00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ կենսաբանները նոր մաշկ են ստեղծում մարդու համար. բարդագույն խնդիրը լուծում են ոչնչից

© Photo : provided by Zara KarabekianЛаборатория Заруи Карабекян в НИИ Физиологии им. Орбели Академи наук Армении
Лаборатория Заруи Карабекян в НИИ Физиологии им. Орбели Академи наук Армении - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2021
Բաժանորդագրվել
Օրբելու անվան ինստիտուտի գիտնականները հետազոտում են մաշկի հիմքը (այսպես կոչված «անբջիջ սքաֆոլդը») մեզենքիմալ ցողունային բջիջներով «բնակեցնելու» հնարավորությունը, որոնք կկարողանան ապրել պացիենտի օրգանիզմում։

Արհեստական մաշկի աճեցումը ամենաբարդ խնդիրներից մեկն է, որի ուղղությամբ աշխատում են գիտական առաջատար կենտրոնները։ Հնարավորությունների և տեխնիկական հիմքի գրեթե լիակատար բացակայության պայմաններում միջազգային մակարդակի այդ աշխատանքն իրականացնում է նաև Զարուհի Կարաբեկյանի լաբորատորիան ՀՀ ԳԱԱ Լ․ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում։

Река Раздан - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Ոչ թե թքած ունեն, այլ ավելի վատ․ Երևանի կեղտաջրերն անարգել թափվում են Հրազդան գետը

Մարդու մաշկի աճեցման (հիվանդների կամ այրվածքներից տուժածների համար) աշխատանքներն աշխարհում դեռևս նախնական փուլում են։ Խնդիրը խիստ բարդանում է երկու պատճառով։

Նախ` մաշկը բաղկացած է ոչ միայն արտաքին շերտից (էպիթելիումից), այլև մի քանի ներքին շերտերից։ Բացի այդ, դրա ներսում բազմաթիվ օրգաններ կան՝ ենթամաշկային նյարդեր, քրտնագեղձեր, նյարդային վերջույթներ։ Դա նշանակում է, որ պետք է ոչ թե մեկ, այլ տասնյակ հյուսվածքներ աճեցնել, ընդ որում՝ ճիշտ դասավորել դրանք։ Երկրորդ` եթե անգամ մաշկի մի նմուշ վերցնենք և ինչ-որ կերպ պատճենենք այն, դրանք անհնար կլինի փոխպատվաստել ուրիշ մարդու․ ընդունող օրգանիզմը կմերժի այդ հյուսվածքը` որպես օտարածին։

Բջիջների բանկ

Կարաբեկյանն ու նրա ուսանողներն ընթանում են այն ճանապարհով, որը ժամանակակից ֆիզիոլոգիայում և բժշկության մեջ ամենահեռանկարայիններից մեկն է համարվում։ Փոխպատվաստման համար աճեցվում են մաշկի այն տարրերը, որոնք բջիջներ չեն պարունակում և օրգանիզմի համար չեզոք են։ Դրանք հիմնականում սպիտակուցային մոլեկուլներ են (կոլագեններ), որոնք միացնում են մաշկային բջիջները։ Այսինքն՝ եթե վնասված ձեռքի վրա, օրինակ, կոլագենային «ցանց» տեղադրվի, օրգանիզմն այն չի մերժի։ Այնուհետև պետք է այս կոլագենային մատրիքսը (գիտական լեզվով՝ անբջիջ սքաֆոլդը) բնակեցնել ընդունող օրգանիզմի բջիջներով:

Փորձարարական աշխատանքների ուղղություններից մեկի նպատակն է պարզել, թե արդյոք հնարավո՞ր է սքաֆոլդի համար օգտագործել կենդանիների հյուսվածքները։ Դա անելու համար դրանցից հեռացնում են բջիջները` թողնելով միայն կոլագենները։ Այնուհետև մարդկային մաշկի բջիջներ են ներպատվաստում։ Այս փորձարկումներն առայժմ անցկացվում են լաբորատոր պայմաններում (in vitro), ոչ թե կենդանիների կամ մարդկանց վրա։

Школьная инженерная лаборатория ArMath города Иджеван - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2021
Ինչ են ուզում հայ մաթեմատիկոսները «սովորեցնել» համակարգչին. նոր և կարևոր մշակումներ

Սակայն լուծման կարիք ունի մեկ այլ խնդիր` մաշկի փոխպատվաստման դեպքում ինչպե՞ս այն բնակեցնել ռեցիպիենտի (ընդունող օրգանիզմի) բջիջներով։ Չէ՞ որ այդպիսի տասնյակ բջիջներ կան (կերատինոցիտներ, մելանոցիտներ, Լանգերգասի և Մերկելի բջիջներ և այլն), ու դրանք մեր մաշկի բոլոր հինգ շերտերում դասավորվում են որոշակի կարգով։

Դրա համար փորձարկումներում օգտագործվում են մեզենքիմալ բջիջներ (ցողունային բջիջների տարատեսակ է), որոնք ունակ են վերափոխվել պահանջվող կոնկրետ բջիջների։ Այդ մեզենքիմալ բջիջները ամենից հարմար է ստանալ մարդու ճարպային հյուսվածքներից ։

Այսպիսով, մաշկային ծածկույթ ստեղծելու համար պետք կլինի ունենալ կոլագենային հյուսվածք և մեզենքիմալ բջիջների բանկ։ Իհարկե, ամեն մարդու մոտ դրանց գենետիկան տարբեր է, բայց եթե տարբեր գենոտիպերի (ավելի ճիշտ՝ գապլոտիպերի) որոշակի հավաքածու ընտրել, ապա հնարավոր կլինի մաշկի փոխպատվաստում կատարել պացիենտներին՝ օրգանիզմի ընդունման 80-90 տոկոս հավանականությամբ։ Կամ, համենայն դեպս, առանց օրգանիզմի սուր մերժման ռիսկի, որի դեպքում կարիք կլիներ իմունիտետը ճնշող դեղամիջոցներ ընդունել (ինչպես դա արվում է օրգանների փոխպատվաստման դեպքում)։ Հայաստանի համար, հաշվի առնելով սակավաթիվ բնակչությունը և այդ բնակչության համեմատաբար միատարր լինելը, բավական է մեզենքիմալ բջիջների ընդամենը մոտ հազար տարբեր գալպոտիպերի օրինակներ հավաքել, նշում է Կարաբեկյանը։

Национальный Политехнический Университет Армении - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2021
Հայկական «խելացի» բիզնեսը․ էներգաարդյունավետության մասնագետները ոչ մեկին պետք չեն

Այնուհետև մնում է միայն պայմանավորվել հիվանդանոցների հետ և այնտեղից վերցնել վիրահատություններից մնացած ճարպային հյուսվածքները, ինչպես նաև կազմակերպել այդ ճարպի օրինակների տեղափոխումը ինստիտուտ (ոչ մի առանձնահատուկ տրանսպորտային կամ այլ միջոց չի պահանջվում, սովորական մեքենան ու սառնարանը բավարար են)։

«Հավի ոտքերի վրա». ինչու են հայաստանյան թռչնաֆաբրիկաները դոփում տեղում

Բայց դրա համար ֆինանսավորում չկա, և որ ամենատխուրն է՝ համապատասխան պետական քաղաքականություն չկա։ Առնվազն պետական հիվանդանոցների հետ կարող էր պայմանավորվել առողջապահության նախարարությունը (թեկուզ որոշակի հավելավճարով)։ Ֆերմենտների, սննդարար միջավայրի, աճի գործոնների, փորձերի համար անհրաժեշտ ցլի շիճուկի համար տարեկան մինչև 1000 դոլար պետք կլինի։ Մնում են փորձանմուշների տեղափոխման ծախսերը, որոնց մասին գիտական մշակումների մասշտաբներում խոսելն իսկ անհարմար է։

Եվ խնդիրն անգամ այն չէ, որ բյուջեում տրանսպորտի համար գումար չի գտնվել, այլ այն, որ պետությունը չի հստակեցնում, թե գիտական ինչ մշակումներ են պետք երկրին։ Առանց դա իմանալու անհնար է հասկանալ, թե ինչի վրա է պետք ծախսել փողը և ինչ հետադարձ արդյունք է պետք սպասել։

Повседневная жизнь - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2021
Ինչո՞ւ է Հայաստանը կորցնում իր կոնյակը․ ռուս փորձագետը մի շարք խնդիրներ է «գաղտնազերծում»

Այս հետազոտությունների արդյունքները կօգնեն շաքարային դիաբետի դեպքում տրոֆիկ խոցերի, ռևմատոիդ արթրիտի և այլ հիվանդությունների բուժմանը, որոնց դեպքում օրգանիզմը կորցնում է մաշկի ռեգենարացիայի ունակությունը։ Իսկ եթե այս աշխատանքի համար ժամանակին միջոցներ տրամադրեին, ապա ռազմական գործողությունների ժամանակ հնարավոր կլիներ օգնել այրվածքներից տուժած տասնյակ մարդկանց։

Հիմա ինստիտուտում չկա ժամանակակից միկրոտոմ, որը կարող էր հյուսվածքների փորձանմուշները կտրել անհրաժեշտ հաստությամբ։ Ստիպված են փորձանմուշները տալ մեկ-երկու մասնավոր կլինիկաների, որոնք ունեն այդպիսի սարքավորումներ։ Ժամանակակից սառցախցիկներ ևս չկան, որտեղ հնարավոր կլիներ պահել բջիջների կուլտուրաները։ Այսքան սուղ պայմաններում (եթե չասենք՝ դրանց բացակայության) գիտնականների կոլեկտիվը լուրջ արդյունքներ է ստանում․ մի քանի աշխատանք արդեն հրապարակվել է միջազգային գիտական պարբերականներում, ինչպիսիք են Tissue Engineering Part A–ը, Biomedical Materials–ը, Biotechniques–ը և այլն։

Ինչպես չգոլորշիանանք, կամ ջրային ռեսուրսները կբավականացնե՞ն Հայաստանին ու Արցախին

Լրահոս
0