ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը` նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ա-ն: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` զինծառայողի մահվան դեպքով քրեական գործը հարուցվել էր այսօր` մայիսի 5-ի երեկոյան` ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը)։
Դեպքը տեղի էր ունեցել մայիսի 4-ին` ժամը 20.00-ի սահմանում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում։
Հերթափոխի ընթացքում ծառայակցի զենքից արձակված կրակոցից շարքային ժամկետային զինծառայող Արտյոմ Հովիկի Մելքոնյանը գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում էր ստացել։