ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի– Sputnik. Այսօր՝ մայիսի 1-ին, «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում` Թոխմախի գերեզմանատանը, կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 00։20-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի` հրազենային վնասվածքներով, 1 հոգի էլ դանակահարված։
Ըստ տեղեկությունների` վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթի և Մալաթիայի թաղապետները։
Ոստիկաները պարզել են դեպքի վայրը (Թոխմախի գերեզմանատուն), որտեղ հայտնաբերել են ավտոմատ, ատրճանակ, կրակված պարկուճներ, արնանման հետքեր։
Կրակոցներ Երևանում. ոստիկանները զինված տղամարդուն բերման են ենթարկել