ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. ԵԱՏՄ-ի գործունեությունը, որը լրացուցիչ խթան է հաղորդում անդամ պետությունների տնտեսական համագործակցության զարգացմանը, այսօր առաջ է ընթանում նոր գլոբալ մարտահրավերների ֆոնին, որոնք էապես չեզոքացնում են միջպետական ինտեգրման էֆեկտները։ ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին իր ելույթում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Խոսքն ինչպես համաճարակի սահմանափակումների մասին է, այնպես էլ համաշխարհային տնտեսության տրանսֆորմացիան, որտեղ գնալով ավելի պահանջված են դառնում բարձր տեխնոլոգիաները։ Այդ պայմաններին միության ադապտացման տեսանկյունից առաջին պլան է մղվում այն ոլորտների համալիր ուսումնասիրության և բացահայտման անհրաժեշտությունը, որոնք ունեն գործնական կոոպերացիայի առավել մեծ պաշարներ»,–ասաց Փաշինյանը։
Մասնավորապես, ըստ նրա, համագործակցությունն առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտներում անհրաժեշտություն է դառնում։
Փաշինյանի խոսքով` 2020 թվականը բացահայտեց նոր խնդիրների մի ողջ շարք` ներքին շուկայի գործունեության կարգավորումը, արտահանման և ներմուծման կարգավորումը «զգայուն ապրանքների» տեսակների հարցով և այլն։
Փաշինյանը նշեց նաև, որ միության հետագա ինտեգրացիոն ներուժի բացահայտման պրիզմայով էլ պետք է դիտարկել նաև տիեզերքի վերաբերյալ միջպետական ծրագիրը, որը քննարկել են։ Նա համոզված է, որ համակարգված աշխատանքի արդյունքը երկար սպասեցնել չի տա։
ԵԱՏՄ–ում նախագիծ են մշակում պարենի դեֆիցիտի դեմ արագ պայքարելու համար
Ըստ նրա`ինտեգրման արդիական խնդիրների լուծման տեսանկյունից պետք է հատուկ առանձնացնել քննարկվող փաստաթուղթը՝ «Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները»։ Վարչապետի խոսքով ՝ հենց արդյունաբերական ուղղությունն է հանդիսանում Միության տնտեսական համակարգի գլխավոր լոկոմոտիվներից մեկը։ Ավելին, ապրանքների միասնական շուկայի ստեղծումը, առանց այդ ուղղությամբ համաձայնեցված քաղաքականություն մշակելու, գործնականում անիրագործելի է։
«Բնականաբար, հետաքրքրված ենք նաև ԵԱՏՄ ապրանքների մրցակցության բարձրացմամբ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում։ Փաստաթղթի լիարժեք իրագործումը թույլ կտա արդյունաբերության լիարժեք զարգացման հասնել»,–ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Միշուստինը կարևոր է համարում «Ճանապարհորդիր առանք քովիդի» հավելվածի զարգացումը
Նա նշեց` փաստաթղթի կարևոր ուղենիշներից է արդյունաբերության ոլորտում ինովացիան և թվային տեխնոլոգիաների համատեղ խթանումը։ Հաշվի առնելով տնտեսության ոլոտում տեղի ունեցող փոփոխությունները`տնտեսությունների տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակի անցումը որոշիչ նշանակություն է ձեռք բերում։ Նրա խոսքով` թվային տեխնոլոգիաներին անցում կատարելը շարունակում է մնալ ինտեգրման սյուներից մեկը:
«Մենք այն կարծիքին ենք, որ այդ ուղղությամբ համագործակցության հետագա խորացման անհրաժեշտություն կա։ Հայկական կողմը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել Միության շրջանակներում համագործակցության ընդլայնման համար»,–ասաց Փաշինյանը։