ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշել է ՀԱԿ-ից պոկել որոշ հեղինակավոր անձանց և ընդգրկել իշխանության ցուցակում։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
Խոսք է գնում տնտեսագետ Վահագն Խաչատրյանի, բժիշկ Վահան Վարդապետյանի մասին, որն Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
«Մեզ չհաջողվեց կապվել նրանց հետ, հեռախոսին չպատասխանեցին։ Ասում են՝ իշխանական ցուցակում կընդգրկվի նաև Տեր-Պետրոսյանի երբեմնի մերձավոր գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Մինչ Տեր-Պետրոսյանի վերջին քննադատությունները, Փաշինյանը փորձել է ՀԱԿ-ին համոզել, որ դաշինք կազմեն Արման Բաբաջանյանի, Արամ Սարգսյանի հետ և զբաղեցնեն երրորդ ուժի դաշտը, սակայն մերժում է ստացել»,-գրում է թերթը։
Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։
Լինելու են ՀՀ պատմության մեջ ամենավատ ընտրությունները. տեղամասերում կլինեն բախումներ