ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Կազանից Հայաստան է վերադառնում այլ ինքնաթիռով։ Տեղեկությունը հայտնում են հայկական ԶԼՄ–ները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը Կազան տեղափոխած կառավարական ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, որը փորձում են կարգավորվել:
Հիշեցնենք` Փաշինյանն աշխատանքային այցով Կազան է մեկնել երեկ` ապրիլի 29-ին։ Նա մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։
Վարչապետի պաշտոնակատարը Կազանում այցելել է «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։