ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գասպարյանին 2 օրով գործուղում է Ռուսաստան։ Փաշինյանի որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։
Փիլոյանն ու Գասպարյանը Մոսկվայում կլինեն մայիսի 14-ից 16-ը և կմասնակցեն ԱՊՀ ուժերի «Համալիր անվտանգություն-2021» անվտանգության սարքավորումների 13-րդ միջազգային սրահի աշխատանքներին:
Գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, սննդի ծախսերը` հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Փիլոյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն։