՝ Քենդալին և Քլոեին։
Քենդալն իր հերթին լուսանկար է տեղադրել, որտեղ պարզաբանել է․ «Քորթնին՝ խմորը, Քեննին՝ պատրաստելը, Քլոեն՝ տապակելը»,-գրել է սուպերմոդելը։
Ավելի վաղ սիրելի քաղցրավենիքների, մասնավորապես՝ «բիշիի» մասին պատմել էր Քիմ Քարդաշյանը։ Նրա խոսքով՝ հայկական խոհանոցի համեղագույն կերակուրներ հաճախ էր պատրաստում իր Էլեն տատիկը՝ Ռոբերտ Քարդաշյանի մայրը։
![Քորթնին, Քլոեն և Քենդալը «բիշի» են պատրաստել Քարդաշյանների հայ տատիկի բաղադրատոմսով Քորթնին, Քլոեն և Քենդալը «բիշի» են պատրաստել Քարդաշյանների հայ տատիկի բաղադրատոմսով - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0a/27492659_0:0:700:1228_1920x0_80_0_0_b4492c4301f5be886584d31ffd4404c6.jpg)
«Նա տիպիկ հայ տատիկ էր։ Միշտ համեղ ազգային ուտելիքներ էր պատրաստում։ Մեր ամենասիրելին «բիշիով» նախաճաշն էր։ Դա տապակած բլիթ է՝ մեծ քանակությամբ շաքարով։ Տատիկը մեզ թողել է բաղադրատոմսերը, բայց բոլորիցս լավ դրանք Քորթնին է յուրացրել։ Ամեն տարի հորս ընտանիքը հավաքվում է, և Քորթնին «բիշի» է պատրաստում բոլորիս համար»,-ասել էր նա։
«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ
Քորթնին հաճախ է հետևորդներին ծանոթացնում հայկական խոհանոցի կերակրատեսակների հետ։ Բոլորովին վերջերս նա լուսանկար էր հրապարակել Instagram-ում՝ շատ ախորժելի տեսք ունեցող հայկական տոլմայով, ընդ որում՝ երեք տեսակի․ խաղողի տերևներով, կաղամբով և բանջարեղենով։
Պարզվել էր, որ տոլման պատրաստել է Նարբեն՝ Քարդաշյան ընտանիքի նվիրված երկրպագուն, իր տատիկի՝ Հասմիկի հետ միասին։ Կերակրատեսակների բաղադրատոմսերը հրապարակվում են Poosh կայքում, որը ղեկավարում է մոդելը։