ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակում այսօր այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք, որտեղ որոշ տեխնոլոգիական ձեռնարկությունների կողմից վարչապետի պաշտոնակատարին են փոխանցվել Հայաստանի հետ փոխգործակցության զարգացման առաջարկներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
![Նիկոլ Փաշինյանն այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք, ստացել առաջարկներ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք, ստացել առաջարկներ - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1e/27382411_0:0:1670:1113_1920x0_80_0_0_41b8970afcb927f4c3c071b1b9da9fab.jpg)
Նշենք` Իննոպոլիսը ռուսաստանյան առաջին քաղաքն է՝ նախատեսված ՏՏ բնագավառի մասնագետների համար։
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել նորարարական քաղաքում, ծանոթացել տեխնոպարկի գործունեությանն ու տեխնոլոգիական միջավայրին։ Քաղաքապետ Ռուսլան Շիգալեևը և տեխնոպարկի գլխավոր տնօրեն Ռենատ Խալիմովը ներկայացրել են Իննոպոլիսի նպատակներն ու խնդիրները, ընթացիկ ու զարգացման ծրագրերը, պետություն-մասնավոր համագործակցությամբ քաղաքի զարգացման մոդելը։ 2015 թվականին բացված քաղաքն զբաղեցնում է 1200 հա մակերեսով տարածք, ներկայում ունի 3800 բնակիչ։
![Նիկոլ Փաշինյանն այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք, ստացել առաջարկներ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք, ստացել առաջարկներ - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1e/27382395_0:0:1670:1113_1920x0_80_0_0_31721faae05d9538c1990cc77be28f8d.jpg)
Այստեղ գործող ենթակառուցվածքների, տնտեսության, կրթության և ծառայությունների հիմքում տեղեկատվական տեխնոլոգիաներն են և ռոբոտաշինությունը։ Գործում է Հատուկ տնտեսական գոտի՝ հարկային արտոնություններով, որը և քաղաքը գրավիչ է դարձնում ՏՏ ընկերությունների, ստարտափերի համար։
![Նիկոլ Փաշինյանն այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք, ստացել առաջարկներ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք, ստացել առաջարկներ - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1e/27382390_0:0:1670:1113_1920x0_80_0_0_290bda8a8e1d98f0691c37f8ed42cd59.jpg)
Ներկայում գրանցված է 360-ից ավելի ընկերություն։ Ստեղծվել են ծառայությունների ապահովման համալիր ենթակառուցվածքներ՝ բնակելի համալիրներ, մանկապարտեզներ, դպրոց, բժշկական ու սպորտային կենտրոններ, փոստային ու բանկային բաժանմունքներ և այլն։
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Իննոպոլիսի համալսարան, ծանոթացել, տեխնոլոգիական ոլորտի համար մասնագետների պատրաստման կրթական և հետազոտական ծրագրերին, որոնք ամբողջությամբ ֆինանսավորվում են պետության կողմից։
![Նիկոլ Փաշինյանն այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք, ստացել առաջարկներ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք, ստացել առաջարկներ - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1e/27382406_0:0:1670:1113_1920x0_80_0_0_10fb5f57ad539232207a7babb2808a8f.jpg)
Նախքան Իննոպոլիս այցը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի և ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակից մյուս կառավարությունների ղեկավարների հետ այցելել է «Կազան Էքսպո» միջազգային ցուցահանդեսային կենտրոն, ծանոթացել դրա գործունեությանը, գործող ցուցահանդեսներին և միջոցառումներին։
Հայաստանի մեդիամենեջերները կհանդիպեն առցանց նորարարական տեխնոլոգիաների գծով մասնագետի հետ